понедельник, 23 марта 2015 г.

ԹՈՎՄԱ ԱՔՎԻՆԱՑԻ


 
                                                  

 

                                                                    ԳԼՈՒԽ 1



Թովմա Աքվինացին ծնվել է  Իտալիայի Աքվինո գյուղում 1225թ. Հունվարի 5-ին իտալացի ազնվականի ընտանիքում: Նա ընտանիքի յոթերորդ երեխան էր: Նա 1239-1243թթ. սովորել է նախ Նեապոլի համալսարանում, այնուհետև Փարիզի համալսարաններում: Փարիզում Աքվինացին աշակերտել է Ալբերտ Մեծին, նրա ետևից գնացել Քյոլն և սովորել այնտեղի համալսարանում: 1252թ. նա կրկին վերադառնում է Փարիզ՝ Սուրբ Հակոբի դոմինիկյան վանք, իսկ չորս տարի անց զբաղվում է դասավանդությամբ: Նա դասավանդում է աստվածաբանություն փարիզյան համալսարանում  և գրում է մի շարք աշխատություններ: 1259թ. Հռոմի Պապի հրամանով մեկնում է Իտալիա՝ Հռոմ, որտեղ տաս տարիների ընթացքում  դասավանդում է Հռոմում և Անանիայում՝ միաժամանակ գրելով փիլիսոփայական աստվածաբանական աշխատություններ: Այդ ժամանակահատվածում նա ստանձնում էր նաև պապական կուրիայի աստվածաբանական հարցերի գծով խորհրդականի կոչումը:  1269թ. Թովմա Աքվինացին գործուղղվում է Փարիզի համալսարան՝ պայքարելու ավեռոիստների դեմ և արիստոտելիզմը վերամշակելու քրիստոնեական-կաթոլիկական ոգով: Փարիզի համալսարանում նա հարկադրված էր պայքարելու երկու ճակատով՝ ավեռոիստների և օգոստինոսականների դեմ, որոնք ավանդապաշտության դիրքերից քննադատում էին արիստոտելյան փիլիսոփայությունը: 1272թ. նա վերադառնում է Իտալիա, դասավանդում Նեապոլի համալսարանում: 1273թ-ին տկարության պատճառով Աքվինացին ստիպված եղավ ընդհատել իր աշխատությունների գրառումը և ուսուցանումը: 1274թ-ին նա մահացավ Ֆոսանովայի մենաստանում:

Թովմա Աքվինացին թողել է հարուստ հոգևոր ժառանգություն, որի մեջ առանձնանում են «Հավաքումն աստվածաբանության» (Summa Theologiae) և «Հավաքումն փիլիսոփայության» (Summa Philosophiae) կոթողային աշխատությունները: 1323թ. նա սրբացվում է կաթոլիկ եկեղեցու կողմից, իսկ 1879թ. նրա փիլիսոփայությունը`թոմիզմը հռչակվում է որպես կաթոլիկական եկեղեցու պաշտոնական փիլիսոփայություն:

                                                                ԳԼՈՒԽ 2

Անդրադառնալով հավատի և բանականության, աստվածաբանության և փիլիսոփայության հարաբերակցության հարցին, Աքվինացին անընդունելի է համարում ինչպես ավեռոիստների, այնպես էլ օգոստինոսականների տեսակետները, կարծելով, որ հավատը և բանականությունը, աստվածաբանությունը և փիլիսոփայությունը տարբերվում են իրարից, բայց միաժամանակ գտնվում են ներդաշնակ միասնության մեջ: Փիլիսոփայության առարկան երկրային իրողություններն են, իսկ աստվածաբանությանը՝ երկնային և աստվածային իրողությունները: Փիլիսոփայությունը հենվում է փորձի և բանականության տվյալների վրա, իսկ աստվածաբանությունը՝ հավատքի ճշմարտությունների վրա: Փիլիսոփայությունը ոչ միայն աստվածաբանության օգնականն է, այլև քրիստոնեական հավատքի նախադուռը: Այս իմաստով փիլիսոփայական ճշմարտությունները չպետք է հակասեն Հայտնության ճշմարտություններին, իսկ եթե հակասում են, նշանակում է դրանցից մեկը կեղծ է: Հայտնությունը երբեք չի կարող կեղծ լինել, հետևաբար սխալ է փիլիսոփայական ճշմարտությունը: Բանն այն է, որ մարդկային բանականությունն ամենակարող չէ. ձգտելով ճանաչել այն, ինչ ինքն ի զորու չէ, ինչը գերազանցում է իր ունակությունը, բանականությունն սկսում է մոլորվել և սխալվել: Նման դեպքերում նա պետք է հետևի Հայտնության ճշմարտություններին: Աքվինացին կարծում է, որ հավատքի ճշմարտությունները կարիք են զգում բանական հիմնավորման ոչ թե այն պատճառով, որ առանց դրա չեն կարող գոյատևել, այլ բանականորեն հիմնավորելով՝ ամրապնդում են հավատը: Ի տարբերություն Անսելմ Քենթերբերացու, Աքվինացին կարծում է, որ քրիստոնեության ոչ բոլոր սկզբունքները կարելի է հիմնավորել և ապացուցել բանականության միջոցով: Օրինակ, փիլիսոփայությունը կարող է ապացուցել Աստծո գոյությունը, մարդկային հոգու անմահությունը և այլն, սակայն չի կարող հիմնավորել Ս.Երրորդության, արարչագործության, Քրիստոսի մարմնավորման, մեռյալների հարության և այլ սկզբունքներ: Դրանք չեն կարող հիմնավորվել բանականության միջոցով ոչ թե այն պատճառով, որ հակաբանական, իռացիոնալ են, այլ վերբանական են, այսինքն՝ բանականությունը ի զորու չէ դրանք ճանաչելու: Նման դեպքում փիլիսոփայության խնդիրն է դառնում բանականության հասկացություններով հասկանալի դարձնել դրանց բովանդակությունը (այսինքն փիլիսոփայությունը աստվածաբանության աղախինն է): Աստվածաբանը ոչ թե կորցնում, այլ, ընդհակառակը, շահում է, երբ հենվում է փիլիսոփայության և բանականության վրա: Այսպիսով, թեև Աքվինացին հավատը բարձր է դասում բանականությունից, աստվածաբանությունը՝ փիլիսոփայությունից, այնուհանդերձ, կարևորում է դրանց տեղը և դերը աշխարհիկ և հոգևոր իմացության գործում:
մասին իր ուսմունքում նա օգտագործում է արիստոտելյան փիլիսոփայության հիմնական հասկացությունները՝ Աստված, նյութ և ձև, հնարավորություն և իրականություն, էություն և գոյություն և այլն: Հանդես գալով Աստծո կեցության իռացիոնալիստական և «գոյաբանական» ապացուցումների դեմ, նա կարծում է, որ փիլիսոփայության միջոցով կարելի է ապացուցել Աստծո կեցությունը, ընդսմին, երկու ճանապարհով. կամ պատճառից ընթանալով դեպի հետևանքները կամ էլ՝ հետևանքներից դեպի պատճառը: Վերջին դեպքում փիլիսոփայությունը, ուսումնասիրելով հետևանքները, բխեցնում է դրանց գերագույն պատճառի գոյությունը: Այսպիսի ապացուցումը կոչվում է Աստծո կեցության «տիեզերաբանական ապացույց»: Աքվինացին առաջարկում է Աստծո կեցության հինգ ապացույց, որոնք տրամաբանորեն կապված են իրար հետ:

