Վերվերի, հայկական ժողովրդական տարածված պարաձև։ Կազմվում է երկուս գնալ՝ մեկ դառնալ և երկուս գնալ՝ երկուս դառնալ պարային ֆիգուրներից։ Վերվերի նշանակում է դեպի վեր շարժումներ կատարել երգով կամ նվագով,
հիմնականում՝ երիտասարդների խառը կազմով։ Պարագլուխը կրել է վերվերիչ անունը։ Բովանդակությամբ վերվերին կապված է նախնիների պաշտամունքին, կենդանական և բուսական աշխարհի պտղաբերության աճի, երիտասարդ սերնդի բազմացման ու հասակի բարձրացման հմայություններին։ Պարաձևը միավորում է հատուկ անուններ կրող բազմաթիվ պարեր, որոնք ունեն իրենց առանձին եղանակները՝ մեծ մասամբ 2/4 չափով, կատարվում են միտասի բնութագրությամբ վերվերին «թռնոցի» պար է, կատարվում է միշտ արագ տեմպով։
Комментариев нет:
Отправить комментарий