«Իմ գաղտնիքը պարզ է...
Ես աղոթում եմ» ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱ
«Շատ տառապանքներ կան այս աշխարհում, շատ-շատ: Նյութական տառապանքը, սովի, անտունության,բոլոր տեսակի հիվանդություններից տառապանքը…Բայց ես դեռեւս մտածում եմ, որ մեծագույնտառապանքը մենակ լինելն է, չսիրված եւ ոչ քի չունենալու զգացողությունը: Ես արդեն հասել եմ այնգիտակցությանը, որ անցանկալի լինելը ամենավատհիվանդությունն է, որ մարդը կարող է երբեւիցե ունենալ»: Այս համոզմամբ էր ապրում բոլորի կողմից սիրված ու իր ունեցած «լավը» համայն մարդկության հետ կիսած, բոլորիս քաջ հայտնի Մայր Թերեզան, մի կին, ով իր կյանքը նվիրեց աղքատներից աղքատներին օգնելուն: «Արմատներով եւ արյունով ալբանացի եմ:Քաղաքացիությամբ հնդիկ եմ: Կաթոլիկ միանձնուհի եմ: Կոչումով պատկանում եմ ամբողջ աշխարհին: Սրտով ամբողջությամբ պատկանում եմ Հիսուսի սրտին»,-այսպես էր իրեն ներկայացնում Մայր Թերեզան:
Նա ծնվել է 1910թ. օգոստոսի 26-ին Սկոպիե քաղաքում' Բոյաջուների ընտանիքում,ծնողները երեխային կնքել էին Ագնես Գոնջա: Հակառակ նրանց' երկրորդ տղաունենալու փափագին, աղջկա ծնունդը երջանկացնում է ծնողներին. նրան համարումեն Աստծու պարգեւ: «Բարի կին կլինի մոր նման»,- կանխագուշակում էին մարդիկ,երբ նրան ծնունդից հետո մկրտում էին, ու չսխալվեցին: Ծնողները' Նիկոլան եւԴրանան, ալբանացիներ էին: Ագնես Գոնջան ընտանիքի երրորդ զավակն էր, քրոջից'Ագեից ու եղբոր'Լազարից հետո: «Ես երջանիկ մանկություն եմ ունեցել»,-հետագայում հիշում էր Ագնեսը: Նրա ծնողները, լինելով կարգապահ ու մարդասեր,նույն ոգով դաստիարակում են նաեւ երեխաներին: Ագնեսի դաստիարակությանգործում շատ մեծ է եղել իր հոր դերը, ումից աղջիկը սովորել է բարեգործություն անել:Եղբայրը' Լազարը, քրոջ մանկությունից պատմում էր, որ նա սովորական աղջիկ էր՝մի քիչ ինքնամփոփ եւ ներքաշված: Ուներ շատ ընկերուհիներ, որոնց հետ էլ անցկացնում էր ժամանակի մեծ մասը, գերազանց էր սովորում, սիրում էր բանաստեղծություններ գրել եւ կարդալ ընկերուհիների համար:
Աղջիկն ութ տարեկան էր, երբ հայրն անսպասելի մահանում է: Նրա մահվանհանգամանքներն անհայտ էին, կար տեսակետ, որ նրան թունավորել էր հարավսլավական ոստիկանությունը: Ագնեսի հիշողության մեջ դրոշմված են մնումհոր խոսքերը. «Ոչ մի պատառ չուտես, առանց որեւէ մեկի հետ կիսելու» եւ«Անձնասիրությունը հոգեկան հիվանդություն է, որ քեզ ստրկացնում է' թույլ չտալովապրելու կամ ուրիշներին ծառայելու»: Հետագայում այդպես էլ եղավ: Հոր մահիցհետո ընտանիքի ողջ բեռը մնաց Դրանայի ուսերին: Նա, գիշերուզօր աշխատելով,երեխաներին ապահովում էր ամեն ինչով: «Ես ձեզ կտամ ամենը, ինչ խնդրե՛ք,վերցրե՛ք, բայց ես էլ ձեզնից