 Առաջին ապացույցը հենվում է այն փաստի վրա, որ տիեզերքում գոյություն ունի շարժում, ընդ որում, շարժվողը շարժվում է ինչ-որ մեկի կողմից: Բայց այդ շղթան չի կարող անվերջ լինել. պետք է գոյություն ունենա առաջնաշարժիչ, որը լինելով անշարժ, շարժման մեջ է դնում մյուս բոլոր գոյերին: Այդպիսի առաջնաշարժիչ կարող է լինել միայն Աստված:

 Երկրորդ ապացույցը հենվում է այն փաստի վրա, որ տիեզերքում գործում է պատճառական կապ. առանց գործող պատճառի ոչ մի բան չի կարող առաջանալ: Անհնար է, որ ինչ- որ բան լինի իր պատճառը, քանի որ դա պետք է գոյություն ունենա ինքն իրենից առաջ: Իսկ դա անհեթեթություն է: Հետևաբար, պատճառների շղթան չի կարող անվերջ լինել. հարկավոր է ընդունել առաջնապատճառի գոյությունը, որն էլ հենց Աստված է:

 Երրորդ ապացույցը ելնում է այն փաստից, որ տիեզերքում գոյություն ունեն անհրաժեշտ և պատահական երևույթներ: Պատահականությունը ենթադրում է անհրաժեշտության գոյություն, որովհետև ամեն մի պատահական երևույթ ունի իր անհրաժեշտ պատճառը, որը կամ բխում է այլ անհրաժեշտությունից կամ ինքն է իր անհրաժեշտ պատճառը: Անհրաժեշտ պատճառների շղթան չի կարող լինել անվերջ, ուստի պետք է ընդունենք այնպիսի անհրաժեշտ պատճառ, որի գոյությունը բխի իր իսկ էությունից: Այդպիսի անհրաժեշտ պատճառ կարող է լինել միայն Աստված:

Չորրորդ ապացույցը ելնում է այն մտքից, որ տիեզերքում գոյություն ունեն կատարելության տարբեր աստիճաններ, որոնց մասին կարող ենք պատկերացում ունենալ՝ դրանք համեմատելով կատարելագույնի հետ: Իսկ դա կարող է լինել միայն ամենակատարյալ էակը՝ Աստված:

 Հինգերորդ ապացույցը հենվում է այն դրույթի վրա, որ տիեզերքում գոյություն ունի նպատակահարմարություն. ամեն մի իր ունի իր կեցության իմաստը և նպատակը: Դա նշանակում է, որ պետք է գոյություն ունենա մի բարձրագույն բանական էակ, որը նպատակահարմար ձևով ստեղծում և կառավարում է բոլորին: Այդպիսի էակը Աստվածն է:

 Աստծո կեցության «տիեզերաբանական» ապացույցը, անկախ իր աստվածաբանական նշանակությունից, ճանապարհ էր բացում բնության ուսումնասիրության համար:
Անդրադառնալով էության և գոյության հարաբերակցության հարցին, Աքվինացին կարծում է, որ դրանց միջև գոյություն ունի սկզբունքային տարբերություն: Մենք կարող ենք իմանալ փյունիկի էությունը, բայց չենք կարող ասել, թե դա գոյություն ունի, թե՝ ոչ: Գոյությունը և էությունը իրական կերպով համընկնում են միայն Աստծո մեջ, այսինքն՝ Աստծո գոյությունն անմիջականորեն բխում է դրա էությունից: Իսկ վերջավոր իրերի գոյությունը չի բխում դրանց էությունից: Մարդը գոյություն ունի ոչ թե շնորհիվ իր էության, այլ Աստծուց ստացած կեցության:
Գոյություն և էություն հասկացությունների հետ սերտորեն կապված են իրականություն և հնարավորություն, ձև և նյութ հասկացությունները: Եթե արարված իրերն իրականության և հնարավորության, ձևի և նյութի միասնություն են, ապա Աստված զուտ իրականություն է և ձև՝ պարզ և աննյութական գոյացություն: Նյութը կրավորական սկիզբ է, զուտ հնարավորություն, հետևաբար, առանց ձևի չի կարող իրականանալ: Ձևն իրի էությունն է, իսկ նյութը դրա անհատականացնող սկիզբը: Շոշափելով ունիվերսալիաների հարցը, Աքվինացին պաշտպանում է չափավոր ռեալիստական տեսակետ: Ըստ նրա, ունիվերսալիաները գոյություն ունեն Աստծո բանականության մեջ՝ որպես արարվելիք իրերի նախատիպեր, գոյություն ունեն առանձին իրերի մեջ՝ որպես դրանց էություններ և գոյություն ունեն մարդկային բանականության մեջ՝ որպես վերացական հասկացություններ: Ճանաչողության խնդիրը ընդհանուրի բացահայտումն է, ճանաչվող առարկայի հասկացության կազմավորումը: Ի տարբերություն օգոստինոսականների, Աքվինացին կարևորում է ճանաչողության զգայական-փորձնական աստիճանը: Բանականությունը հենվում է զգայական պատկերների վրա, որոնք բնույթով մասնավոր են, ընդհանրացման և վերացարկման ճանապարհով ստեղծում է ընդհանուր հասկացություններ: Նա մերժում է բնածին գաղափարների մասին պլատոնյան տեսությունը, կարծելով, որ գիտելիքը ստացական բնույթ ունի: Առանց զգայական տվյալների, բանականությունը չի կարող գործառել: Պաշտպանելով գիտելիքի միջնորդավորվածության մասին գաղափարը, Աքվինացին դրանով հակադրվում է օգոստինոսականների այն տեսակետին, թե ներհայեցողության միջոցով կարելի է ճանաչել աստվածային իրողությունները:

