понедельник, 5 марта 2018 г.

Հայկական կրթական համակարգը տանում է զոմբիացման


Կրթությունն ազատություն է:
 Պաուլո Ֆրեյրե

 Թ՛ե պետական դպրոցներում, և թ՛ե ԲՈՒՀ_ական համակարգում անձնական կարծիք, վերլուծություն և էլի մի քանի նման հասկացություններ զարմանք են առաջացնում։ 

 Երկար և խեղաթյուրված փաստերով դասագրքերն ու դասախոսությունները եղել և մնում են, մեզանում, կրթության միակ միջոցը։ 

 Դպրոցական տարիներին, սովորողներից  պահանջվում է  միայն վերարտադրել դասագրքերի փաստերը։

 Արդեն ԲՈՒՀ_երում քննական ռեֆերատներ են պահանջվում։ 
 Մեծ ձեռքբերում կլիներ, նախ և առաջ իմանալ, թե ռեֆերատն իրենից ինչ է ներկայացնում  և ինչ բովանդակություն  պետք է ունենա։ Այն պետք է որոշ տոկոսով պարունակի անձնական կարծիք, որոշ տոկոսով վերլուծություն, որոշ տոկոսով համեմատություն և տեղեկատվական աղբյուրների համադրություն։ Կարող է լինել նաև բանավեճային բնույթի։

  Ցավոք դեռ դպրոցական տարիներից անձնական տեսակետներն արտահայտելու իրավունք չունեցող ուսանողները ԲՈՒՀ_ում շարունակում են որոշ փաստեր ինտերնետային կայքերից պատճենել և դրանց վերաբերվել որպես բացարձակ ճշմարտությունների։ 

Դասախոսներն էլ, դե՛ իհարկե, նորմալ են վերաբերվում և անգամ գովելի՝ բարձր գնահատականի է արժանի այն ուսանողը, ով անհայտ ինտերնետային կայքերից պատճենած փաստերը կկարողանա վերարտադրել։ 
 Դե՛ հայ ուսանողներ, հանկարծ փորձեք անձնական կարծիք, կամ վերլուծություն ներկայացնել։ Մոտավորապես այսպիսի պատկեր կստացվի` մեջբերում եմ.《Միայն ԲՈՒՀ_ը ավարտելուց հետո իրավունք ունեք կարծիք արտահայտելու, քանի որ մինչ այդ ԹԵՐԻ եք》։ 

Ահա ևս մեկ մեջբերում դասախոս_ուսանող երկխոսությունից.

ՈՒսանող_Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի ռեֆերատի բովանդակությունը

Դասախոս_Այսինքն ո՞նց պիտի լինի։ Պետք է գրես թեմայի վերաբերյալ

Ուսանող_ Միայն չոր փաստեր պետք է՞ պատճենեմ և ներկայացնեմ

Դասախոս_Այ քեզ հարց, դե գրելուց հետո գոնե մի հատ կարդա։

Ու՞մ ենք ուզում էսպես դաստիարակած լինել։ Մտածելու կարողությունից զուրկ զոմբիների՞, ովքեր իրենց գնահատականը փորձում են վաստակել ոչ թե մտածելով այլ դասախոսներին և դասավանդողներին քծնելով։ 
Այսպիսով ինձ իրավունք եմ վերապահում արձանագրել  հետևյալ փաստը` Հայաստանի կրթական համակարգը տանում է  զոմբիացման։

Հ.Գ. 
Ալբերտ Էնշտեյնը կասեր. 《Միակ բանը, որ խանգարում է իմ սովորելունիմ կրթությունն է》։

Комментариев нет:

Отправить комментарий