ակնկալում եմ ձեր լավ եւ օրինակելի վարքը»,- հորդորումէր իր երեխաներին միայնակ մնացած կինը: Երեխաներին դաստիարակում էր այնմեծ հավատով ու սիրով դեպի Աստված, որ կար նաեւ իր մեջ: Նրանց տանըաղքատները միշտ գտնում էին մարդկային ջերմություն, տաքություն ուսնունդ:«Սկոպիեի ու շրջակայքի աղքատներից բոլորը գիտեին մեր տան տեղը, եւ ոչոք այնտեղից դատարկաձեռն չէր հեռանում: Ամեն օր, ճաշին, մենք հյուր ունեինք»,-պատմում էր Ագնեսը: Դրանան երեխաներին հաճախ իր հետ տանում էրհիվանդներին խնամելու, աղքատներին օգնելու, որպեսզի նրանք իրազեկ լինենմարդկային տառապանքին: Երեխաները մեծանում են պարկեշտ ու կարգապահ:Շուտով ընտանիքի միակ տղամարդը' Դրանայի որդին, հեռանում է ընտանիքից դեպիԱվստրիա'զինվորական ուսումնարան հաճախելու նպատակով: Սակայն մայրը դեռչէր հասցրել համակերպվել, երբ հաջորդեց մյուս' իր համար ծանր հարվածը' Ագնեսիորոշումը վանք մտնելու: Սակայն հոգու խորքում նա հպարտ էր աղջկա որոշմամբ.միան հուզում էր այն, որ աղջիկն իր որոշման մեջ իրոք անկեղծ ու հաստատակամլիներ: Մայրը միշտ էլ զգացել է Ագնեսի կրոնավորական կոչումը:
Վարդապետներից մեկի ջանքերով հիմնվել էր «Սուրբ կույս Մարիամ» անունովմիությունը, որին անդամակցելը նույնպես իր դերն է խաղում Ագնեսի հոգեւորձեւավորման մեջ: Միության անդամները սկսում են ուսումնասիրել սրբերի վարքը եւմիսիոներների կյանքը: Այն խանդավառ ճառերն ու քարոզները, որ Գոնջան լսում էրայդտեղ, թողնում են իրենց ազդեցությունը նրա ներաշխարհում: Խանդավառվածաղջիկը, ցանկանալով ավելի գործնականորեն օգնել, ստիպում էր իր միակ՝ փողաշխատող զարմիկին' Անտոնիին, վաստակած գումարը նվիրաբերել Հնդկաստանիառաքելություններին:
1928 թ. Ագնեսը վերջնական որոշում է կայացնում'գնալ առաքելությունների եւ իրեննվիրել Աստծուն: Նա բազմաթիվ երազանքներ թողեց անկատար. շատ էր սիրում,երաժշտություն, գրականություն, մանավանդ քնարերգություն. «Ահավասիկ,երազանքներիս մեծ մասը հավանաբար չեմ կարող իրականացնել: Հավաստի մի բանկա, սակայն, որն ինձ համար էական է: Գիտեմ, որ Տերն ինձ կանչում է: Նա ինձսիրում եւ քայլերս առաջնորդում է' ինձ տալով միսիոների կոչում. ահա իմ միակվստահությունը»,- ասում էր Ագնեսը:
Ճանապարհը նրան տարավ դեպի Հնդկաստան: Դիմում է «Լորետոյիմիանձնուհիներ» միաբանությանը ու ստանալով դրական պատասխան'մեկնում է:Միաբանության կանոնադրության համաձայն'մինչեւ նորընծայությունը վանք դիմողերիտասարդուհիները պարտավոր էին անցնել հայեցողության շրջան, այսինքն' այսշրջանում բացահայտվելու էր նրանց վճռականությունը եւ հոգեւոր կյանքինկատմամբ կոչման իսկությունը: Ագնեսը սկսում է իր նորընծայության շրջանը: Այսառիթով մատուցված պատարագի ընթացքում