Թովմա Աքվինացու հայացքները իշխանության, սեփականության և պետության մասին

Թովմա Աքվինացին փիլիսոփայություն և աստվածաբանություն է դասավանդել Եվրոպայի մի շարք համալսարաններում, 1252-1259թթ.՝ Փարիզի համալսարանում։ Տիրապետել է ժամանակի Եվրոպայի լայն խոսակցական գրեթե բոլոր գիտություններին։ Իր կյանքի ընթացքում հասել է ճանաչման ու փառքի։ Լայն գիտականության համար նրան անվանել են բազմակողմանի մասնագիտության դոկտոր, իսկ եկեղեցու ուսմունքին հավատարիմ լինելու համար՝ «Հրեշտակային դոկտոր»։ Աքվինացու երկերը յուրահատուկ դեր են խաղացել եկեղեցու պաշտոնական գաղափարախոսության համար։ Այդ երկերում նա անդրադարձել է գիտության տարբեր ճյուղերին վերաբերող հիմնահարցերին։ Աքվինացին՝ որպես գիտնական, շոշափում է պետության օրենքները, իշխանությանը վերաբերող հարցերը։ Աշխարհիկ իշխանության նկատմամբ աստվածաբանը մշակել է իշխանության 3 տարբեր տեսություններ.

էությունը- գերիշխելու և ենթարկվելու հարաբերություններն են, որոնք հաստատված են Աստծո կողմից և անփոփոխ են։

ձևը կամ ծագումը- նկատի ունի իշխանության վարչական կառուցվածքը, ստացման եղանակը, որոնք կախված են կառավարողից և փաստորեն չեն բացառում խախտումները։

օգտագործումը- իշխանության իրականացման եղանակները, որոնք նույնպես կարող են աղավաղվել կառավարողի կողմից։

Ստացվում է, որ իշխանությունը (նաև եկեղեցու իշխանությունը) սուրբ է, սակայն առանձին կառավարողների կողմից կարող են խախտվել դրա ձևն ու օգտագործումը, ինչպես նաև կարող են խախտվել Աստծո պատգամներն ու եկեղեցու պատվիրանները։ Ըստ Աքվինացու այդպիսի կառավարողների նկատմամբ հնարավոր է ժողովրդի դիմադրությունը և եկեղեցու թույլտվությունը։ Այլ կերպ ասած՝ ինչ չափով իշխանությունների գործողությունները շեղվում են Աստծո կամքից, ինչքանով դրանք հակասում են եկեղեցու շահերին, այդքանով էլ հպատակները իրավունք ունեն դիմադրություն ցույց տալ այդ կարգի գործողություններին։ Պայքարը իշխանության օգտագործման դեմ է, այլ ոչ թե էության, որովհետև էությունը միշտ մնում է աստվածային։ Բայց որպեսզի այդ իշխանությունը բռնակալության չվերածվի, ուստի առաջանում է կառավարման խառը ձևը, որը պետք է զուգակցի ազնվապետական ու ժողովրդավարական տարրերը։ Բայց բոլոր դեպքերում իշխանությունը պետք է սահմանափակվի և կարգավորվի իրավունքով։ Կարևոր է նաև այն, որ Աքվինացին առաջ է քաշում դիմադրություն ցույց տալու իրավունքը բռնակալության պայմաններում։ Օրինակ, ժողովրդի կողմից օրինավոր միջոցներով բռնակալին գահազրկելը համարում է արդար, ի տարբերություն սպանության, որը նրա կարծիքով մահացու մեղք է։ Այս հարցադրումը Աքվինացին փորձում է հիմնավորել հետևյալ կերպ. «Սպանությունը օրինական համարելու դեպքում, արդար իշխանությունից դժգոհ վատերը նույնպես կարող են հարվածել լավ և օրինավոր իշխանավորներին»։

Աքվինացու ուսմունքը հիմնված է աշխարհի աստվածային ծագման գաղափարի վրա և այդ կանխադրույթը համակված է պետության և իրավունքի մասին նրա ունեցած պատկերացումներով։ Աքվինացին՝ որպես մտածող, ստեղծել է իրավունքի բազմահարկ համակարգի մասին իր տեսությունը, որը համապատասխանում է բուրգի կառուցվածքին։

Գագաթին գտնվում է «հավիտենական օրենքը». այդ օրենքը Աստծո բանականությունն ու կամքն է, որը կարգավորում է ամբողջ բնությունը և մարդկային գործունեությունը։ Այդ օրենքը մարմնավորված է Աստծո մեջ և իր ամբողջ ծավալով մարդկանց կողմից երբեք չի կարող ընկալվել և գործարկվել։ Հավիտենական օրենքը Աստծո մեջ է և նույնական է նրա հետ։ Այն գոյություն ունի ինքն իրեն և նրանից ածանցվում են օրենքի մյուս տեսակները և առաջին հերթին «բնական օրենքը»։ Ըստ էության այս օրենքը հավիտենական օրենքի արտացոլումն է մարդկային բանականության մեջ, մտածող էակների գիտակցության մեջ։ Բնական իրավունքը բոլոր մարդկանց՝ թե քրիստոնյաների, թե հեթանոսների համար ընդհանուր է։ Այդ օրենքը պատվիրում է ձգտել ինքնապահպանման և ցեղի շարունակության, պարտավորեցնում է փնտրել ճշմարտությունը (Աստծուն) և հարգել մարդկանց արժանապատվությունը։ Այդ օրենքի նպատակն է ուժով ու սարսափով ստիպել մարդկանց խուսափել չարագործություններից և հասնել առաքինության։ Ի տարբերություն բնական օրենքի՝ «մարդկային օրենքը» պոզիտիվ օրենք է համարվում։ Դա իմպերատիվ է, փոփոխական իր բովանդակությամբ։ Մարդկային օրենքի նորմերը տարբեր երկրներում կարող են միանգամայն տարբեր լինել։ Եվ եթե ինչ-որ բանում այդ նորմերը միանում են, ապա դրանք կազմավորում են «ժողովրդի իրավունքը», իսկ դրանցում եղած առանձնահատկությունները՝ «քաղաքացիների իրավունքը»։ Մարդկային օրենքը մարդկանց կողմից ընդունվում և ճանաչվում է կամավոր և մարդկային օրենքը պետք է համապատասխանի ընդհանուր բարիքի նպատակին, իսկ որպեսզի այն լինի պարտադիր, առաջին հերթին այն պետք է արդար լինի։ Այս հարցում Աքվինացին համամիտ է անտիկ շրջանի և միջնադարյան ավանդույթների համար բնորոշ դիրքորոշման հետ, այն է՝ օրենքներ ստեղծելը բնորոշ չէ մարդկանց, օրենքներ ստեղծում է բնությունը, թելադրում է բանականությունը, իսկ մարդը միայն ճանաչում է դրանք՝ տալով դրանց հատուկ ձև և հավանություն։ Գոյություն ունի նաև «աստվածային օրենքը», որը իրենից ներկայացնում է հավիտենական օրենքի մի մասը։ Աստվածային օրենքը առկա է Աստվածաշնչում և սրբերի երևակայական պատկերներում։ Այդ օրենքը, ըստ Աքվինացու, անհրաժեշտ է հետևյալ երկու պատճառներով՝

