суббота, 10 января 2015 г.

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԻ ԽՈՍՔԸ ԵՎ ՇՓՈՒՄԸ

Երկվորյակների փոխհարաբերությունները չափազանց բարդ են։ Նրանց մեծ մասը միմյանց հետ խոսում են այնպիսի նորաբանություններով, որ շրջապատող մարդկանց անհասկանալի են։ Այսինքն կարելի է ասել, որ նրանք ստեղծում են իրենց յուրահատուկ լեզուն, որը մյուս մարդկանց և անգամ իրենց ծնողներին անհասկանալի է։ Այդ լեզուն կոչվում է «երկվորյակային կրիպտոֆազիա»։Մարդկանց հետ նրանք խոսում են սովորական լեզվով։ Մարդկանց հետ խոսելիս նրանք լրացնում են մեկը մյուսին։ Երկվորյակները բացի խոսելով շփվելուց, շփվում են նաև  ժեստերով, որոնք նույնպես անհասկանալի են մյուս մարդկանց։ Երկվորյակներից մեկի ձեռքի շարժումը և հայցքը բավական են, որ մյուսը ամբողջությամբ հասկանա նրան։ Կա տարածված կարծիք, որ երկվորյակները հիմնականում ընկերասեր չեն և ընկերներ չունեն, որովհետև նրանք ցանկանում են միայն միմյանց հետ շփվել։ Նախ սկսենք նրանից, որ մարդիկ տեսնելով երկու միմյանց չափազանց նման մարդկանց սկսում են հետաքրքրվել նրանցով, փորձում են տարբերություններ գտնել, այդ պատճառով էլ մարդիկ ավելի շատ են շփվում երկվորյակների հետ և երկվորյակները սովորաբար ունենում են ավելի շատ ընկերներ քան մյուսները։ Երկվորյակները բոլորի նման շփվող և ընկերասեր են, և երկվորյակային վիճակը նրանց չի խանգարում լիարժեք շփվել նաև մյուս մարդկանց հետ։

пятница, 9 января 2015 г.

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ


                                                   ՄԻԱՁՎԱՅԻՆ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Միաձվային, մոնոզիգոտ (M3) երկվորյակները զարգանում են միևնույն զիգոտից՝ դրա կիսվելու հետևանքով։ Միաձվային երկվորյակները միշտ ունենում են նույն սեռը և նման են միմյանց, ինչպես ջրի երկու կաթիլը։  Նրանք միշտ ունենում են մազերի, աչքերի, մաշկի նույն գույնը, նույն մատնահետքերը, կազմվածքը, շները չեն կարողանում տարբերել միաձվային երկվորյակների հոտը։ Աշխարհում չկան կրկնվող գենոտիպեր, սակայն միաձվային երկվորյակները բացառություն են կազմում։ Սա զարմանալի երևույթ է, քանի որ միաևնույն գենոտիպը կարող է մինչև անգամ 100%-ով կրկնվել երկվորյակ քույրերի կամ եղբայրների մոտ։ Մարդիկ հենց միաձվային երկվորյակներին են անվանում «իրական» երկվորյակներ, որովհետև նրանք կարծես լինեն միևնույն մարդու «պատճենը»։

                                             ՏԱՐԱՁՎԱՅԻՆ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Տարաձվային, դիզիգոտ (Д3) երկվորյակները զարգանում են տարբեր զիգոտներից։ Նրանք ի տարբերություն միաձվային երկվորյակների նման են իրաի այնքան, ինչքան սովորական քույրեր և եղբայրներ։ Տարաձվային երկվորյակները միշտ չի, որ ունենում են նույն սեռը, նրանց գենոտիպը տարբեր է, բնականաբար տարբեր է նաև արտաքին տեսքը։ Տարաձվային երկվորյակներին ընդունված է անվանել նաև «զույգեր» կամ «կեղծ » երկվորյակներ, որովհետև նրանք արտաքնապես նման չեն միմյանց։

 

