четверг, 23 апреля 2015 г.

ԹԱՏՐՈՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ


Թատրոնը (հուն.՝ θέατρον, թարգմ. տեսարանների վայր, տեսարան) արվեստի ճյուղ է, որտեղ արտահայտման հիմնական միջոցը դերասանն է, ով կիրառելով թատերական տարբեր հնարքներ, գործողությունների միջոցով հանդիսատեսին է հասցնում այն, ինչ կատարվում է բեմի վրա։ Որպես դերասան կարող է հանդես գալ ինչպես մարդը, այնպես էլ օրինակ տիկնիկը, կամ էլ ինչ-որ առարկա, որին ղեկավարում է մարդը։
Թատրոնը համարվում է ամենաազդեցիկ գործիքը, որով կարելի է ներգործել մարդու վրա, քանի որ հանդիսատեսը, տեսնելով այն, ինչ կատարվում է բեմի վրա, նույնացնում է իրեն այս կամ այն կերպարի հետ, որի արդյունքում էլ տեղի է ունենում ինքնամաքրում՝ կատարսիս։
Թատրոնի հիմնական անձնակազմի մեջ մտնում են ռեժիսորը, դերասանները, դիմահարդարները, լուսավորողները, հսկիչները, բեմանկարիչները և այլն։
Դրամա
Դրաման, որը համարվում է պոեզիայի ժանր, միշտ հակադրվել է դյուցազներգության
և քնարերգության հետ սկսած Արիստոտելի «Պոետիկա» (մ.թ.ա.335 թ.) ստեղծագործության ժամանակներից, որը համարվում է դրամատիկական թեորիայի ամենավաղ աշխատությունը։ «Դրամա» անվանումը որպես ներկայացման յուրահատուկ տեսակի անվանում, օգտագործվում է 19-րդ դարից։ Դրամա է կոչվել այն ներկայացումը, որը տարբերվում էր կատակերգությունից և ողբերգությունից, օրինակ՝ Էմիլ Զոլայի «Թերեզ Ռաքեն» (1873 թ.)։
«Դրամա» տերմինը ծագում է հին հունարեն «գործողություն» բառից։ Դրամայի բեմականացումը դերասանների կողմից թատրոնում՝ բեմի վրա և հանդիսատեսի առջև, ենթադրում է համատեղ արտադրանք և միասնական ընդունելություն։
Դրաման հաճախ ուղեկցվում է երաժշտությամբ և պարով. օպերայում սովորաբար դրաման երգում են, մյուզիքլներում առկա են և՛ երգերը, և՛ երկխոսությունները։ Կան դրամայի որոշ տեսակներ, որոնք ուղեկցվում են երաժշտությամբ, որպեսզի ավելի ընդգծվի երկխոսությունը. դրանք մելոդրամաներն են և ճապոնական նոերը։ Պատմության որոշակի ժամանակաշրջանում (հին հռոմեական և ժամանակակից ռոմանական) որոշ դրամաներ գրվում էին կարդալու համար և ոչ թե խաղալու։ Իմպրովիզացիաների թատրոնում, դրաման նախապես գրված չէ, դերասանները ինքնաբերաբար ստեղծում են այն հանդիսատեսի առջև։
Երաժշտական թատրոն
Երաժշտությունը և թատրոնը հնագույն ժամանակներից ի վեր սերտորեն փոխկապակցված են միմյանց հետ, օրինակ՝ աթենքյան ողբերգությունը պարային դրամա էր, որ բեմադրվում էր երգչախմբի կատարմամբ (ներկայացման մեջ հնչում էր ավլոս երաժշտական գործիքը, որը նման է ժամանակակից կլարնետին)։  Արդի երաժշտական թատրոնը ներառում է իր մեջ երաժշտություն, երկխոսություն և պար։ Այն առաջացել է19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին հայտնի ժանրերից՝ կոմիկական օպերայից, վոդևիլներից, մյուզիք հոլից։  
Վերջին տասնամյակների հայտնի մյուզիքլներից են «Իմ հրաշալի լեդին» (1956թ),  «Մերժվածները» (1980թ), «Օպերայի ուրվականը» (1986թ)։ 
Կատակերգություն
Այն թատերական ներկայացումները, որտեղ որպես պատմություն պատմելու միջոց օգտագործվում է հումորը որակվում են որպես կատակերգություններ։ 
Այն թատրոնը, որը սառը, վիճելի և արգելված առարկաները դիտավորյալ արտահայտում է հումորի միջոցով, կոչվում է սև կատակերգություն (սև հումոր)։
Ողբերգություն
Ողբերգությունը դրամայի յուրահատուկ ձև է, որը պատմականորեն եզակի և կարևոր դեր է խաղում արևելյան քաղաքակրթության ինքնասահմանման մեջ։  Այս ձևը հաճախ օգտագործվել է պատմական շարունակականության և մշակութային ինքնության վրա զգալի ազդեցություն թողնելու համար՝ ինչպես Ռայմոնդ Ուիլյամսն է գրել․ «Հույները և Ելիզավետականները մի մշակութային ձևի մեջ, Հելլենները և քրիստոնյաները ընդհանուր գործունեության մեջ»։
Գնալով Արիստոտելի «Պոետիկայի» (մ.թ.ա.335 թ.) հետքերով, ողբերգությունը օգտագործվել է ժանրային տարբերակումներ անելու համար, թե ընդհանրապես պոեզիայի կտրվածքով (որտեղ ողբերգությունը բաժանվում է էպիկականի և լիրիկականի), և թե դրամայի կտրվածքով (որտեղ ողբերգությունը հակադրվում է կատակերգությանը։ Ժամանակակից դարաշրջանում ողբերգությունը հակադրվել է դրամային, մելոդրամային, տրագիկոմեդիային և էպիկական թատրոններին։
 
 

Комментариев нет:

Отправить комментарий