նրան հանձնում են կրոնական կյանքիխորհրդանշանները' խաչը, քողը, վարդարանը եւ սքեմը: Նա ընտրում է Թերեզաանունը' ներշնչված իր պահապան սրբուհուց' Լիզիոյի Սրբուհի Թերեզայից, որնավելի հայտնի է որպես Սրբուհի Թերեզա: Անվան ընտրությամբ քույր Թերեզանընդունում է նաեւ կյանքի մասին Սրբուհի Թերեզայի հետեւյալ փիլիսոփայությունը. «Իմ փոքրիկ ճանապարհը մանկության հոգեւոր ճանապարհն է' վստահության եւանսահման անձնուրության ճանապարհը»: Քույր Թերեզայի նվիրումը գործինանսահման էր: Նա շատ ընթերցում էր' սկսած Աստվածաշնչից մինչեւգեղարվեսական գրականություն: Ծառայության երկրորդ տարում նա արդենհնարավորություն ուներ մյուս միանձնուհիների նման մասնակցելու աղքատների եւհիվանդների խնամքի գործին: Նրա մեջ այնքան շատ էր պատրաստակամությունն ունվիրումը մարդկանց օգնելու: Նրա հոգում արդեն թեւ էին առնում զոհաբերվելու եւնվիրվելու փափագները: Վանքում հոգեւոր պարտականությունների կատարման հետմեկտեղ' զբաղվում է նաեւ մանկավարժությամբ: Անցնում են օրեր, ամիսներ,տարիներ…Մոտենում են մշտնջենավոր ուխտի օրերը: Քույր Թերեզան շուտովդառնալու էր մայր, այսինքն' ավագ միանձնուհի: 1937թ-ի մայիսին, լռությամբ եւաղոթքով անցկացրած հոգեւոր կրթությունից հետո, քույր Թերեզան կատարում էաղքատության, ողջախոհության եւ հնազանդության մշտնջենավոր ուխտը: Վաղուցսպասված «Այո»-ն հնչում է. նա արդեն իսկական միանձնուհի էր:
Թերեզայի մտքում եւ հիշողության մեջ անընդհատ իր ընտանիքն էր, մայրը, նրախոսքերը: Ընտանիքի հետ նամակագրական կապը պահում էր, բայց հետագայումնրան միշտ ցավ էր պատճառում միտքը, որ ինքն այդպես էլ քրոջն ու մորըչհանդիպեց:
Հնդկաստանում տարեցտարի վիճակը ծանրանում էր' սոված ու օնօթեւան ժողովուրդ, ամենուրաղքատություն, սով, հիվանդություն: Քույր Թերեզան էլ այդ մռայլ տեսարանի ականատեսն էր, ու նրան չէրկարող ցավ չպատճառել: Դպրոցները, ընտանիքներ այցելությունները, դասավանդումը, աղջիկների հետզբոսնելը կազմում էին նրա ամենօրյա աշխատանքը, բայց ինչ-որ բան նրան տանջում էր. չէր գոհանում իրարածից, դատարկություն էր զգում: Տարին մեկ անգամ բոլոր միանձնուհիներն ունենում էինարձակուրդային ժամանակ՝ մտածելու, խոկալու եւ աղոթելու. ահա մոտենում էր այդ շրջանը: Հենց այդօրերին էլ Թերեզան ստանում է այսպես կոչված «կոչումը կոչման մեջ»: «Գնում էի Դարջիլինգ հոգեւորկրթության,-պատմում է նա,- գնացքով ճանապարհորդելիս ինձ հետ կատարվեց անսպասելի բան. ես լսեցիայդ ձայնը, զգացի այդ կոչը, որն ինձ կանչում էր, հրամայում թողնել ամեն բան եւ ծառայել Նրանգետնախորշերում, փողոցներում: Ինձ կանչում էր Իրեն ծառայել աղքատից ամենաաղքատի միջոցով:Գիտակցում էի, որ դա Նրա կամքն էր, եւ ես պարտավոր