пятница, 21 ноября 2014 г.

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՋԱՏԱԳՈՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ (ՕԳՈՍՏԻՆՈՍ ԵՐԱՆԵԼԻ)։ՎԱՂ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՋԱՏԱԳՈՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ (ՕԳՈՍՏԻՆՈՍ ԵՐԱՆԵԼԻ)։
Քրիստոնեության զարգացմանը զուգընթաց տարածվում է քրիստոնեության ջատագովության և եկեղեցու <<հայրերի>> փիլիսոփայությունը։ Նրանք ամեն կերպ ցանկանում էին ապացուցել քրիստոնեության սկզբունքների ճշմարիտ լինելը և ցանկանում էին պաշտպանել իրենց կրոնը աղանդավորների և հեթանոսների անհիմն մեղադրանքներից և հարձակումներից։ Քրիստոնեության ջատագովությունը բաժանվում է երկու շրջանի՝ վաղ և ուշ։ Վաղ ջատագովության աչքի րնկնող ներկայացուցիչներից էին Կլիմենտ Ալեքսանղրացին (150-215), Օրիգենեսը (185-254), Տերտուլիանոսը (160-220) և ուրիշներ։ Ուշ ջատագովության կամ հայրաբանության մեջ տարբերակում են երկու դպրոց՝ հունալեզու (Արևելյան) և լատինալեզու (Արևմտյան)։ Արևելյան հայրաբանության նշանավոր դեմքերից էին «կապադովկյան հայրերը»՝ Բարսեղ Կեսարացին (Մեծը) (330-394), Գրիգոր Նազիանզացին (Աստվածաբանը) (329-390) և Գրիգոր Նյոացին (335– 394)։ Իսկ Արևմտյան հայրաբանության ամենահեղինակավոր դեմքր Օգոստինոս Երանելին էր (354-430)։  Քրիստոնեության ջատագովության վաղ փուլի ներկայացուցիչները արհամարհանքով էին վերաբերվում աշխարհիկ գիտություններին, որովհետև այդ ժամանակ քրիստոնեությունը պետական հալածանքների շրջանում էր գտնվում։ Այդպիսի ծայրահեղ մերժողական տեսակետ էր պաշտպանում Տերտուլիանոսր, րստ որի ոչ մի րնդհանուր բան չի կարող լինել հեթանոսության և քրիստոնեության, հավատի և բանականության, Հայտնության և Տրամաբանության, Աստվածսւշնչի և Մետաֆիզիկայի, Եկեղեցու և Ակադեմիայի, Երուսաղեմի և Աթենքի միջև։ «Հավատում եմ, որովհետև անհեթեթ է», ասում էր Տերտուլիանոսր՝ ցույց տալու համար, որ հավատքի համար փիլիսոփայական և տրամաբանական փաստարկներր ոչ մի արժեք չունեն։ ես համաձայն եմ Տերտուլիանոսի և քրիստոնեության ջատագովության վաղ փուլի մյուս ներկայացուցիչների հետ այն հարցում, որ հավատքի համար փիլիսոփայական և տրամաբանական փաստարկները նշանակություն չունեն, սակայն դա իմ անձնական կարծիքն է, որովհետև ես հավատում են Աստծո գոյությանը և այն փաստին, որ Աստված ամենակարողն է առանց փիլիսոփայական և տրամաբանական փաստարկների։ Սակայն, կան այնպիսի անհավատ մարդիկ, ում ապացուցելու համար, որ կա Աստված և որ նա ամենակարողն է, անհրաժեշտ են տրամաբանական և փիլիսոփայական փաստարկներ։
Օրիգենեսր առաջին քրիստոնյա մտածողներից էր, որ փորձեց նորպլատոնական փիլիսոփայության հասկացություններով համակարգել քրիստոնեության սկզբունքները։ Ի մասնավորի, նա, ինչպես նաև Գրիգոր Նյուսացին, նորպլատոնականության երեք գոյացությունների (Միասնական, միտք, Հոգի) մասին ուսմունքն օգտագործեցին՝ մեկնաբանելու համար Սուրբ Երրորդության (Հայր Աստված, Որդի Ասաված, սուրբ Հոգի Աստված) սկգբունքր։  Իմ կարծիքով քրիստոնեության սկզբունքները նորպլատոնական փիլիսոփայության հասկացություններով համակարգելը ճիշտ չէ, որովհետև ճիշտ է Պլոտինոսը նկարագրում է, որ միասնականից է ստեղծվել ամեն ինչ, որ ամեն ինչի իմաստը և նպատակը միասնականն է և, որ բոլորը պետք փորձեն կատարելագործվել և միաձուլվել միասնականի հետ։ Սակայն Պլոտինոսի նկարագրած միասնականը սկզբունքորեն տարբերվում է քրիստոնեության Աստծուց, որովհետև այն ոչ անհատ է, ոչ անձնավորություն, ոչ էլ արարիչ; Պլոտինոսը նաև նշում է, որ ամեն ինչ առաջացել է միասնականից, սակայն քրիստոնեության մեջ ոչ թե ամեն ինչ առաջացել է Աստծուց, այլ ամեն ինչ ստեղծել է Աստված։ բացի այդ Պլոտինոսի փիլիսոփայության մեջ գրված էր, որ միտքը և հոգին առաջացել են միասնականից էմանացիայի ճանապարհով, սակայն եթե Օրիգենեսը փորձեր այդ նույն սկզբունքով բացատրել Սուրբ երրորդությունը նա պետք է ասեր, որ Որդի Աստվածը և Սուրբ հոգի աստվածը առաջացել են Հայր աստծուց, սակայն Աստվածաշնչում գրված է, որ Աստված հավերժական է չի ստեղծվել և չի մահանա։ սակայն դա մարդկային ուղեղի համար անհասանելի է, որովհետև այս աշխարհում ամեն ինչ սկսվում և վերջանում է։