ԷՐԻԿՍՈՆՅԱՆ ՀԻՊՆՈՍ

Միլտոն Էրիկսոնը եղել է բժշկական գիտությունների թեկնածու, ամերիկյան հասարակական հիպնոսի կլինիկայի հիմնադիր և առաջին նախագահ, ՈՒեյն պետական համալսարանի դոցենտ, ամերիկյան հոգեբուժական ասոցացիայի անդամ, հոգեբույժ։ Նրա անունի հետ է կապված հասարակական կլինիկական հիպնոսի ուսումնասիրությունները և դասավանդումը։ Մ․ Էրկսոնը  ի ծնե զրկված էր  գույների տարբերակումից, ձայնային բարձրության  տարբերակումից և չէր կարող  արտաբերել  որևէ երաժշտություն։ Մանուկ հասակում նա տառապում էր ընթերցանության կարողության խանգարումից, իսկ 17 տարեկանում՝ հիվանդացավ ծանր  ընթացող  պոլիոմելիթով։ Բժիշկները ասում էին, որ նա չի ապրի։ Այն գիշեր, երբ հիվանդությունը հասել էր  իր գագաթնակետին, Միլիտոնը զգաց այն, ինչը հետո  կոչեց «Աուտոհիպնոսային» փորձ։

 Էրիկսոնը պատմում է․ «Այդ գիշեր անկողնում պառկած ես լսեցի, թե ինչպես բժիշկները ասացին իմ ծնողներին, որ իրենց որդին մինչև լույս չի ապրի։ Հետո իմ մայրը մտավ սենյակ։ Ես խնդրեցի նրան, որպեսզի զարդասեղանը թեքի և դնի որոշակի անկյունով։ Նա չհասկացավ, թե ինչու եմ դա ասում։ Ես շատ դժվարությամբ էի խոսում։ Բայց այդ անկյան տակ՝ հայելու օգնությամբ, ես կարող էի տեսնել մյուս սենյակի արևելյան պատուհանը։ Ես անիծյալ կլինեի, եթե մահանայի առանց տեսնելու ևս մեկ լուսաբաց։ Եթե ես կարողանայի նկարել, անպայման կնկարեի այդ լուսաբացը։ Այդ եղանակով ես կարողացա կենդանի մնալ այդ որոշիչ օրը՝ չնայած բժիշկների ենթադրությունների։ Այո՛, ես արեցի դա անգիտակցաբար։ Ես տեսա լուսաբացը ամբողջովին, բայց ես չտեսա մեր բակի պարիսպը և մեծ քարի կտորը, որոնք այդտեղ էին գտնվում։ Ես ջնջել էի ամեն ինչ՝ բացի լուսաբացից։ Լուսաբացը տեսնելուց հետո, ես կորցրեցի գիտակցությունս 3 օրով։ Երբ արթնացա, հորս հարցրի, թե ինչու են մեր բակից անհետացել պարիսպը, ծառը և մեծ քարի կտորը։ Ես չէի գիտակցում, որ ինքս եմ այնտեղից վերացրել դրանք՝ ամբողջ ուշադրությունս կենտրոնացնելով լուսաբացի վրա։ Երբ ես սկսեցի առողջանալ, հասկացա իմ հնարավորությունների ծավալը և սկսեցի խորհել, թե ինչպես կարելի է ապագայում գումար վաստակել։ Այդ ժամանակ մի գյուղատնտեսական ամսագրում հոդված ունեի տպագրված՝ «Ինչու՞է երիտասարդությունը հեռանում ֆերմաներից»։ Ես այլևս չունեմ այնքան ուժ, որ աշխատեմ ֆերմայում, սակայն մի գուցե կարողանամ բժիշկ դառնալ»։

Էրիկսոնը կարողացավ ապրել լիարժեք կյանքով՝ իր իսկ մշակած ծրագրի շնորհիվ։ Սակայն 50 տարեկան հասակում այդ մեթոդը դադարեց արդյունքներ տալ, և Էրիկսոնը իր կյանքի վերջին տարիներին գամված էր հաշմանդամի սայլակին։ Նրան տանջում էին մշտական ուժեղ ցավերը և նա մասամբ պարալիզացված էր։

