четверг, 6 ноября 2014 г.

ԼՈՒԻՍ ՖԵՐՆԱՆԴՈՒ ՎԵՐԻՍԻՄՈՒ

Լուիս Ֆերնանդու Վերիսիմուն ծնվել է 1936թ. սեպտեմբերի 26-ին  Բրազիլիայի Պորտու Ալեգրե քաղաքում:
Հայտնի գրող Էրիկո Վերիսիմուի որդին է, սկսել է ուսումը Պորտու Ալեգրեի համալսարանում: Բացի այդ սովորել է նաև ԱՄՆ-ում, որտեղ ծանոթացել է սասաֆոնին և մինչև այժմ չի բաժանվում դրանից:
Իր գործունեությունը սկսել է՝ աշխատելով Պորտու Ալեգրե քաղաքի «Zero Hora»(զրո ժամ) ամսագրում: Բացի այդ, Լուիս Ֆերնանդոն աշխատել է նաև հեռուստատեսության թարգմանիչ «Գլոբո» հեռուստաընկերությունում։
Լուիս Ֆերնանդու Վերիսիմուի «Քիթը» ստեղծագործության մեջ հարգված ատամնաբույժը որոշում է հարբեցողի քիթ դնել։ Այդ քթի պատճառով նրան բոլորը սկսում են այլ կերպ վերաբերվել։ Նրանից հեռանում են իր ընտանիքը, ընկերները։ Նրա պահվածքը բոլորը տարօրինակ են համարում, բայց նա, միևնույնն է, շարունակում է կրել այդ քիթը , որովհետև դա նրա համար սկզբունք էր դարձել։
«-Ուրիշների՛ պահվածքն է տարօրինակ,- ասաց նա:- Ես շարունակելու եմ կրել սա: Իմ մարմնի իննսուներկու տոկոսը շարունակում է մնալ առաջվանը: Չեմ փոխել ո՛չ հագուստիս, ո՛չ մտածելուս, ոչ էլ պահվածքիս ձևը: Նույն հիանալի ատամնաբույժն եմ, լավ ամուսին, լավ հայր, հարկատու, Ֆլումինենսեի աշխատակիցը, ամեն ինչ առաջվա պես: Բայց մարդիկ այս քթի պատճառով հրաժարվում են ամեն ինչից: Մի հասարակ հարբեցողի քթի պատճառով: Այսինքն ես՝ ես չեմ, ես իմ քի՞թն եմ»:
Իր «Հանդիպում» ստեղծագործության մեջ  Վերիսիմուն պատմում էր նախկին ամուսինների հանդիպման մասին։ Ամուսինները շատ էին սիրում միմյանց, սակայն բաժանվել էին իրենց մեծամտության պատճառով։ Նրանցից յուրաքանչյուրը միայնակ էր իրեն զգում և շատ ուներ մյուսի կարիքը, սակայն երբ նրանք հանդիպում են խանութում, մեծամտությունը նորից թույլ չի տալիս, որ անկեղծ լինեն միմյանց հետ, իսկ անկեղծությունը երջանկության գրավականն  է։ Իմ կարծիքով, եթե նրանք մի կողմ թողնեին իրենց մեծամտությունը և անկեղծ լինեին, կարող էին երջանիկ լինել միասին։
Վերիսիմուն իր «Իրական Ժոզեն» ստեղծագործության մեջ  նշում է, որ մարդիկ կարող են տարբեր տեղեր իրենց տարբեր կերպ դրսևորել։ Իմ կարծիքով դա նորմալ է և որոշ դեպքերում նաև անհրաժեշտ, սակայն ստեղծագործության հերոսը դա անում էր՝ խաբելով և դավաճանելով իր կանանց։ Իմ կարծիքով, նա անարդար էր վարվում իր ընտանիքների հետ։

Комментариев нет:

Отправить комментарий