Խուլիո Կորտասարի ստեղծագործությունները շատ տխուր էին և այնտեղ
արտահայտված էր, թե ինչպես են մարդիկ կախվածության մեջ գտնվում իրենցից ավելի բարձր
կարգավիճակում գտնվող մարդկանցից։ Կորտասարի <<Փոքրիկ դրախտ>> ստեղծագործության
մեջ ժողովուրդը կախված էր իշխանությունից և ենթարկվում էր իշխանությանը, իսկ Կորտասարի
<<Ճաշից հետո>> ստեղծագործության մեջ տղան ենթարկվում էր ծնողներին։
Վոլֆգանգ Բորխերթի ստեղծագործությունները Խուլիո Կորտասարի
ստեղծագործությունների նման տխուր են, բայց այնտեղ հիմնականում արտահայտված են պատերազմի
ժամանակ Բորխերթի ապրումները։ Բորխերթի ստեղծագործություններում
ընդգծվում է այն միտքը, որ պատերազմը մարդկանց
ոչինչ չի տալիս, այլ միայն խլում է մարդկային կյանքեր։
Ռոբերտ Շեքլիի ստեղծագործությունները նման չեն Բորխերթի և Կորտասարի
ստեղծագործություններին, որովհետև Շեքլին իր մտքերը արտահայտում է ոչ թե տխրության
միջոցով, այլ հումորի և ֆանտաստիկայի։
Комментариев нет:
Отправить комментарий