Պարային թերապիա:
Պարային թերապիան արտթերապիայի տեսակներից մեկն է, որն օգտագործվում է բուժման, շտկման և զարգացման նպատակներով: Պարային թերապիան հոգեթերապիայի
Պարը, միմիկան, ժեստը ինչպես նաև երաժշտությունը համարվում են զգացմունքների արտահայտման հնագույն միջոցներից:
Դեռ վաղ շրջանում պարը հանդիսանում էր զգացմունքների արտահայտման լավագույն միջոց, որոնք խոսքով արտահայտելը շատ դժվար էր: Պարն ինքնադրսևորման ուժեղ միջոց է:
Անտիկ ժամանակաշրջանում պարը մարդկանց կողմից կիրառվում էր բուժման նպատակներով: Ավելի ուշ ժամանակներում Իտալիայում արագ, դինամիկ երաժշտության տակ տարանտիզմի/տարանտելլա-սարդի խայթոց/ բուժման էֆֆեկտիվ միջոց էին համարվում: Հիվանդները <<տարանտելլա>> պարի ընթացքում <<զայրացած>> տեմպով շարժվում էին մինչև անկարողության հասնելը՝ մարմնից դուրս բերելով թույնը:
Հետագայում արևմտյան մշակույթներում պարը սոցիալական հաղորդակցման և ինքնարտահայտման ձևից վերածվեց արվեստի, որի նպատակն էր հանրությանը քարոզելն ու ուրախացնելը: Այն 19-րդ դարում լավագույն ձևով արտահայտվում էր բալետի միջոցով: 20-րդ դարում Հյուսիսային Ամերիկայում այս գործի մեջ մեծ ներդրում ունեցավ կրակոտ և ազգասեր Այսիդորա Դունկանը: Նա կարողացավ ռեալիզմի վերածել բալետի ռոմանտիկ իլյուզիան:
Այսօր պարն օգտագործվում է որպես արտահայտում իրենց հույզերի, մտքերի, դիրքորոշումների: Երբ պարը օգտագործվում է թերապիայում, ապա հույզերը վերածվում են ազատ շարժումների, իմպրովիզացիայի: Պարի որպես հաղորդակցման միջոցի մասին պատկերացումները զարգացել են պարուհի Մարի Ուիգմանի կողմից:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ հաշմանդամներ, պատերազմի վետերաններ կանոնավոր կերպով հաճախում էին պարային թերապիայի դասընթացների, ի դեպ նրանցից շատերը չէին կարողանում խոսել, և նրանց վրա հնարավոր չէր կիրառել վերբալ թերապիայի դասեր: Այս դասընթացներից հետո մասնակիցները հուզական ազատության և ներդաշնակության զգացմունք էին ունենում: Այս հանգամանքը շարժեց հոգեբույժների հետաքրքրությունը:
Պարային թերապիայում գոյություն չունեն ստանդարտ պարային շարժումներ և անձնական
Ընդհանուր նպատակները:
Պարային թերապևտները առանձնացնում են խմբի հետ աշխատանքի հինգ նպատակ.
Դրանցից մեկը հանդիսանում է խմբի անդամների կողմից սեփական մարմնի, նրա կիրառման և հնարավորությունների գիտակցման ոլորտի ընդլայնումը, որը բարձրացնում է ոչ միայն ֆիզիկական և հուզական առողջությունը, այլև բազմաթիվ մարդկանց համար որպես զվարճանքի միջոց է ծառայում:
Երկրորդ նպատակը հանդիսանում է ինքնագնահատականի բարձրացումը մարմնի առավել դրական կեցվածքի զարգացման ճանապարհով:
Երրորդ նպատակը այն հաճախորդների սոցիալական կարողությունների կատարելագործմումն է, որոնք տարրական սոցիալական հմտությունների թրեյնինգի կարիք են զգում:
Չորրորդը խմբի անդամներին իրենց զգացմունքների հետ կոնտակնտի մեջ դնելն է՝ շարժումների և զգացմունքների միջև կապ հաստատելու ճանապարհով:
Պարային թերապիայի հինգերորդ նպատակը կարելի է անվանել <<մոգական շրջան>>: Պարային թերապիայի խմբի ֆունկցիաները՝ համատեղ աշխատանքը, խաղը և փորձերը

ռիթմիկ գործողություններում, էքսպերիմենտները ժեստերով, դիրքերով և շարժումներով, ոչ վերբալ շփումը միմյանց հետ, ծառայում են խորը խմբային փորձի ստեղծմանը: Անգիտակցական ոլորտի վրա ազդող այդ փորձն էլ հանդիսանում է <<մոգական շրջանը>>:
Комментариев нет:
Отправить комментарий