Հասթլը զույգերով պար է, որը հիմնաված է իմպրովիզացիայի վրա։ Հասթլը համարվում է սոցիալական պար՝ այսինքն այն կարելի է պարել անծանոթ զուգընկերոջ հետ։ Այն կարելի է պարել ցանկացած երաժշտության ներքո, բայց հիմնականում պարում են 1980-ական թթ․ դիսկո ժանրի երաժշտության ներքո՝ դիսկո-ֆոքս, դիսկո-սվինգ և հենց հասթլ։ Հասթլի ծագման վերաբերյալ մի քանի վարկածներ կան։ Ըստ առաջինի՝ այն ծագել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի հարավային մասի գնչուների ու լատինամերիկացիների մեծաքանակ համայնքից։ Նրանք փորձում են իրենց ոչ բնորոշ, սակայն 1970-ականնեին մեծ հեղինակություն վայելող դիսկո պարի մեջ ներառել իրենց շարժումները և այդպես ստեղծվում է հասթլը։ Մյուս վարկածը հասթլի առաջացումը կապում է նրա հետ, որ Նյու-Յորքը 20րդ դարի 70-ական թթ․ տառապում էր «դիսկոմանիայով»։ Ամեն շաբաթ կարող էր մի նոր պար հորինել, չնայած որ դրանք կարճ կյանք էին ունենում այնուամենայնիվ իրենց ազդեցությունն էին թողնում պարային կյանքի վրա։ Այսպես՝ 1978-82թթ․տարբեր պարատեսակների խառնուրդներց էլ առաջացել է ներկայիս հասթլը։
Комментариев нет:
Отправить комментарий