Հիփ հոփ (անգլերեն՝ Hip hop), երաժշտական ժանր, որը ծնունդ է առել 1969 թվականին Նյու Յորքի Հարավային Բրոնքս թաղամասում։ Այն իր մեջ է ներառում մի քանի ուղղվածություններ՝ դիջեյ, բրեյք դանս և գրաֆիտի։ Հիփ (Hip) բառը օգտագործվում էր աֆրոամերիկյան բարբառում դեռ 1898 թվականին և նշանակում էր մարդու մարմնի շարժունակ մասերը, իսկ Հոփ (Hop) բառը՝ սեփական շարժումը։ «hip hop!» արտահայտությունը նաև նշանակում է խելացի շարժում։ Հիփ հոփ անվանումը առաջին անգամ գործածության մեջ է մտել միայն ուղղվածության ստեղծումից հինգ տարի հետո։ Անվանման հեղինակն է դիջեյ Աֆրիկան։ Մինչև հիփ հոփ անվանումը ստանալը, դիջեյ Քուլ Հերքը այն անվանել էր Բի-բոյ, որը վերցված էր Break boys տերմինից։
Հիփ հոփ մշակույթը, որպես այդպիսին, հասարակության կողմից ընդունվեց 1972 թվականից։ Այս ժանրի միջոցով մի յուրօրինակ կապ ստեղծվեց սևամորթ և սպիտակամորթ հասարակական խմբերի միջև, որում մեծ դեր խաղաց հիփ հոփի գլխավոր ճյուղերից մեկը՝ ռեփ երաժշտությունը։
Հիփ հոփ ժանրը իր ստեղծման օրվանից բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել՝ ինչպես կառուցվածքային, այնպես էլ գաղափարական։
Комментариев нет:
Отправить комментарий