էի հետեւել եւ հնազանդվել Նրան: Անկասկած դալինելու էր իր գործը: Առաջադրանքը հստակ էր: Ես պետք է թողնեի վանքը եւ ծառայեի աղքատի'ապրելովնրա հետ: Դա կարգադրություն էր, հանձնարարություն եվ համոզվածություն: Ես գիտեի ինչ անել, բայցչգիտեի ինչպես»: Նա դիմում է Դուբլինում գտնվող Լորետոյի մեծավորուհուն միաբանությունը լքելուխնդրանքով, սակայն գործը հասնում է մինչեվ Հռոմ, ու ի վերջո Թերեզան ստանում է թույլտվությունը,չնայած նրա համար ծանր էր թողնել Լորետոն: Նրա այդ որոշումը բուռն քննարկումների ուքննադատությունների առիթ է դառնում: Փոխելով Լորետոյի միանձնուհու հանդերձանքը, որպեսհամազգեստ ընտրում է պարզ սաիր եւ տափակ ոտնամաններ, ուղղվում Կալկաթայից 240 մղոնհեռավորության վրա գտնվող Պատնա քաղաք:Հասկանալով, թե ինչքան էր իր օգնությունը պետքաղքատներին ու հիվանդնեորին, մասնակցում է բժշկական դասընթացների, ձեռք բերում հմտություններ:Աշխատում եւ ծառայում էր անձնվիրաբար: Հիմնվում է «Գթության միսիոներներ» միաբանությունը, քույրԹերեզան էլ, որպես հիմնադիր, դառնում է Մայր Թերեզա եւ աշխատում այդտեղ մինչեւ 1997թ-ի մարտամիսը: Նրա կյանքում,ինչպես ինքն էր ասում, ամենագեղեցիկ երկու երեւույթներն աղքատությունն ուհիվանդությունն էին: Նա համոզված էր' աղքատին օգնելու համար պետք էր լինել աղքատ, ապրել ուհասկանալ աղքատությունը, հետո նոր գործել: Բացահայտել էր որն է աղքատների հարստությունը. «Աղքատներն այնքան քիչ ունեն, բայց գիտեն շատ տալ' ամեն բան»:
Մի անգամ մայր Թերեզան տեսավ, թե ինչպես մի տղա սայլակի վրա իր հիվանդմորը բերեց ու թողեց հիվանդանոցի դռների մոտ: Կինը պատված էր քոսով,կենդանի-կենդանի փթում էր: Թերեզան փորձեց համոզել բժիշկներին վերցնել կնոջը,սակայն նրանք չհամաձայնեցին: Ինքը նույնպես անկարող էր օգնել կնոջը: «Ես չէիկարողանում մնալ նրա կողքին, դիպչել նրան, տանել նրա հոտը: Հեռու վազեցի ուսկսեցի աղոթել սուրբ Մարիամին ինձ ուժ տալու, որ կարողանամ սիրել Քրիստոսինայս կործանված մարմնում: Վերադարձա նրա մոտ, լողացրեցի նրան, օգնեցի: Նամահացավ` ժպիտը դեմքին: Դա նշան էր, որ ես հասկանայի, որ Քրիստոսի սերն ուիմ սերը դեպի Քրիստոսն ավելի ուժեղ են, քան իմ թուլությունը»:
Նրա ջանքերով 1952 թ-ին հիմնվում են մահամերձ աղքատների համարկացարաններ: Մայր Թերեզայի նպատակը հիվանդներին բուժելը չէր, այլ նրանցհամար «գեղեցիկ» ու «բարի» մահ ապահովելը, ուներ իր կողքին մոտ 26 բարեգութօգնականներ: Նա գործեց շուրջ 40 տարի, և փողոցներում մահանալուց զերծ մնացինտասնյակ հիվանդներ:
Երբ արդեն մահամերձ Մայր Թերեզային հարցնում են, թե արդյոք նա հանգստյանկամ տոնական օրեր ունեցե՞լ է, պատասխանում է. «Այո, ինձ համար ամեն օր տոն է»:
