пятница, 20 марта 2015 г.

ՍՏՈՒԳԵ՛Ք ՁԵՐ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ԱՅՍ ՊԱՐԶԱԳՈՒՅՆ ԹԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ


1. Ածխաջրերի օգտագործումը սահմանափակող սննդակարգը.

     a. օգնում է նվազեցնելու քաշը, քանի որ գլյուկոզից ճարպեր չեն կարող սինթեզվել,

      b.օգնում է նվազեցնելու քաշը`մեծացնելով ճարպերի ճեղքման արագությունը ինսուլինի ավելի քիչ սեկրեցիայի պատճառով,
c. ավելացնում է քաշը, քանի որ տեղի է ունենում նյութափոխանակության կոմպենսատոր (համակշռող) դանդաղում:
d. քաշի վրա չի ազդում

 

2.  Քլորոպլաստներ են պարունակում.

a. ոլոռի արմատի բջիջները 

b. որոճող կենդանիների լյարդի բջիջները

c. թթենու տերևի բջիջները

d. դժգույն պոգանկայի բջիջները

 

3.  Ցենտրիոլները բացակայում են․

1) գորտի աղիքի էպիթելային բջիջներում

2) մարդու էրիթրոցիտներում

3) մոծակի նեյրոններում

4) դդումի տերևի մեզոֆիլի բջիջներում

5) աղիքային ցուպիկի բջիջներում             

a.  1, 2, 5            

b.  2, 3, 4             

c.  2, 4, 5              

d.  3, 4, 5

 

4.  Թվարկած ՌՆԹ-ներից իր չափսերով ամենափոքրն է.

a. մատրիցային ՌՆԹ 

b. ռիբոսոմային ՌՆԹ 

c. փոխադրող ՌՆԹ

d. վիրուսային ՌՆԹ

 

5. Ծխախոտի խճանկարային հիվանդության վիրուսը բուսական բջջի  ո՞ր օրգանոիդներն է վնասում.

a. միտոքոնդրիումները

b. քլորոպլաստները

c. կորիզը

d. վակուոլները 

 

6. Ֆոտոսինթեզի արագության  մեծացմանը կհանգեցնի.

1) թթվածնի կոնցենտրացիայի մեծացումը,

2) լույսի ինտենսիվության մեծացումը, 

3) բջջում  քլորոֆիլի կոնցենտրացիայի մեծացումը,  

4) միզանյութի դիքլորֆենիլդիմեթիլի ավելացումը 

5) մթնոլորտում օզոնի կոնցենտրացիայի նվազումը

a. 1, 3, 5

b. 1, 2, 5

c. 2, 3, 4, 5 

d. 5 

 

7. Դարձելի բնափոխումից հետո վերականգնվում են սպիտակուցի

a.պեպտիդային կապերը

b.առաջնային և երկրորդային կառուցվածքները     

c.առաջնային և երրորդային  կառուցվածքները

d.երկրորդային և երրորդային կառուցվածքները

 

8. Ո՞ր շարքում են թվարկված միայն հեքսոզները․

a․ գալակտոզ, ֆրուկտոզ, գլյուկոզ

b․ ֆրուկտոզ, գլյուկոզ, դեզօքսիռիբոզ

c․ ֆրուկտոզ, գլյուկոզ, ռիբոզ

d․դեզօքսիռիբոզ, ռիբոզ, գալակտոզ

 

9․ Ո՞ր շարքում են թվարկված միայն պենտոզները

a․ գլյուկոզ և ֆրուկտոզ

b․ ֆրուկտոզ և դեզօքսիռիբոզ

c․ ֆրուկտոզ և գալակտոզ

d․ դեզօքսիռիբոզ և ռիբոզ

 

10. Ո՞ր շարքում են թվարկված միայն լիպիդները․

a․ ինսուլին և խոլեստերին

b․ կոլագենը և լեցիտինը

c․ խոլոստերինը և լեցիտինը

d․ դինեինը և խոլեստերինը

 

 

ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

1-b, 2-c, 3-b, 4-c, 5-b, 6-a, 7-d, 8-a, 9-d, 10-c

 

 

 

Комментариев нет:

Отправить комментарий