вторник, 31 марта 2015 г.

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԱՐԵՐ


 
Ժամանակակից պարեր են՝ կոնտեմպորարին, կոնտակտային իմպրովիզացիան, բուտոն, ազատ պարը, մոդերն պարը։


Ժամանակակից պարերի յուրահատուկ ոճը սկիզբ է առել 20-րդ դարի սկզբում: Բալետային քայլերի փոխարեն պարողն օգտագործում է սեփական ոճը: Ժամանակակից պարողները հերքում են դասական բալետի շարժումների սահմանափակումները և պարում են իրենց ներքին ապրումները ցուցադրելով: 1900թ-ից եվրոպացի պարողները սկսեցին պայքարել դասական բալետի խիստ շարժումների դեմ:

Բալետի զգեստների և կոշիկների փոխարեն նրանք սկսեցին օգտագործել իրենց հարմար հագուստները: Ժամանակակից պարի առաջամարտիկները հաճախ պարում են ոտաբոբիկ: ԱՄՆ-ի  մի քանի առաջամարտիկներ ճանապարհ հարթեցին ամերիկյան ժամանակակից պարերի համար: Այդ առաջամարտիկներից էր Մարթա Գրեմը: 
Ժամանակակից պարողները խորհուրդ են տալիս պարի մեջ օգտագործել անձնական էմոցիաները և տրամադրությունը: Նրանք կտրականապես դեմ են դասական բալետի սկզբունքներին: Եթե դասական բալետում պարողները փորձում են թեթև երևալ, ապա ժամանակակից պարողները անում են հակառակը:
Մարթա Գրեմը ամերիկյան ժամանակակից պարերի հանճարեղ առաջատարներից է: Որպեսզի արտահայտի մարդու խանդավառությունը, բարկությունը, նա մշակել էր սեփական շարժելաոճը: Մարթայի շարժումները  կտրուկ էին և անհավասար: Նրա պարերի իմաստն էր՝  բացահայտել մարդկային էմոցիաները շարժումների միջոցով:

Комментариев нет:

Отправить комментарий