воскресенье, 1 марта 2015 г.

ԿԱՐԵՎՈՐ ՓԱՍՏեՐ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՒՂԵՂԻ ՄԱՍԻՆ


1․ Այսօր արագագնաց սպորտային մեքենաները ունեն առավելագույնս 335կմ/ժ արագություն, սակայն մեր նյարդային ազդակները դեպի ուղեղ ունեն շատ ավելի մեծ արագություն՝ 400կմ/ժ։

2. Մարդկային ուղեղի մեկ նեյրոնում պարունակվում է հինգ անգամ ավելի շատ տեղեկատվություն, քան բրիտանական հանրագիտարանի 32 հատորները միասին վերցրած։ Դրա միայն վերջին հատորը կշռում է 58.5կգ։
 

3. Մարդկային ուղեղից անջատվող էներգիայով կարելի է միացնել մեկ փոքրիկ լուսամփոփ, անգամ մարդու քնած ժամանակ։ Այնպես որ << փայլուն միտք առկայծել>> արտահայտությունը այդքան էլ հեռու չէ իրականությունից։

4. Մարդկային ուղեղը օգտագործում է ողջ օրգանիզմի համար պահանջվող թթվածնի 20%-ը, սակայն նրա քաշը կազմում է օրգանիզմի՝ ընդամենը 2%_ը։

5. Ուղեղի կազմության մոտ 80%_ը հեղուկ է։ Այնպես որ բացի թարմ և մաքուր օդից մեր ուղեղը կարիք ունի ջրի և հեղուկների։

6. Մտավոր աշխատանքը ոչ մի կերպ չի ծանրաբեռնում մարդկային ուղեղը։ Գիտնականները պարզել են, որ մտավոր ծանրաբեռնվածությունը առաջանում է մարդու հոգեվիճակից։

7. Ուղեղի համար կարևոր չի դեպքերը ընթանում են իրականության մեջ, թե երևակայութան արդյունքում։ Երկու դեպքում էլ ուղեղը արձագանքում է նույն կերպ՝ ուղարկում է միևնույն ազդակները։ Դա նշանակում է, որ օրինակ եթե ինչ որ մեկը վախենալու մի բան է պատկերացնում, ուղեղը համապատասխան ազդակներ է ուղարկում ողջ մարմնին։ Մարմինը պատրաստվում է փախուստի, հարձակման և այլն։

8. Ապացուցված է, որ բառերը մեծ նշանակություն ունեն ուղեղի համար։ Դրանք կարող են կառավարել ուղեղի ազդակները։ Դրական բառերը արագացնում են ուղեղի մտավոր աշխատանքը, իսկ բացասական բառերը սկսում են ազդակներ ուղարկել համապատասխան օրգաններին և արտադրվում են մոտ տասներկու հորմոններ, որոնք արգելակում են ուղեղի այն կենտրոնները, որոնք պատասխանատու են տրամաբանության և գործողությունների խելամիտ հիմնավորումների համար։

Комментариев нет:

Отправить комментарий