вторник, 21 октября 2014 г.

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԻ ԿԱՊՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ


2000 թվականն էր` օգոստոս ամիսը: Հայաստանում ծնվեցին երկվորյակ քույրիկներ՝Արինան և Էլինան։ Նրանք իրար նման էին այնպես, ինչպես ջրի երկու կաթիլները։ Նրանք միշտ և ամեն տեղ միասին էին՝ հաշտ ու համերաշխ։ Նրանք, կարծես, մի կախարդական թելով կապված լինեին միմյանց։ Արինային և Էլինային շատ էին շփոթում։ Նրանք հաճախ այդ առիթը օգտագործում և զվարճանում էին՝ դպրոցում միմյանց փոխարեն դաս պատասխանելով։
Երբ նրանք մեծանում են, Էլինան ամուսնանում և մեկնում է Լոս Անջելես։ Նրանք շատ են կարոտում միմյանց։
Գարնանային մի գեղեցիկ գիշեր, և Արինայի, և Էլինայի տան լույսերը անջատվում են։ Նրանք երկուսն էլ վառում են մոմը և դնում պատուհանի գոգին, որպեսզի նայեն դուրս և տեսնեն, թե ինչպե՞ս են ծաղկում երփներանգ ծաղիկները։ Սակայն, դուրս նայելու փոխարեն, Նրանք նայում էին ապակուն, որտեղ տեսնում էին իրենց արտացոլանքը։ Այդ արտացոլանքին նայելիս նրանք, կարծես, տեսնում էին քույրիկին, որին այնքան կարոտել էին։ Արինան և Էլինան միաժամանակ արտասվում են, բայց արտացոլանքը մխիթարում է նրանց, որովհետև այն այնքան նման է սիրելի քույրիկին։ Իհարկե, որոշ ժամանակ անց Արինան ևս մեկնեց Լոս Անջելես՝ քույրիկի մոտ, և նրանք այլևս չբաժանվեցին:   

Комментариев нет:

Отправить комментарий