Էրիկսոնը կիրառում էր տրանս հոգեվիճակը, որը հետագայում անվանվեց իր պատվին, հենց
իր անունով՝ «Էրիկսոնյան հիպնոս»։ Էրիկսոնյան հիպնոսը հոգեթերապևտիկ բժշկությանը տալիս է լայն հնարավորություններ։ Հասարակ հոգետեխնիկական բուժումները շատ ավելի բարձր արդյունքներ են ունենում, եթե անցկացվում են տրանս հոգեվիճակում։ Դրա պատճառը այն է, որ գիտակցության հսկողությունը բացակայում է և բուժման ընթացքը արգելակող պատճառներ չեն լինում։ Այս մեթոդով կարելի է աշխատել հոգեկան խանգարումներ ունեցող հիվանդների հետ, ովքեր նորմալ գիտակցության պայմաններում  ի վիճակի չեն հաղթահարել բուժման պրոցեսը։ Բժիշկները հիպնոսը օգտագործում են, որպես բուժման արդյունավետությունը բարձրացնող մեթոդ։ Էրիկսոնի աշխատանքի արդյունքը նպաստեց ստեղծել հիպնոսի մի մեթոդ, որին հնարավոր չէ դիմակայել։ Մեր լեզվով ասած՝ հիպնոսին ենթարկվում են բոլորը։ Ավանդական հիպնոսի դպրոցներում կարծիք կա, որ հիպնոսի ենթարկվում  են միայն մարդկանց 17%-ը։ Էրիկսոնը այդ ավանդական մեթոդներից շատ հեռու է գնացել։ Նա ստեղծել է այնպիսի համակարգ, որտեղ հիպնոսացնողը և հիվանդը միասին են անցնում տրանս հոգեվիճակի ճանապարհը։ Օգտագործելով մարդու ձայնի փոփոխությունները որսալու իր ունակությունը, նա ստեղծեց մի մեթոդ, որի միջոցով սովորական զրույցի ընթացքում կարողանում էր հիվանդի գիտակցության մեջ աննկատ ուղարկել առողջացման ազդակներ։ Նա կարողանում էր օգտագործել մի քանի տեսակի տեխնիկաներ միաժամանակ։ Իհարկե, այդ ամենի համար պետք էր փորձառություն և արվեստի մի քանի տարրեր՝հատկապես պոեզիա, որովհետև պոեզիան մարդը հասկանում է ոչ միայն իր գիտակցությամբ, այլև վերապրում է ամբողջ էությամբ։ Այդ ամենի վառ օրինակ է երեխայի վառ ընկալումը դեպի  հեքիաթները։ Հրաշագեղ հեքիաթով հմայված երեխայի համար իրական կյանքը անհետանում է։ Ինչպես նաև մեծերը, ովքեր լսում են լարված և հետաքրքիր պատմություններ, կտրվում են իրական աշխարհից։ Եվ մեծերը, և փոքրերը այդ պահին իրենց գիտակցությունը հանձնում են պատմողի իշխանությանը, և դա կարող է մարդկանց հասցնել իրականությունից վերացած