Պատերազմի ավարտից հետո Վ. Բորխերթը՝ հոգնաբեկ ու քայքայված, վերադառնում է Համբուրգ՝ իր ավերված ծննդավայրը։ Նրա նուրբ հոգին պատերազմի արհավիրքներից այնպես է ցնցվում, որ համարյա իր բոլոր ստեղծագործություններում արտացոլվում է կյանքի այդ դաժան ժամանակահատվածը։
Վ. Բորխերթի լեզուն պարզ է, սակայն այդ պարզության մեջ նրա հայացքը շարունակ ուղղված է մարդու բարդ հոգեբանությանն ու ներաշխարհին։
Վ. Բորխերթի նշանավոր ստեղծագործություններից են՝ «Լապտեր, գիշեր և աստղեր» (1946), «Հենց այս երեքշաբթի» (1947), «Ծաղկեփունջ» (1947) և այլն, որոնք թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, ճապոներեն, ֆիններեն և շվեդերեն։
Վոլֆգանգ Բորխերթը, կրելով մարմնական և հոգեկան ծանր տանջանքներ, 1947-ին, 26 տարեկան հասակում կնքում է իր մահկանացուն՝ թողնելով գրական հարուստ ժառանգություն։

Վոլֆգանգ Բորխերթի ստեղծագործությունները շատ հետաքրքիր և հուզիչ են։ Բորխերթը իր ստեղծագործություններում արտահայտում է պատերազմի տարիների իր ապրումները։ նրա ստեղծագործությունների գլխավոր միտքն այն է, որ պատերազմը մարդկանց ոչինչ չի տալիս, բայց փոխարենը խլում է բազմաթիվ մարդկանց կյանքեր։ <<Կեգլուղի>>ստեղծագործության մեջ Բորխերթը նշում է, որ ինչ որ մեկի հրամանի պատճառով մարդիկ, ովքեր իրար ոչինչ չեն արել սպանում են միմյանց։ Բորխերթի <<Առնետները գիշերը քնում են>> ստեղծագործության մեջ նա նշում է, որ պատերազմի պատճառով անգամ ինը տարեկան երեխան կարող է գիշերները անքուն մնալ և մեղքի զգացումով մեծանալ։ Այսպիսով Վոլֆգանգ Բորխերթը պատերազմի տարիների դաժան ապրումներն է արտացոլում իր սրեղծագործություններում, և մատնացույց անում, որ պատերազմը մարդկանց ոչ մի լավ բան չի տալիս, բայց փոխարենը խլում է իրենց հարազատներին, քունը, երջանկությունը։
Комментариев нет:
Отправить комментарий