մարդկային օրենքը ի վիճակի չէ ամբողջությամբ վերացնել չարը

մարդկային բանականության ոչ կատարյալ լինելու պատճառով մարդիկ ի վիճակի չեն ինքնուրույն ձևով հասնել միասնական պատկերացման ճշմարտության մասին։ Եվ որպեսզի մարդիկ կարողանան հասնել դրան, այդ գործում նրանց կարող է օգնել միայն Աստվածաշունչը։ Աստվածային օրենքը միաժամանակ Հին և Նոր կտակարանների օրենքներն են, որոնք մարդուն առաջնորդում են դեպի երանելության այնկողմնային կյանքում։

Աքվինացու ժամանակ բավականին կարևոր ու էական էր եկեղեցու և աշխարհիկ իշխանությունների փոխհարաբերությունների հարցը։ Հռոմի պապերը և պապական իշխանության գերակայության կողմնակիցները պնդում էին, թե եկեղեցու գերագույն իշխանությունը պատկանում է պապին և նրան հնազանդվելը անհրաժեշտ է հավիտենական փրկության համար։ Ըստ Աքվինացու, Աստծո կողմից առաքված 2 սրերը՝ հոգևոր և աշխարհիկ իշխանությունները պատկանում են եկեղեցուն, բայց քանի որ եկեղեցին հոգևորից բացի չի կարող անմիջապես գործադրել աշխարհիկ սուրը, ուստի այն փոխանցոում է թագավորներին, որպեսզի այն գործածվի միայն հոգևորականների հրամանով ու թույլտվությամբ։ Այս հարցադրումից նկատում ենք, որ 2 իշխանությունները հարաբերակցում են այնպես, ինչպես հոգին ու մարմինը, ընդ որում նկատենք, որ հոգին և հոգևոր իշխանությունը բարձր է աշխարհիկ իշխանությունից և նյութականից։ Որոշակի առումով Աքվինացին անդրադարձել է նաև սեփականության հետ կապված հարցերին և այս հարցերում գրեթե ընդգծված նորություն չի ասում։ Բավարարվում է միայն նրանով, որ Օգոստինոսի և վաղ քրիստոնյաների մտքերը սեփականության մասին հարմարեցնում է նոր պայմաններին, երբ եկեղեցին դարձել է խոշոր սեփականատեր։ Իսկ սեփականությունը նա դիտում էր որպես Աստծող կողմից մարդուն տրված պարգև, և այդ սեփականության օգտագործման ժամանակ մարդիկ պետք է ունենան պատասխանատվության զգացում նվիրատուների հանդեպ։ Ստացվում է, որ սեփականությունը պատասխանատվություն է և մակալություն։ Այս իմաստով նա կրկնում է Օգոստինոսի այն միտքը, թե ոչ ոք չպետք է ունենա ավելին, քան անհրաժեշտ է սեփական պահանջմունքները բավարարելու համար։ Ցանկացած սեփականություն պետք է ծառայի ընդհանուրի բարօրությանը, իսկ կարիքավորներին բավարարելու համար Աքվինացին թույլատրելի է համարում հարուստների ունեցվածքից օգտվելը։ Անդրադառնալով պետության կառավարման ձևերին՝ Աքվինացին հետևում է Արիստոտելին։ Աքվինացին խոսում է 3 մաքուր, ճշմարիտ ձևերի (միապետություն, արիստոկրատիա, պոլիտիա) և 3 այլանդակ, աղավաղված ձևերի (տիրանիա, օլիգարխիա, դեմոկրատիա) մասին։ Ճշմարիտ ձևերը իրենցից ներկայացնում են քաղաքական իշխանությունը, իսկ ոչ ճշմարիտ ձևերը՝ բռնակալությունը։ Առաջինը՝ քաղաքական իշխանությունը, հենվում է իրավունքների և սովորույթների վրա, իսկ երկրորդը՝ բռնակալությունը, հենվում է կամայականության վրա և սահմանված չէ իրավունքով։ Աքվինացու համակրանքը միապետության կողմն է, որում միապետը թագավորում է այնպես, ինչպես հոգին մարմնում, իսկ Աստված՝ աշխարհում։ Ինչ վերաբերում է հպատակներին, ապա Աքվինացին գտնում է, որ հպատակները անվերապահորեն պետք է ենթարկվեն տերերին, որովհետև հնազանդությունը հիմնական առաքինություններից մեկն է։ Չնայած Աքվինացին պետական կառավարման լավագույն ձևը համարում է միապետությունը, բայց միաժամանակ հնարավոր է համարում, որ միապետությունը կարող է վերածվել բռնակալության, իսկ քանի որ միապետությունը վերածվում է բռնակալության, որը վատթարագույն չարիք է հասարակության համար։ պետք է խիստ ուշադիր լինել, որ իր համար թագավոր ընտրող բազմությունը նախապես դա հաշվի առնի, որպեսզի բռնակալի ձեռքը չընկնի։ Թագավորի իշխանությունը այնպես պետք է սահմանափակվի, որ բնավ ի վիճակի չլինի հեշտությամբ դիմել բռնության։ Ինչպես Աքվինացու ուսմունքը, այնպես էլ հենց ինքը՝ Աքվինացին, արժանացել են մեծ գնահատականի, գովասանքի. Հռոմի պապի կողմից 1321թ. նա դասվեց սրբերի շարքին, 1576թ. հռչակվեց եկեղեցու ուսուցիչ, իսկ 1878թ. պապական շրջաբերումներով Աքվինացու աստվածաբանական ու փիլիսոփայական ուսմունքը սկսեց պարտադիր համարվել կաթոլիկ եկեղեցու համար։

