вторник, 31 марта 2015 г.

ԼԱՏԻՆԱԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՐԵՐ


Լատինաամերիկյան պարերն են՝պասադոբլը, սամբան, ռումբան, չա-չա-չան, ջայվը։

ՊԱՍԱԴՈԲԼ


Պասադոբլը իսպանական պար է, որը նմանեցվում է կորիդային։ Նախկինում այս պարն անվանել են «իսպանական մեկ քայլ», որովհետև քայլերը բաժանվում էին մեկ հաշվի հետ։ Պասադոբլը իսպանական ազգային  պար է, որը կապվում է մշակույթի տարբեր բնագավառների՝ մասնավորապես ցլամարտի հետ։ Պարող զույգի մեջ տղան մարմնավորում է ցլամարտիկի կերպարը, իսկ աղջիկը մատադորի ձեռքի կարմիր կտորն է՝ մուլետան։ Երաժշտությունը նույնպես համապատասխանում է ցլամարտի երաժշտությանը։ Առաջին ցլամարտերը անցկացվել են Կրետե կղզում, բայց միջնադարում նրանք մեծ տարածում են ստացել նաև Իսպանիայում։ Պասադոբլ պարն առաջին անգամ կատարվել է Ֆրանսիայում, 1920թ-ին։ 1930-ական-թթ այն արդեն մեծ հեղինակություն էր վայելում Փարիզի շրջանում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պասադոբլը ընդգրկվել է լատինոամերիկյան պարերի ծրագրի մեջ։ Պասադոբլ պարելիս պարողների մարմինը ունենում է առանձնահատուկ դիրք բարձր պահված կրծքավանդակ, գլուխը ֆիքսված դիրքում, իսկ որոշ շարժումների ժամանակ էլ կտրուկ թեքվում է վեր ու վար։ Այս պարը նման է ցլամարտիկի և ցլի պատերազմի։ Պարի երաժշտությունը բաղկացած է 3 մասից՝ նախաբան, հիմնական մաս և եզրափակիչ մաս։

ՍԱՄԲԱ


Ինչպես շատ լատինոմերիկյան պարատեսակների դեպքում, սամբան նույնպես ունի աֆրիկական արմատներ։ Սամբան աֆրիկական ռիթմերի համաահունչ խառնուրդ է, որոնք հայտնվել են Բրազիլիայում «սև մայրցամաքից» եկած ստրուկների հետ միասին, նաև իսպանական պարերի հետ՝ Եվրոպայից եկած և Հարավային Ամերիկայում հաստատված մարդկանց կողմից։

XVI դարում Բրազիլիայի պորտուգալացի զավթիչները իրենց հետ Կոնգոյից և Անգորայից բերեցին բազմաթիվ ստրուկներ, որոնք տարածեցին նմանատիպ պարերը Հարավային Ամերիկայում, ինչպիսիք են՝ Էմբոլադան, Կատարետեն և Բատուքյուն։  Աստիճանաբար վերին խավը նույնպես հարմարվեց օրիգինալ պարի կատարմանը։ Ճիշտ է՝ վերին խավի կողմից ընդունվելու համար պարի մեջ կատարվեցին փոփոխություններ։ Մասնավորապես, ներմուծվեց փակ պարային դիրք, միակ հնարավոր տարբերակը այդ ժամանակ։

ՌՈՒՄԲԱ ԵՎ ՉԱ-ՉԱ-ՉԱ


Չա-չա-չան պարահանդեսային պար է։ Այն ստեղծվել է Կուբայում։ Չա-չա-չան ստեղծվել է ռումբայի հնարքների հիման վրա։ Ռումբան նույնպես ստեղծվել է Կուբայում և այն նույնպես պարահանդեսային պար է։ Ի տարբերություն ռումբայի չա-չա-չան ավելի բարդացված է։ Նրա երաժշտությունը ավելի արագ է, իսկ շարժումները ավելի բարդ և արագ։ Չա-չա-չան 1952թ-ին ստեղծել է կուբացի երաժիշտ Էնրիկե Հորիենը։ Ռումբան հայտի է,որպես սիրո պար։ Պարելով ռոմանտիկ, լատինոմերիկյան սիրային երգի ներքո, ռումբա պարելը և շատ հեշտ է, և զվարճալի, և բավականին պարզ։ Ռումբա պարը ստեղծել են Ամերիկայի սևամորթ ստրուկները:







ՋԱՅՎ


                                                                     
Ջայվը ծագել է 19-րդ դարում, ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում։ Այն ծագել է Նյու-Յորքում մեծ տարածում ունեցող լինդի-հոփ պարից և զարգացել ջիտերբուրգ կոչվող ոճի միջոցով։ Ջայֆը համարվում է սվինգի տարատեսակներից մեկը, որովհետև նրան բնորոշ են արագ ու թեթև շարժումները, սակայն ժամանակակիվ ջայվը էապես տարբերվում է սվինգից, չնայած որ որոշ շարժումներ պահպանվել են։ Երաժշտական առումով ջայվին բնորոշ է 44 տակտը 1 րոպեյի ընթացքում։ Այս պարը արագ ու անկաշկանդ է, ինչը թույլ է տալիս պարողին ցուցադրել ոչ միայն տեխնիկական վարպետություն, այլ նաև ֆիզիկական պատրաստվածություն։


 

Комментариев нет:

Отправить комментарий