Երբ ես սոված եմ, ուղարկի՛ր նրան, ում կարող եմ կերակրել, իսկ երբ ծարավ եմ, ուղարկի՛ր նրան, ում կարող եմ ջուր տալ:
Երբ մրսում եմ, ուղարկի՛ր նրան, ում կարող եմ ջերմացնել:
Երբ թախծում եմ, ուղարկի՛ր նրան, ում կարող եմ ինքս մխիթարել:
Երբ խաչս շատ ծանր լինի և չկարողանամ այլևս տանել այն, երբ ինձ օգնական անհրաժեշտ լինի, իսկ կողքիս ոչ-ոք չլինի, թեթևացրո՛ւ իմ ծանր խաչը և տո՛ւր ինձ մեկին, ով արժանի է սիրո, և ուղարկի՛ր մեկին, ում կարող եմ ծառայել:
Երբ ժամանակի կարիք ունենամ, թո՛ւյլ տուր նստել մեկի կողքին:
Երբ սրտումս ծանրություն լինի, օգնի՛ր գտնել մեկին, ում կստիպեմ ժպտալ:
Երբ ինձ օգնություն անհրաժեշտ լինի, ցո՛ւյց տուր նրան, ում մասին կարող եմ ինքս հոգ տանել:
Երբ աղքատանամ, ուղարկի՛ր ինձ մոտ կարիքավորներին:
Երբ աչքերս դադարեն տեսնել այն, ինչ սուրբ է, թո՛ւյլ տուր ինձ տեսնել Քրիստոսին յուրաքանչյուրի աչքերում, ում ես կերակրում եմ…
Աղբյուր՝ Էլինա Հակոբյանի բլոգ
Աղբյուր՝ Էլինա Հակոբյանի բլոգ
Комментариев нет:
Отправить комментарий