Օգոստինոս Երանելին ծնվել է Հյուսիսային Աֆրիկայի Տագաստե քաղաքում, կրթություն ստացել տեղի, այնուհետև Կարթագենի հռետորական դպրոցներում։ Տեղափոխվելով Հռոմ, նա հրապուրվում է մանիքեականության գաղափարներով, սակայն, շուտով հիսաթափվելով, փորձում է սկեպտիցիզմի մեջ փնտրել ճշմարտությունր։ Ի վերջո փիլիսոփայական դեգերումներից հետո ճշմաբտությունր նա տեսնում է քրիստոնեական ուսմունքի մեջ։ 387թ. նա մկրտվում է և վերադառնում ծննդավայր զբաղվելով հիմնականում գրական գործունեությամբ։ 396թ. Օգոստինոսր ձեռնադրվում է Հիպոնա քաղաքի եկեղեցու եպիսկոպոս, որտեղ էլ 430թ. մահանում է՝ թողնելով հարուստ փիլիսոփայական - աստվածաբանական ժառանգություն։ Նրա փիփսոփայական հայացքները շարադրված են «Խոստովանություն», «Երկնային քաղաքի մասին», «Կամքի ազատության մասին», «Մենախո­ սություններ» և այլ երկերում։ Օգոստինոսի փիլխափայական-աստվածաբանական հայացքների ձևավորման վրա ազդեցություն է ունեցել մանիքեականների, սկեպտիկների (որոնց դեմ նա գրել է հատուկ աշխատություններ) և, հատկապես, նորպլատոնականների փիլիսոփայությունը։ Իմ կարծիքով Օգոստինոս երենելին իրոք որ երանելի էր, որովհետև նա հասկացել էր, թե որտեղ է կայանում կյանքի իմաստը(Իհարկե սա իմ անձնական կարծիքն է, որովհետև իմ կյանքի իմաստը Աստված է)։ Օգոստինոս երանելին Աստծուն համարում էր ամենակարող և ամենահզոր արարիչը, ամեն ինչ արարել է աստված, նա հավերժական է, առանց նրա մարդիկ չեն կարող ճիշտ ընտրություն կատարել և առավել ևս փրկվել։ Օգոստինոս երանելին նշում է, որ մարդիկ ունեն ազատ կամք, սակայն կփրկվեն միայն նրանք, ովքեր անձնուրաց կսիրեն Աստծուն և կհետևեն նրան, հենց նրանք էլ կհամարվեն Աստծո ընտրյալները և կապրեն երկնային թագավորությունում, իսկ  երկրային թագավորության քաղաքացիներր նրանք են, ովքեր ձգտում են երկրային բարիքների, մերժում Աստծուն և աստվածային օրենքները։Հավատի և բանականության հարաբերակցության հարցը դիտարկելիս Օգոստինոսր առավելությունր տալիս է հավատին՝ առաջնորդվելով «Հավատում եմ, որպեսզի հասկանամ» սկզբունքով։ Միաժամանակ նա չի ընդունում բանականության և փիլիսոփայության նկատմամբ ծայրահեղ մերժողական տեսակետը։ Օգոստինոսը հստակորեն իրարից չի բաժանում հավատի և բանականության, աստվածաբանության և փիլիսոփայության ոլորտները։ Բանականությունը պետք է հետևի հավատին, որովհետև դրա դրույթները բացարձակ ճշմարտություններ են։ Բացի դրանից, ինչ-որ բան իմանալու համար նախ պետք է հավատալ որ այդ առարկան գոյություն ունի։ Մինչև մեղսագործությունը մարդն ուներ պարզ և հստակ իմացություն, սակայն, պատվիրազանցությունից հետո նրա բանականությունը ապականվում և տկարանում է։
ՎԱՂ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
 Հայ փիլիսոփայական գիտությունը հանդես է գալիս երկու գլխավոր ուղղություններով: Առաջինը՝ քրիստոնեական ուղղությունն էր, որը ծառայում էր եկեղեցու դիրքերի ամրապնդմանը, իսկ երկրորդը՝ անտիկ ժառանգության հետ կապված աշխարհիկ փիլիսոփայական ուղղությունը՝ նոր-պլատոնականությունը: Փիլիսոփայական այդ դպրոցի ականավոր ներկայացուցիչը Դավիթ Անհաղթն էր (V-VI դդ.): Նա hայ իրականության մեջ ներմուծեց hին հունական աշխարհում տարածում ստացած բազմաթիվ գաղափարներ, որոնք նոր պայմաններում միահյուսվեցին hաղթանակած քրիստոնեական գաղափարախոսությանը: Շրջադարձ կատարվեց անտիկ, հեթանոսական աշխարհայացքից դեպի միջնադարյանը, քրիստոնեականը: Հայ փիլիսոփայական մտքի աշխարհիկ ուղղությանն է պատկանում նաև մաթեմատիկոս, տիեզերագետ, բնագետ Անանիա Շիրակացին (VII դ.): Նա բնական գիտությունների հիմնադիրն է Հայաստանում, մինչև մեր օրերը հասած թվաբանության առաջին դասագրքի հեղինակը: Նրան է վերագրվում նաև նշանավոր «Աշխարհացույցը»: VIII դ. սկզբին իր թարգմանություններով հայ փիլիսոփայական գրականությունը հարստացրեց Ստեփանոս Սյունեցին:Վաղ միջնադարում գիտության զարգացած ճյուղերն Էին նաև բժշկագիտությունը, տիեզերագիտությունը և տոմարը, աշխարագրությունը և քարտեզագրությունը:

Комментариев нет:

Отправить комментарий