четверг, 23 апреля 2015 г.

Ի՞ՆՉ Է ՊԻԵՍԸ

Պիես կամ թատերախաղ (ֆր.՝ Pièce — ստեղծագործություն, հատված, մաս բառից), դասական ոճի դրամատիկական ստեղծագործություն՝ սովորաբար թատրոնում բեմադրվելու նպատակով ստեղծված։
Թատերախաղի հիմնական տեսակներն են ողբերգությունը, դրաման և կատակերգությունը։ Թատերախաղը կարող է ըստ հայեցողության յուրահատուկ հեղինակային բնորոշում ունենալ (օրինակ՝ «երկխոսություններ», «հաճելի պիես», «պիես-այլաբանություն» և այլն)։
Թատերախաղի կառուցվածքն իր մեջ ներառում է գործող անձանց տեքստերը (մենախոսությունների և երկխոսությունների տեսքով) և հեղինակի ֆունկցիոնալ նշագրումները (նշումներ գործողության տեղի, ինտերիերի, գործող անձանց արտաքին տեսքի, հագուստի, նրանց վարքի առանձնահատկությունների մասին և այլն)։ Որպես կանոն պիեսի սկզբում դրվում է գործող անձանց ցանկը, երբեմն նրանց տարիքի, մասնագիտության, տիտղոսների, այլ գործող անձանց հետ բարեկամական կապերի և նրանց այլ հատկանիշների նշումներով։
Թատերախաղի առանձին ավարտուն իմաստային մասը կոչվում է «գործողություն» կամ «արար», որն իր մեջ կարող է ներառել ավելի մանր բաղադրիչներ՝ տեսարաններ, էպիզոդներ, պատկերներ և այլն։
Պիեսի հերոսներին անվանում են գործող անձինք։ Դա այն մարդն է, որը բեմահարթակի վրա խաղում է իր դերը տվյալ պիեսում։ Հերոսների խոսակցությունը ևս համարվում էգործողություն։

Комментариев нет:

Отправить комментарий