Կյանքը պայքար է, իսկ պայքարը` կյանք: Այո պայքար, դա մի հզոր զենք է, որը հաճախ օգտագործում ենք ինքներս մեր դեմ:
Անշուշտ, եթե դու մարդ ես, ուրեմն պայքարում ես քո որոշ մտքերի, բնավորությունների, զգացմունքների և անգամ էության դեմ:
Մարդկային միտքն իրական կռվի դաշտ է, որտեղ մենամարտում են բազում հակասական մտքեր: Այդ մտքերը մարդու գործողությունների նախապատկերն են, և հենց այդ գործողություններից էլ կախված է մարդու կյանքի որակը:
Իրականում պայքարի այս տեսակն ամենավտանգավորներից է, քանի որ չգիտես, թե քո ո՞ր կողմն է ճիշտը և որի՞ հաղթանակն է ավելի ցանկալի…
Ամեն դեպքում մարդն այս պայքարներում ունենում է հաղթանակներ:
Իսկ ու՞մ է հաղթում: Իհարկե հենց իրեն: Եվ ո՞վ է պարտվողը: Իհարկե հենց ինքը:
Փաստորեն ինքդ քո դեմ պայքարում չկան հաղթողներ և պարտվողներ: Կա մեկ հաղթող և մեկ պարտվող: Դա դու ես:
Ստացվում է, որ մարդը միարժամանակ վերապրում է և´ հաղթանակ, և´ պարտություն: Փաստորեն բախվում է երկու հակասական երևույթների` հաղթում է ինքն իրեն և պարտվում է ինքն իրեն:
Եկեք այս երևույթը տեղափոխենք նյութականի դաշտ:
Մարդկային բոլոր զգացմունքները կապված են գլխուղեղի
կեղևային կենտրոնների աշխատանքի հետ: Բոլոր զգացմունքները նյութական հիմք ունեն:Այսպես հաղթանակի ուրախությունը վերապրելիս օրգանիզմում արտադրվում են էնդորֆիններ, որոնք ապահովում են մարդու երջանկության զգացումը: Իսկ պարտություն վերապրելիս արտադրվում է մելատոնին, որը ապահովում է մարդու տխուր`մելանխոլիկ վիճակը:
Այսպիսով մարդն ինքն իր դեմ պայքարում չի վերապրում հաղթանակի ուրախությունը: Նա վերապրում է հաղթանակի մելանխոլիան:
Արինա Հակոբյան, Էլինա Հակոբյան
Комментариев нет:
Отправить комментарий