հոգեցիճակի։ Լսողի հայացքը ենթարկվող է, և շրջապատող իրականությունը դադարում է գոյություն ունենալ։ Այդպիսի մի վառ օրինակ կա հայտնի գրողի մասին։ 1794թ․-ին 9 տարեկան տղային վիրահատում էին՝ հեռացնելով ուռուցքը։ Քանի որ քիմիական ցավազրկող միջոցներ դեռ չկային, տղային փորձում էին շեղել այնպիսի հետաքրքիր պատմությունով, որ հետո նա պնդում էր, որ ընդհանրապես ցավ չի զգացել։ 18 տարի հետո այդ նույն տղան հրատարակչության է հանձնում սպիտակաձյունիկի հեքիաթը։ Դա Հակոբ Գրիմն էր՝ աշխարհի ամենահայտնի հեքիաթագիրներից մեկը։ Վերադառնալով հիպնոսի ֆենոմենին պետք է բացատրել, որ ցավը գիտակցական զգացողություն է, որը տեղի է ունենում իրականության մեջ։ Այդ իսկ պատճառով, երբ մարդը հեռանում է իրականությունից, դադարում է զգալ ցավը։ Վերանայելով այս պրոցեսը ֆիզիոլոգիական տեսակետից մենք տեսնում ենք, որ հիվանդ օրգանը շարունակում է ազդանշան ուղարկել ուղեղին, իսկ ուղեղը շարունակում է պատասխանել ցավի ազդակին, սակայն գիտակցությունը դադարում է ուշադրություն դարձնել այդ ազդակներին։ Հետևաբար չի առաջանում լարվածություն, ադրենալինի բարձրացում, անքնություն և այլն։ Հիպնոսի այս ուղղությունը օգտագործվում է, երբ հիվանդին պետք է ինչ-որ ժամանակահատված շեղել ցավից։ Դա կարող է լինել հետվիրահատական շրջան, երբ հիվանդը կենտրոնացած է ցավերի վրա, չի կարողանում պոզիտիվ մտքերով լցվել, որպեսզի կազդուրվի։ Դա կարող է լինել նաև հասարակ ատամնացավի կամ էլ տրավմաների և նման իրավիճակների ժամանակ։ Չէ՞ որ հաճախ չի կազդուրվում այն մարդը, ով չի հավատում բուժման արդյունքներին։ Էրիկսոնի համար հիպնոսային տրանսը հանդիասանում է այն կարևոր հոգեվիճակը, որտեղ ենթագիտակցությունը կարող է ստեղծել այնպիսի ներքին վիճակ, որը անհրաժեշտ է իրականության մեջ։ Նա անվերապահորեն հավատում էր ենթագիտակցության ուժին։ Նրա բոլոր հաջողված մեթոդները վստահորեն հիմնաված են նրա վրա, որ ենթագիտակցությունը ունի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ առողջանալու կամ անձնական կյանքը փոխելու, իսկ հետևաբար նաև ճակատագիրը փոխելու համար։