Թոմիզմ

Թոմիզմ, փիլիսոփայական ուղղություն, որը առաջացել է Թովմա Աքվինաց (1225-1274, փիլիսոփա, աստվածաբան և եկեղեցական դոկտոր) աշխատությունների և մտքերի ժառանգության արդյունքում։ Փիլիսոփայության մեջ նրա վիճահարույց հարցերը և մեկնաբանությունները Արիստոտելի վերաբերյալ թերևս նրա ամենահայտի աշխատանքներն են։ Աստվածաբանության մեջ նրա "Ամենաբարձր աստվածաբանությունը" (Summa Theologica) համարվում է ամենաազդեցիկ փաստաթղթերից մեկը միջին դարերի աստվածաբանության մեջ։ Պիոս 10-րդ պապը իր աշխատության մեջ(encyclical Doctoris Angelici) զգուշացնում է, որ եկեղեցական ուսմունքները չեն կարող ընկալվել առանց Թովմայի գլխավոր թեզերի փիլիսոփայական հիմունքների. Թովմայի փիլիսոփայության հիմնական դրույթները չեն սահմանվում կարծիքների կատեգորիայում, որոնք ենթակա են քննարկման, բայց համարվում են հիմունքներ, որոնց վրա հիմնված են բնության ամբողջ գիտությունը և աստվածային երևույթները։ Վատիկանի երկրորդ խորհուրդը Թովմայի համակարգը նկարագրում է որպես "Հավիտենական փիլիսոփայություն"։

Ընդհանուր փիլիսոփայություն

Սուրբ Թովմա Աքվինացին կարծում էր, որ ճշմարտությունը պետք է ընդունել՝ անկախ նրանից, թե որտեղ է այն գտնվում։ Նրա ուսմունքները բխում էին հունական, հռոմեական, հրեական և մուսուլմանական փիլիսոփաներից։ Մասնավորապես, նա ռեալիստ էր (այսինքն, ի տարբերություն սկեպտիկների, նա աշխարհը ճանաչում էր այնպես, ինչպես որ այն կա)։ Նա մեծապես հետևում էր Արիստոտելի տերմինաբանությանը և մետաֆիզիկային և համապարփակ մեկնաբանություններ էր արել Արիստոտելի վերաբերյալ, հաճախ հաստատելով Արիստոտելի տեսակետները անկախ փաստարկների ձևով։ Թովման Արիստոտելին համարում էր ""իսկական փիլիսոփա։ Նա նաև հավատարիմ էր մնում որոշ նեոպլատոնական սկզբունքների, օրինակ "միանգամայն ճշմարիտ է, որ սկզբում գոյություն է ունեցել որպես էապես գոյ և էապես բարի, որին մենք անվանում ենք Աստված... և որ այն այնքան երկար ժամանակ է գոյ և բարի համարվում ինչ որ միջակայքում, որքան ժամանակ մասնակցություն է ունենում տվյալ միջակայքում հստակ յուրացման ձևով... "։  Թովմայի մահից որոշ ժամանակ առաջ նրա ընկեր Պիպեռնոյի Ռեջինալդը խնդրեց նրան թույլ տալ իրեն վերջացնել Թովմայի աշխատանքները։ Նա պատասխանեց, որ չի կարող, քանի որ այն ամենը, ինչ որ գրել է, համարում է իր հույսը։

Թոմասյան 24 դրույթները

1914 թվականի հուլիսի 27-ի Postquam sanctissimus-ի որոշումից հետո Պապ սուրբ Պիոս 10-րդը հրապարակեց 24 դրույթներ, որոնք ձևավորվել են տարբեր հաստատությունների ուսուցիչների կողմից և հստակ պարունակում են Թովմայի սկզբունքները և մտքերը։ Թոմասյան 24 դրույթների հիմնական և գլխավոր աջակիցներից էին փիլիսոփա Դոմինիկը և աստվածաբան Էդուարդ Հյուգոնը և ճիզվիտ աստվածաբան Գուիդո Մատիուսսին։

Օնթոլոգիա

Կարողությունը և գործողությունը բաժանված են այնպես, որ ինչ էլ որ լինի, մաքուր գործողություն է կամ անհրաժեշտության գործողություն, որը կազմված է կարողությունից և գործողությունից ՝ որպես առաջնային և հատուկ սկզբունքներ։ Քանի որ գործողությունը ավարտունություն է, այն սահմանափակ չէ, բացի կարողության միջոցից, որը ինքնին ավարտունության կարողություն է։ Հետևաբար յուրաքանչյուր կարգում, որտեղ գործողությունը մաքուր գործողություն է, այդ կարգում այն գոյություն կունենա որպես եզակի և անսահմանափակ գործողություն։ Հետևաբար, միակ Աստվածը, եզակի և պարզ, միայնակ գոյություն ունի բացարձակ գոյության մեջ։ Ամենը, ինչ որ մասնակցում է գոյության մեջ ունի բնություն, որի միջոցով նրանց գոյությունը սահմանափակ է։ Նրանք կազմված են գոյից և էությունից։ Բանը կոչվում է գոյ իր գոյության շնորհիվ։ Աստված և արարիչը միանշանակորեն չեն կոչվում գոյեր, ոչ էլ ամբողջապես։ Ամեն արարածի մեջ գոյություն ունի գոյություն ունեցող առարկայի և հավելյալ երկրորդական ձևի իրական խառնուրդ։ Այսպիսի խառնուրդը անհասկանալի է, քանի դեռ գոյը իրականում չի ընդունվել էության տարբերության մեջ։ Բացի բացարձակ դեպքերից, կան նաև հարաբերական դեպքեր։ Չնայած իր բնույթի պատճառով հարաբերությունը չի նշանակում յուրաքանչյուր բան, որը ներհատուկ է այլ բանին, այնուամենայնիվ այն հաճախ պատճառ ունի բաներում և ուստի իրական անձը տարբերվում է առարկայից։ Հոգևոր արարածը լիովին պարզ է իր էությամբ։ Մինչդեռ գոյություն ունի երկակի կազմ հոգևոր արարածի մեջ, այն է էությունը գոյության հետ և իսկությունը պատահականության մեջ։ Այնուամենայնիվ ֆիզիկական արարածը կազմված է գործողությունից և կարողությունից՝ նույնիսկ իր էությունից ելնելով։ Այս գործողությունը և կարողությունը էությունից ելնելով ստեղծված է համապատասխանաբար անվանական ձևերից և նյութերից։

