воскресенье, 19 октября 2014 г.

ԽԱՌՆՎԱԾՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

ՍԱՆԳՎԻՆԻԿ
Այս խառնվածքի տեր մարդիկ հավասարակշռված են, կենսուրախ, շփվող, հեշտ են հարմարվում նոր միջավայրին և պահանջներին։ Սանգվինիկներն ունեն արտահայտված դիմախաղ և ժեստիկուլյացիա։ Նրանց դեմքից կարելի է հեշտությամբ կռահել իրենց տրամադրությունը, վերաբերմունքը այս կամ այն երևույթին կամ մարդուն։ Սանգվինիկներին բնորոշ են նաև արագ և թեթեվ շարժումները ,ձայնի  բարձր և հստակ տոնը։ Լինելով ակտիվ և եռանդուն՝ սանգվինիկները ակտիվորեն գործի են անցնում և կարող են երկար ժամանակ զբաղվել այդ գործով, բայց չձանձրանալ։  Սանգվինիկները արագ են կենտրոնանում, կարգապահ են, կարողանում են լավ կառավարել իրենց զգացմունքները և նոր աշխատանքների մեջ արագ են ներգրավվում։ Սանգվինիկների տրամադրությունը արագ է փոփոխվում, բայց նրանց մոտ գերակշռում է լավ տրամադրությունը։
ՖԼԵԳՄԱՏԻԿ
Ֆլեգմատիկները սանգվինիկների նման հավասարակշռված են և ակտիվ, սակայն նրանք քիչ են արտահայտում իրենց զգացմունքները, քիչ են խոսում։ Նրանց ժեստերն ու դիմախաղը արտահայտված չեն, այդ պատճառով դեմքի արտահայտությունից հնարավոր չէ գուշակել, թե ինչ են իրենք զգում։ Ֆլեգմատիկներտը վստահելի մարդիկ են։ Նրանք շատ դանդաղաշարժ են, հանգիստ և զուսպ։ Նրանց շատ դժվար է հունից հանել։ Ֆլեգմատիկները աշխատասեր են և համառ։ Մրանք միշտ գործերը իրենց ավարտին են հասցնում։ Ֆլեգմատիկները դանդաղ են հարմարվում նոր միջավայրին և սովորույթներին։ Նրանք չեն սիրում աղմուկ և բարձր խոսք, իսկ տրամադրությունը գրեթե միշտ հաստատուն է։
ԽՈԼԵՐԻԿ
Խոլերիկները անհավասարակշիռ, անզուսպ և անհամբեր մարդիկ են։ Խոլերիկները շատ շարժուն են, բռնկուն նրանց ուշադրությունը դժվար է շեղել և եթե նրանք ինչ որ գործ են ձեռնարկում ապա այն անպայման հասցնում են իր ավարտին։ Խոլերիկների դիմախաղը և ժեստերը արտահայտված են և կտրուկ, իսկ խոսքը արագ և ընդհատվող։
ՄԵԼԱՆԽՈԼԻԿ
Մելանխոլիկները շատ զուսպ են և հանգիստ։ Նրանք քիչ են արձագանքում արտաքին ազդակներին։ Մելանխոլիկները շատ զգացմունքային են։ Նրանց զգացմունքները շատ խորն են և հաստատուն, սակայն նրանք գրեթե չեն արտահայտում դրանք։ Մելանխոլիկները չունեն արտահայտված դիմախաղ և ժեստեր, նրանք դանդաղաշարժ են, քայլվածքը զուսպ է, բայց արագ։ Մելանխոլիկները շատ քիչ են խոսում, իսկ խոսքը դանդաղ է և ընդհատումներով։Նրանք հեշտ խոցելի են, շուտ են վիրավորվում, անինքնավստահ են, անհամարձակ և արագ են հոգնում։ Մելանխոլիկները դժվար են հարմարվում անծանոթ միջավայրներում և իրենց ավելի լավ են զգում ծանոթ միջավայրներում։

Խառնվածքը պայմանավորված է նյարդայն համակարգով և նաև գենետիկական բնույթ է կրում։ Խառնվածքի այս 4 տեսակները գիտական հստակ ուսումնասիրությունների արդյունք են, սակայն մարդկանց մոտ շատ հազվադեպ է հանդիպում խառնվածքի կոնկրետ մի տեսակը։ Հիմնականում մարդկանց խառնվածքը 2 կամ 3 տեսակների խառնուրդ է։

Комментариев нет:

Отправить комментарий