Մ․ Էրիկսոնը գրել է մի քանի գրքեր, որոնցից ամենահայտնին «Իմ ձայնը կմնա ձեզ հետ» գիրքն է։ Լայն տարածում ունեն նաև մյուս գրքերը՝«Հոգեթերապիայի ստրատեգիաները», «Մարդը փետրվարից», «Կլինիկական հիպնոս և անուղղակի ներշնչանքի ձևերը»։


 
 
 
 


 

ЭРИКСОНОВСКИЙ ГИПНОЗ


Милтон Эриксон — доктор медицины, основатель и 1-й президент Американского Общества клинического гипноза , адъюнкт-профессор Университета Уэйна. Был членом Американской психиатрической ассоциации, Американской ассоциации психологии, Американской ассоциации психопатологии. С его именем связано основание Фонда обучения и исследований при Американском обществе клинического гипноза.
Милтон Эриксон от рождения был лишен правильного цветоощущения, не различал звуки по высоте и был не способен воспроизвести музыкальную мелодию. В детстве страдал от нарушения процесса чтения, а в семнадцатилетнем возрасте Милтон перенёс полиомиелит Болезнь протекала чрезвычайно тяжело, и доктора опасались, что он не выживет. В ночь, когда болезнь достигла своей критической точки, Милтон испытал то, что он называл "аутогипнотическим опытом".
Эриксон: В то время как я лежал в постели в ту ночь, я услышал, как три доктора сказали моим родителям в другой комнате, что их мальчик может быть уже мертв к утру. Я почувствовал сильный гнев из-за того, что кто-то говорит матери, что ее сын может оказаться мертвым следующим утром. Моя мать затем зашла ко мне с таким безмятежным лицом, какое только может быть. Я попросил ее переставить комод, подставить его к стороне кровати и развернуть под определенным углом. Она на самом деле не поняла, зачем мне это, она решила, что я бредил. Мне было трудно говорить. Но под тем углом с помощью зеркала на комоде я мог видеть через дверной проход западное окно в другой комнате. Я был бы проклят, если бы я умер, не увидев еще один закат. Если бы я хоть немного умел рисовать, я бы даже мог зарисовать тот закат. это было таким способом, с помощью которого я удерживал себя живым в тот критический день, несмотря на предсказания докторов. Да, я делал это неосознанно. Я видел весь закат полностью, но я не видел изгородь и большой валун, которые были там. Я вычеркнул все, кроме заката. После того, как я увидел закат, я потерял сознание на три дня. Когда же я, наконец, очнулся, я спросил своего отца - почему они убрали изгородь, дерево и валун. Я не осознавал, что это я сам убрал их оттуда, когда сосредоточил все свое внимание так напряженно на закате. Потом, когда я стал выздоравливать и осознал утрату некоторых своих возможностей, я стал задумываться, как же я буду зарабатывать на жизнь. Я уже к тому времени опубликовал свою работу в одном национальном сельскохозяйственном журнале. "Почему молодежь уезжает с ферм". Я больше не обладал силой, чтобы быть фермером, но, может быть, я смог бы стать доктором.
Эриксон смог вести полноценную жизнь благодаря разработанной им самим программе реабилитации. Однако в пятьдесят лет метод перестал давать результаты и в последние годы жизни Милтон был прикован к инвалидному креслу, его мучили постоянные сильные боли и он был частично парализован.
Милтон Эриксон практиковал состояние транса, которое позже в его честь назвали «эриксоновским гипнозом». Эриксоновский гипноз открывает широчайшие возможности в психотерапевтической медицине. Обычные психотехники повышают свою эффективность во много раз, если они проведены в состоянии транса. Это становится возможным потому, что в таком состоянии отсутствует контролирующая роль сознания, тормозящая или даже блокирующая процесс. Основываясь на этом феномене, можно работать с психосоматическими расстройствами, с которыми в нормальном состоянии сознания, больной просто не в силах справиться. Состояние транса дает возможность выборочно работать со здоровыми слоями психики, тем самым постепенно «выращивая» необходимые ресурсы здоровья. Использование гипноза как усилителя терапевтического действия помогает врачу работать во много раз эффективнее.
Результатом работы Милтона Эриксона стало создание такой методики гипнотизирования, которой практически не бывает сопротивления со стороны пациентов. Говоря житейским языком, гипнозу поддаются все. В традиционных гипнотических школах считается, что гипнозу поддаются только около 17% людей. Эриксон ушел от традиционного директивного внушения, где гипнотизер подавляет. Он создал систему, в которой гипнотизер и пациент идут вместе по пути развития транса. Используя способность человека улавливать малейшие, не замечаемые сознанием, отклонения в голосе, позе собеседника он создал метод «аналоговых меток» – во время обыкновенной беседы с больным он незаметно для сознания пациента посылал ему установки о выздоровлении. И все эти приемы он мог использовать одновременно.
Естественно для этого требовалась тренировка и некоторый элемент искусства, почти поэзии. Ведь поэзию человек понимает не только умом, но и переживает телом, то есть реагирует своей физиологией. Яркий пример тому, восприятие ребенком интересной и красивой сказки. Для ребенка, очарованного сказкой, внешний мир исчезает. Так же как и для взрослого, слушающего захватывающую историю. И взрослый, и ребенок отдают свое сознание во власть рассказчика. И эта власть простирается вплоть до исчезновения реальности. Взгляд слушателя поглощается историей, и окружающая реальность перестает существовать. В истории жизни одного из знаменитых писателей есть яркий пример этого состояния. В1794 году девятилетнему мальчику делали хирургическую операцию по удалению опухоли. Поскольку химические обезболивающие средства еще только предстояло изобрести в далеком будущем, мальчика пытались отвлечь, рассказывая ему такую интересную историю, что в последствии он утверждал, что вовсе не чувствовал боли. Через 18 лет этот мальчик принес издателю сказку «Белоснежка», подписанную «Якоб Гримм». Это был один из самых знаменитых сказочников мира…