Տիեզերաբանություն

Ոչ նյութը, ոչ էլ ձևը գոյություն չունեն իրենք իրենցով, ոչ էլ ստեղծված են իրենք իրենցից կամ ներառված չեն որևէ կատեգորիայի մեջ։ Չնայած ընդլայնում քանակական մասերում տեղի է ունենում մարմնական բնության մեջ, այդուհանդերձ այն նույնը չէ մարմնի համար նյութական լինելու կամ քանակական լինելու համար։ Նյութը ինքնին անբաժանելի է. ոչ թե անբաժանելիության հարցն է,այլ այն, ինչ որ դուրս է մնում ծավալից։ Իսկ քանակը, որի շնորհիվ մեծանում է նյութը, մեծապես տարբերվում է նյութից և իրապես պատահականություն է։ Անհատականացման սկզբունքը( այն է մի անհատի քանակական տարբերությունը մյուսից, որին հատուկ է միևնույն բնորոշ բնությունը ) քանակության ձևավորած նշանակություն է։ Այսպիսով, մաքուր հոգում չի կարող լինել մեկից ավելի անհատ՝ միևնույն բնություն ունեցող։ Մարմնի քանակության արժանիքներով մարմինը սահմանափակված է մի վայրում՝ անկախ որևէ ուժի եղելությունից։ Մարմինները բաժանվում են երկու խմբի. որոշները ապրում են, իսկ մյուսները զուրկ են կյանքից։ Կենդանի մարմինների դեպքում, նյութական ձևը, որը նշվում է հոգի անվանումով, պահանջում է օրգանական կարգ(տարասեռ մասեր)։

Հոգեբանություն

Հոգիները վեգետատիվ և սենսիտիվ կարգով, չեն կարող գոյություն ունենալ իրենք իրենցով և ոչ էլ ստեղծվել են իրենք իրենցից։ Ոչ էլ համարվում են սկզբունքներ, անկախ այն բանից՝ կենդանի առարկան գոյություն ունի և ապրում է։ Եվ քանի որ նրանք ամբողջովին կախյալ են մատերիայից, պատահականորեն ապականվում են բաղադրայլի ապականացման միջոցով։ Մյուս կողմից, մարդկային հոգին կազմված է ինքն իրենից։ Երբ այն կարելի է ներարկել բավականին դասակարգված սուբյեկտում, ապա այն ստեղծվել է Աստծու կողմից։ Ի8 բնույթով այն անապականելի է և անմահ։ Այս բանական հոգին միացած է մարմնին այնպես,որ այն մարմնի միակ էական ձևն է։ Իր հոգու արժանիքներով մարդը մարդ է, կենդանի, կենդանի բան, մարմին, նյութ և գոյ։ Այսպիսով, հոգին մարդուն տալիս է կատարելության ամեն էական աստիճան Մարդկային հոգուց բնականորեն բխում են 4 ուժեր՝ պատկանելով 2 կարգի՝ օրգանական և ոչ-օրգանական։ Օրգանական ուժերը(զգայարաններ) իրենց բաղադրյալում ունեն սուբյեկտ։ Ոչ օրգանական ուժերը ունեն հոգի, որը միակ սուբյեկտն է։ Այսպիսով, բանականությունը ուժ է, որը ըստ էության անկախ է մարմնական օրգանից։ Ինտելեկտուալությունը անպայմանորեն գալիս է աննյութականությունից և ընդ որում այնպես, որ ինչքան մեծ է հեռավորությունը մատերիայից, այնքան մեծ է ինտելեկտուալության մակարդակը։ Յուրաքանչյուր գոյ հասկացողության համապատասխան օբյեկտն է առհասարակ։ Սակայն հոգու և մարմնի միության այժմյան վիճակի դեպքում անհատականության նյութական վիճակներից բխող մեծությունները մարդկային ինտելեկտի ճշգրիտ օբյեկտներն են։ Ուստի, մենք գիտելիք ենք ստանում բանական առարկաներից։ Սակայն քանի որ բանական առարկաները իրականում դյուրըմբռնելի են, ի հավելում ինտելեկտի, որը ֆորմալ առումով հասկանում է՝ ակտիվ ուժը ճանաչվում է հոգում, որը ուժը համարում է դյուրըմբռնելի նմանություն կամ զգայական պատկերների տեսակներ երևակայությունում։ Այս դյուրըմբռնելի նմանության կամ տեսակների միջոցով մենք ուղղակիորեն ճանաչում ենք համընդհանուրները, այն է առարկաների բնույթը։ Մենք եզակի թիվը ընկալում ենք մեր զգայարանների միջոցով, ինչպես նաև մեր ինտելեկտի միջոցով, երբ այն դիտարկում է զգայական պատկերները։ Սակայն հոգևոր առարկաների գիտելիքը ստանում ենք անալոգիայի միջոցով։ Կամքը չի նախորդում ինտելեկտին, սակայն հետևում է նրան։ Կամքը անպայմանորեն ցանկանում է այն, ինչ որ ամեն առումով բավարարում է հակումը։ Բայց այն ազատ կերպով ընտրում է մի շարք իրերի միջև, որոնք ներկայացվում են որպես ցանակալի իր՝ համաձայն փոփոխական որոշման կամ գնահատման։ Հետևաբար,վերջնական գործնական որոշմանը հաջորդում է ընտրությունը։ Իսկ կամքը դրա պատճառն է՝ լինելով վերջինը։


Աստված

Մենք Աստծո գոյությունը չենք ընկալում անմիջական ինտուիցիայով և ոչ էլ ապացուցում ենք առաջնահերթորեն։ Սակայն ապացուցում ենք երկրորդականորեն. ստեղծված իրերից հետևում է մի պնդում՝ հետևանքայի պատճառ։ Մասնավորապես այն իրերից, որոնք տեղաշարժված են և չեն կարող իրենց շարժման համարժեք աղբյուրը լինել՝ առաջին չշարժված շարժիչ ուժի։ Այս աշխարհում իրերի կանխատեսումից պատճառների կողմից, որոնք ենթակա են մեկը մյուսին, առաջին պատճառազուրկ պատճառի։ Ապականելի իրերից, որոնք հավասարապես կարող են լինել կամ չլինել, բացարձակապես անհրաժեշտ գոյի։ Իրերից, որոնք քիչ թե շատ գոյություն ունեն , կենդանի են և հասկանալի են գոյության, կենդանության և հասկանալի լինելու աստիճանից ելնելով, այն ինչ որ առավելագույնս հասկանալի է, կենդանի և գոյություն ունի։ Ի վերջո, բոլոր իրերի կարգից, առանձին ինտելեկտի, որը պատվիրել և կազմակերպել է իրերը և ուղղորդում է նրանց մինչև վերջ։ Աստվածային գոյի մետաֆիզիկական շարժումը ճշգրտորեն արտահայտված է՝ այն նույնականացնելով իր սեփական գոյի իրականացված իրականության հետ կամ որ այն կազմված է ինքն իրենից։ Եվ սա է նրա անվերջ և անսահման կատարելության պատճառը։ Նրա գոյության ամենաանպղծության շնորհիվ Աստված տարբերվում է բոլոր մահկանացուներից։ Ուստի առաջին հերթին համարվում է, որ աշխարհը ստեղծվել է Աստծու կողմից, երկրորդ հերթին նույնիսկ հրաշքների ճանապարհով որևէ մահկանացուի չէր շնորհվի ստեղծողի ուժ, որը ուղղակիորեն հասնում է յուրաքանչյուր գոյի իսկական գոյին։ Եվ ի վերջո ոչ մի ստեղծված կատարող չէր կարող որևէ կերպ ազդեցություն ունենալ յուրաքանչյուր հետևանքի գոյությանը մինչև որ այն ինքնուրույն չի տեղափոխվում առաջին պատճառով։