«Հիշում եմ, դեռ երիտասարդ տարիքում ինձ ցնցեց մի վավերագրական ֆիլմ, որտեղմի փոքրամարմին ծեր կին ճարպկորեն մաքրում-լվանում էր սենյակները:Մահճակալներում պառկած էին մահամերձ երեխաներ, որոնց նայելիս միայնարյունդ սառչում էր երակներումդ»:
Մի լրագրող, ով հետևում էր, թե ինչպես են Մայր Թերեզան և գթության քույրերնամեն օր խնամում բորոտներին, հիվանդներին և մահամերձ մարդկանց,ինքնաբերաբար արտահայտվում է. «Ես այդ գործն անգամ մեկ միլիոն դոլարի դիմացչէի անի»: «Մեկ միլիոնի համար ես էլ չէի անի, – պատասխանում է Մայր Թերեզան, –միայն անվճար` ի սեր Քրիստոսի »:
Նրան ասում էին. «Դուք բուժում եք ոչ թե հիվանդության արմատը, այլ հետևանքը:Դուք կարկատում եք պատռվածքը: Ձեր ջանքը խորտակվում է խնդիրներիօվկիանոսում, որոնք կարող են լուծվել միայն պետական միջամտությամբ»: Բայցնշենք, որ Մայր Թերեզան չէր ընդունում նման քննադատությունները և համարում էր,որ Աստվածաշնչի հոգուն ու յուրաքանչյուր տառին համապատասխան է վարվում. չէ՞որ Քրիստոս ասաց. «…սոված էի, հաց տվեցիք, ծարավ էի, ջուր տվեցիք, օտար էի,ինձ ձեզ մոտ առաք, մերկ էի, հագցրիք ինձ, հիվանդ էի, այցելեցիք, բանտում էի, ինձտեսության եկաք»:
Սրտի հերթական կաթվածից ապաքինվելուց հետո, հիվանդանոցում իր օրագրումգրում է. «Ո՞վ է Հիսուս ինձ համար. Հիսուս…»: Այդ արտահայտությանը հետևում է միհրաշալի ցանկ.
«Անուն է, որն արժե արտաբերել: Լույս, սեր, խաղաղություն է… Հիսուս այնքաղցածն է, ում հարկ է կերակրել, ծարավն է… անտունն է… հիվանդն է…միայնակն է… անցանկալին է… բորոտն է… աղքատն է… կույրն է… կաղն է…բանտարկվածն է»: «Հիսուս քարացած սրտով այն մարդն է, ում պետք է օգնենք»:
Մայր Թերեզան հիմք ընդունելով Հիսուսի այս խոսքերը ՝ «Քանի որ իմ եղբայրներիցմեկի համար արեցիք, Ինձ համար արեցիք, եթե եղբայրներիցս որևէ մեկին չարեցիք,Ինձ չարեցիք», վերոնշյալ մարդկանց մեջ տեսնում էր Հիսուսին և օգնում էր նրանց այնպիսի մեծ սիրով, ինչչպես Հիսուսին կօգներ։
Յուրաքանչյուր աշխատանք իրականացնելիս Մայր Թերեզան աղոթում էր, խնդրումԱստծու գութն ու աջակցությունը: Օրեցօր Մայր Թերեզան դառնում է ճանաչվածաշխարհում, չնայած նա իր աշխատանքը համարում էր «կաթիլ օվկիանոսի մեջ»: Իրգործունեության ընթացքում արժանանում է տասնյակ մրցանակների ու պարգեւներիտարբեր միջազգային կազմակերպությունների կողմից, ստանում է ԱՄՆ պատվավորքաղաքացու կոչում, ինչպես նաեւ Նոբելյան մրցանակ: «Չեմ կարողանում շնչել».սրանք էին նրա վերջին խոսքերը: Մայր Թերեզան մահանում է 1997 թ. սեպտեմբերի5-ին' շնչարգելության պատճառով: Կաթոլիկ եկեղեցին դասել է երևելիների շարքին։
Մայր Թերեզան արժանացել է բազմաթիվ պարգևների և մրցանակների՝
Комментариев нет:
Отправить комментарий