Возвратясь к феномену гипноза, стоит объяснить, что боль – это осознанное ощущение, присутствующее в реальности. Поэтому, если человек уходит из реальности, он перестает ощущать болевые ощущения. Рассматривая этот процесс чисто физиологически, мы увидим, что больной орган также продолжает посылать сигналы о боли, мозг так же продолжает анализировать происходящее, а вот сознание перестает обращать внимание на эти сигналы и давать обратную связь в виде напряжения, повышенного адреналина, бессонницы и т. д. Это один из аспектов использования гипноза Милтона Эриксона в медицинской практике не психотерапевтического направления. Применяется он, как правило, в случаях, когда пациента необходимо на какой-то период времени отвлечь от болевых ощущений. Это может быть послеоперационный период, когда больной зациклен на своих болевых ощущениях и не может настроиться на позитивные мысли о выздоровлении. Это может быть элементарная зубная боль. И, наконец, непосредственно в момент травмы или проведения хирургической операции. Более тонкое применение данного вида гипноза позволяет у больных активизировать ресурсы организма и сориентировать их на выздоровление. Ведь часто не выздоравливает тот, кто не верит в успех лечения.
Для Эриксона гипнотический транс, в который он вводил пациента, являлся тем необходимым состоянием человеческой психики, в котором подсознание может произвести ту внутреннюю реорганизацию психики, которая позволит приспособиться к необходимой действительности.
Он свято верил в силу подсознания. Все его успешные методики основаны на уверенности, что в подсознании человека есть все необходимые ресурсы для выздоровления или изменения личности, а, следовательно, и самой судьбы.
Милтон Эриксон написал несколько книг, самой известной из которых является книга «Мой голос останется с вами», которая по существу представляет собой сборник психотерапевтических историй. Широко известны и некоторые другие книги — «Стратегия психотерапии» и «Человек из Февраля. Гипнотерапия и развитие самосознания личности», написанная совместно с Э. Росси, а также «Гипнотические реальности: Наведение клинического гипноза и формы косвенного внушения».




четверг, 8 января 2015 г.

ԱՂԻՔԱՅԻՆ ՎԻՐՈՒՍԸ ՕԳՆՈՒՄ Է ԻՄՈՒՆԻՏԵՏԻՆ





Մկան  նորովիրուսը աղիքներում մասամբ կատարում է այն նույն աշխատանքը, որով սովորաբար զբաղվում  են մանրէները: Այն կարգավորում է տեղային իմունային բջիջների աշխատանքը և պաշտպանում աղիքները բորբոքումներից:


Մեզ արդեն պարզ է, որ առանց ստամոքսաաղիքային մանրէների ոչ մի քայլ հնարավոր չէ անել. դրանք ոչ   միայն օգնում են մարսելու սնունդը, այլ նաև ազդում են ընդհանրապես նյութափոխանակության համակարգի վրա , ակտիվորեն համագործակցում են իմունիտետի հետ՝ օգնելով օրգանիզմին պաշտպանվել  վարակներից և կանխարգելել աուտոիմունային հիվանդությունները:

Այսպես, անցյալ տարի <<Nature>>-ում Հարվարդի Համալսարանի բժշկական դպրոցի հետազոտոողների  մի հոդված է հրապարակվել , որտեղ նկարագրված է, թե ինչպես է  աղիքային միկրոֆլորան խթանում հակամարմինների բազմազանությունը, որոնք սինթեզվում են B-լիմֆոցիտներով: Իսկ մինչ այդ, Փենսիլվանիայի համալսարանի կենսաբանները <<Immunity>> ամսագրի էջերում հաղորդել էին, որ աղիքային մանրէները անհրաժեշտ են, որպեսզի ետ մղեն վիրուսների հարձակումը, նույնիսկ եթե վիրուսը թափանցել է ոչ թե աղիքային, այլ շնչառական ճանապարհով: Առանց աղիքային միկրոֆլորայի մեր իմունիտետը շատ ավելի թույլ է արձագանքում վիրուսային վարակներին:
Սակայն, ինչպես պարզվեց, օրգանիզմի համար կարևոր են  ոչ միայն սիմբիոտիկ մանրէները, այլ նաև  վիրուսները: Նյու Յորքի՝ Սկիրբոլի համալսարանից Քեն Կադվիլը և նրա գործընկերները պարզել են, որ մկան նորովիրուսը կարող է փոխարինել կենդանիների աղիքաստամոքսային միկրոֆլորայի  բացակայությանը: Այն մկները, որոնց աղիքներից հեռացրել էին մանրէները, շատ զգայուն էին դարձել վարակների նկատմամբ: Մկներն սկսեցին  աղիքային էպիթելային բջիջները վնասող բորբոքումներ ունենալ: Այդ ամենը տեղի էր ունենում այն պատճառով, որ իմունիտետի գլխավոր <<գործընկերները>>՝ սիմբիոն  բակտերիաները բացակայում էին. իմունային կարգավորումները խափանվել էին և պաշտպանիչ մեխանիզմները սկսել էին աշխատել անարդյունավետ, ինչն էլ անվտանգ չէր առողջ հյուսվածքների համար: Սակայն մկներին վիրուս ներարկելուն պես   աղիքային լիմֆոցիտները նորմալացան՝ դադարեց բորբոքումների անդադար  առաջացումը, իսկ աղիքների վնասվածքները սկսեցին վերականգնվել: Հետազոտողները  կարողացել են մասամբ վերծանել  այդ ազդեցության մոլեկուլային մեխանիզմը՝ պարզելով, թե ինչպիսի ընկալիչներ են կարևոր իմունային բջիջներում նորովիրուսի հետ բուժական  փոխազդեցություն ստանալու համար: Աշխատանքի արդյունքները հրապաարկվել են <<Nature>>ում, նրանց մասին կարճ գրել է նաև The Scientist  պորտալը:
Այս ամենը  զարմանալի է, քանի որ վիրուսները, համենայն դեպս կաթնասունների համար, համարվում են վնասակար: Օրինակ, մարդու նորովիրուը  սովորաբար առաջացնում է գաստրոէնտերիտ՝ բազմանալու համար մարդու բջիջներում և լքելու  տիրոջ օրգանիզմը: Դրան հակառակ, մկան նորովիրուսը կարող է ապրել կենդանու օրգանիզմում ե կյանքի գրեթ ողջ ընթացքում, առանց որևէ վնաս հասցնելու:
Իհարկե, ապագայում ավելի մանրամասնորեն պետք է ուսումնասիրել այս երևույթը և պարզել, թե ինչպես է վիրուսը աղիքներում կարգավորում իմունային համակարգը: Հարց է  առաջանում, թե արդյո՞ք չկան նմանատիպ օգնական վիրուսներ մարդու օրգանիզմի համար: Այս հարցին պատասխանելը շատ դժվար է, քանի որ մեր բջիջներում քիչ թե շատ գոյատևող վիրուսների մասին շատ քիչ տեղեկություններ ունենք: Այսինքն, եթե անգամ  դրանք մեզ հայտնի են, միևնույնն է, մենք չունենք դրանց ամբողջական նկարագիրը: Շատ հնարավոր է, որ որոշ հետազոտական աշխատանքներից հետո պարզվի, որ մենք անգամ պատկերացում չունենք, թե ինչ օգուտ մեզ կարող են բերել տնային վիրուսները:

Հեղինակ՝ Կիրիլլ Ստասևիչ
 Թարգմանեցին Արինա և Էլինա Հակոբյանները