Մետաֆիզիկա

Թովման ասում է, որ օնթոլոգիայի հիմունքային աքսիոմաները ոչ հակասության և պատճառականության սկզբունքներ են։ Ուստի, որևէ գոյություն, որը չի հակասում այս երկու օրենքներին, կարող է տեսականորեն գոյություն ունենալ, եթե նույնիսկ այն համարվում է ոչ նյութական։

Ստորոգում

Թովման նշում է նկարագրական լեզվի երեք ձևեր՝ միաձայն
անալոգիական և երկիմաստ։  Միաձայնությունը բնութագրիչի կիրառումն է միևնույն իմաստով, երբ խոսքը գնում է երկու օբյեկտների կամ օբյեկտների խմբի մասին։ Օրինակ, "կաթ" բառը վերաբերվում է և կովի կաթին և այլ էգ կաթնասուն կենդանու կաթին։ Անալոգիան առաջանում է, երբ բնութագրիչը փոխում է իր որոշ իմաստներ, բայց ոչ բոլորը։ Օրինակ, "առողջարար" բառը անալոգիական է այն առումով, որ այն վերաբերվում է և առողջ մարդուն և կենդանուն և որոշ սննդի կամ խմիչքների (եթե այն լավ է առողջության համար)։ Երկիմաստությունը բնութագրիչի իմաստային ամբողջական փոփոխությունն է և ոչ ձևական սխալություն է։ Օրինակ, անգլերեն "bank" բառը նշանակում է գետի ափ և ֆինանսական ինստիտուտ՝ բանկ։ Այնուհետև "սահմանման" կիրառությունը, որը Թովման տալիս է, գոյական սեռն է, գումարած տարբերությունը, որը այն բաժանում է սեռից։ Օրինակ, Արիստոտելի սահմանումը "մարդ" բառի համար
 
 
 ՝ բանական կենդանի. սեռը կենդանի լինելն է,իսկ այն, ինչ մարդուն տարանջատում է կենդանուց՝ բանական լինելն է։

Գոյություն

Թոմիզմի փիլիսոփայության մեջ գոյության սահմանումն է՝ "այն, ինչը... է" , որը կազմված է երկու մասից. "Ինչը" վերաբերվում է իր էությանը(ինչ լինելը), իսկ "է"-ն վերաբերվում է իր լինելուն։  Այլ կերպ ասած՝ գոյը էություն է, որը գոյություն ունի։ Գոյը բաժանվում է երկու ձևով. այն, որը ինքն իրենում է (էություններ) և մյուսը, որը այլ մեկում է (պատահականություն)։ Էությունները գոյություն ունեն իրենց սեփական կամքով։ Պատահականությունները որակներն են, որոնք տրվում են առարկաներին՝ ձև, գույն և այլն. պատահականությունները իրենց սահմանման մեջ պիտի ունենան որևէ առարկա, որը իրենց սեռի մեջ չի մտնում։  Քանի որ նրանք միայն գոյություն ունեն այլ առարկաներում Թովման կարծում է, որ մետաֆիզիկան առաջնահերթորեն էությունների ուսումնասիրություն է, քանի որ նրանք գոյության առաջնային ձևերն են։ Կաթոլիկական հանրագիտարանը մատնանշում է Թովմայի "էության" վերաբերյալ սահմանումը՝ "այն, ինչ որ արտահայտված է իր սահմանումով"։  Առարկայի էությունը կամ ձևը այն է, ինչը առարկային դարձնում է այն, ինչ որ կա. ձևի միջոցով, որը մատերիայի իրականությունն է, մատերիան դառնում է իրական և անհատական որևէ բան, ինչպես նաև ձևը պատճառ է հանդիսանում մատերիայի լինելու համար։ Այսպիսով, այն բաղկացած է երկու մասից՝ "հիմնական էություն" (էություն առանց ձևի) և նյութական ձև, որն էլ պատճառ է հանդիսանում էության բնութագրերի համար։ Օրինակ, կենդանին գոյ է, որի էությունը իր մարմինն է, իսկ հոգին նրա էության ձևն է։ Միասին այն կազմված է էություն-գոյություն ձևից։ Բոլոր իրական առարկաները ունեն գոյի տրանսցենդենտալ հատկություններ. նույնություն, ճշմարտություն, բարիություն (այն է՝ բոլոր առարկաները ունեն վերջին պատճառ և ուստի՝ նպատակ) և այլն։

Պատճառականություն

Արիստոտելը մետաֆիզիկայում պատճառականությունը բաժանում է ենթաբաժինների, որը Թոմիզմում ինտեգրալ մաս է հանդիսանում. "Մի իմաստով (1) պատճառ տերմինը նշանակում է "այն, ինչից"՝ որպես ներքին, բնորոշ բան, որից առաջանում է առարկան՝ արձանի բրոնզը, գավաթի արծաթը և այլն։ Այլ իմաստով (2) այն համարվում է առարկայի ձև կամ նմուշ. էության դյուրըմբռնելի արտահայտություն և իր դասերը և մասերը, որոնք ներառված են դյուրըմբռնելի արտահայտության մեջ։ Նորից (3) այն, ինչից սկսվում է փոփոխությունը կամ դրանից հետո եկածը պատճառ է. Օրինակ, խորհրդատուն պատճառ է, հայրը երեխայի պատճառ և ընդհանրապես կատարողը առարկայի պատճառն է, իսկ փոփոխողը փոփոխված առարկայի պատճառը։ Ավելին, առարկան պատճառ է այնքանով, որքանով այն ավարտ է. որի համար ինչ որ բան է արվում։ Օրինակ, առողջություն քայլելու պատճառ է։ Եթե մեզ հարցնեն՝ ինչու է ինչ որ մեկը քայլում, մենք կպատասխանենք՝ "որպեսզի առողջ լինի" և սա ասելով, մենք տալիս ենք պատճառ։ Եվ ինչ էլ որ հանդիպում է վերջանալու ճանապարհին ինչ որ բանի շարժման ներքո նույնպես համարվում է պատճառ։ Օրինակ, նվազեցումը, զտումը, դեղերը և գործիքները առողջության պատճառներ են. այս ամենը գոյություն ունի վերջանալու նպատակով, չնայած նրանք միմյանցից տարբերվում են այնքանով, որքանով որ որոշները գործընթացներ են։ "


  1. Վերաբերվում է նյութական պատճառին, թե ինչից է կազմված գոյի մատերիան

  2. Վերաբերվում է ֆորմալ պատճառին, թե ինչ է գոյի էությունը

  3. Վերաբերվում է արդյունավետ պատճառին, թե ինչն է բերում ինչ որ բանի սկիզբին, փոփոխությանը, գոյ

  4. Վերաբերվում է վերջնական պատճառին, թե որն է գոյի նպատակը

Բարություն

Արիստոտելի էթիկայի վերաբերյալ աշխատությունների հաշվով Թովման սահմանում է "բարին"՝ այն, ինչին ձգտում են բոլորը։ Օրինակ, կտրող դանակը լավ բան է, եթե այն արդյունավետ է կատարում իր գործողությունը, այսինքն կտրելը։ Քանի որ բոլոր առարկաները ունեն գործողության/վերջնական պատճառը, ապա բոլոր իրական առարկաները լավն են։ Հետևաբար, չարը համարվում է բարության բացակայություն, ինչպես որ սահմանում է Հիպպոյի սուրբ Ավգուստինը։

Աստծո գոյություն

Թովմա Աքվինացին կարծում է, որ Աստծո գոյությունը կարելի է ցույց տալ պատճառով. տեսակետ, որը տարածում էր կաթոլիկական եկեղեցին։  Աստծո գոյությունը ապացուցելու համար "Ամենաբարձր աստվածաբանության" (Summa Theologica) մեջ հանդիպում են 5 հնարավոր ձևեր, որոնք այսօր դասակարգվում են հետևյալ կերպ.


  1. Argumentum ex motu- չշարժվող շարժիչ ուժի ապացույցը

  2. Argumentum ex ratione causae efficientis-առաջին պատճառի ապացույցը

  3. Argumentum ex contingentia-պատահականությունից բխող ապացույց

  4. Argumentum ex gradu-աստիճանից բխող ապացույց

  5. Argumentum ex fine-աստվածաբանական ապացույց

Բացի այդ Թովման նաև կարծում էր, որ սուրբ խորհուրդները (Երրորդություն) կարելի է միայն ընկալել հայտնության միջոցով, սակայն այս ճշմարտությունները չեն հակասում պատճառին։ Թովման չարի խնդրի մասին ասում է, "Աստված թույլ է տալիս չարի գոյությունը, որպեսզի դրանից բարություն առաջանա, սակայն նա անձնապես չի ստեղծում չարություն"

Աստծո վերաբերյալ տեսություն

Որպես փիլիսոփա և աստվածաբան Թովման պաշտպանում է ուղղափառ եկեղեցու Աստծո վերաբերյալ հայացքները։ Աստված այն միակ գոյն է, որի գոյությունը համապատասխանում է նրա էությանը. այն, ինչ գոյություն ունի Աստծո մեջ, նրա գոյությունն է։ Հետևաբար, Աստված չի կարող մարմին լինել, այսինքն նա չի կարող ստեղծված լինել մատերիայից, նա չի կարող ունենալ որևէ պատահականություններ և նա պետք է լինի պարզ։ Բացի այդ, նա ինքն իրենով բարություն է, կատարելություն, անմահություն, ամենզոր, ամենագետ, երջանկություն, գիտելիք, սեր, ամենահաս, անփոփոխ և հավերժական։ Այս ամենին Թովման ավելացնում է "actus purus", այսինքն "մաքուր ճշմարտություն"։

Հոգի

Թոմիստները սահմանում են հոգին որպես կենդանի գոյերի նյութական ձև։ Այսպիսով, բույսերը ունեն վեգետատիվ հոգի, կենդանիները ունեն զգայական հոգի, իսկ մարդիկ ունեն ինտելեկտուալ-բանական-անմահ հոգի։ Մարդկային ձգտումները լինում են ռացիոնալ և իռացիոնալ։ Ռացիոնալ մասը կոչվում է կամք, իսկ իռացիոնալը՝ կիրք։

Էթիկա

Թովման հաստատում է երջանկության վերաբերյալ Արիստոտելի այն սահմանումը, որ այն գործողություն է, որը կատարվում է համաձայն կատարյալ արժանիքների և որ երջանկությունը մարդկային բարձրագույն բարություն, քանի որ այն բարձրագույն բարության հասանելությունն է կամ բավականություն ստանալը։

 Հաշվի առնելով արժանիքները՝ Թովման հաստատում է առանցքային արժանիքները՝ խոհեմություն, ժուժկալություն, արդարադատություն և վճռականություն։ Առանցքային արժանիքները բնական են և ի հայտ են գալիս բնության մեջ և պարտավորեցնող են բոլորի համար։ Այնուամենայնիվ, գոյություն ունեն երեք աստվածաբանական արժանիքներ՝ հավատ, հույս և գթություն(սեր)։ Այս արժանիքները գերբնական են և մյուս արժանիքներից տարբերվում են իրենց օբյեկտով, այն է Աստված։

Օրենքներ

Թոմիզմում տարբերակում են օրենքի երեք տեսակ, որոնք սահմանվում են որպես "ընդհանուր բարության որոշված պատճառ, որը ստեղծվել է նրա կողմից, ով մտահոգվում է հանրության համար"։ Հավերժության օրենք, որը աստվածային իմաստության տեսակ է, որը ուղղորդում է բոլոր գործողություններն ու շարժերը Բնական օրենք, որի միջոցով յուրաքանչյուրը գիտի և գիտակցում է բարու և չարի տարբերությունը, որը բանական գոյի մասնակցությունն է հավերժության օրենքում  Մարդկային կամ ժամանակավոր օրենք, օրենքներ, որոնք ստեղծվել են մարդկության կողմից՝ անհրաժեշտությունից ելնելով Աստվածային օրենքներ, որոնք բարոյական հրամայականներ են՝ մասնավորապես տրվում են հայտնության միջոցով։

Ազատ կամք

Թովման պնդում է, որ ոչ մի հակասություն չկա Աստծո նախախնամության և մարդկային ազատ կամքի միջև.

...պարզապես բնական պատճառները շարժելով Աստված չի խանգարում, որ նրանց գործողությունները լինեն բնական, այսպիսով շարժելով դիտավորյալ պատճառները, նա այդ գործողություններին չի խանգարում դիտավորյալ լինելու...
 
 Աղբյուրը՝ Էլինա Հակոբյանի բլոգ
 
                                                  

 

Комментариев нет:

Отправить комментарий