среда, 22 октября 2014 г.

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԸ ԱՆԶՈՒԳԱԿԱՆ ԳԵՆԵՏԻԿ ՕԲՅԵԿՏ ԵՆ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ


Երկվորյակները «անզուգական գենետիկ օբյեկտ են գիտնականների համար»։ Այսպես, միաձվային երկվորյակներն ունեն գեների նույնական հավաքանի, իսկ երկձվային երկվորյակները տարբերվում են։ Միաձվային և երկձվային երկվորյակների գենետիկ տարբերությունների համադրումը թույլ է տալիս դատել այն  մասին, որ ժառանգականությունն ու միջավայրը մեծ դեր ունեն մարդու օրգանիզմի հատկանիշների ձևավորման գործում։
Իրենց աշխատանքում գիտնականները մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի եղանակով վերլուծել են 38 նույնական և 26 ոչ նույնական երկվորյակների գլխուղեղի կառուցվածքը։ Գիտափորձի ընթացքում հետազոտողներն ուսումնասիրել են, թե ինչ կերպ են կազմակերպված նյարդաբջիջների ցանցերն ինչպես ամբողջ ուղեղի, այնպես էլ նրա առանձին մասերի համար։ Արդյունքում հայտնաբերվել է, որ երկձվային երկվորյակների մոտ նկատվել են հենց նեյրոնների ցանցի կազմակերպման զգալի տարբերություններ։
Հետաքրքիր է, որ գլխուղեղի կեղևի ճակատամասում տարբերությունները խիստ բացահայտ են եղել։ Երկվորյակների մոտ նեյրոնների ցանցի կազմակերպման տարբերությունները մատնանշում են այն, որ գենետիկ բաղադրիչը քիչ դեր չի խաղում մարդու մտավոր կարողությունների որոշման գործում։ «Գլխուղեղի այդ մասն է հենց պատասխանատու այնպիսի բաների համար, ինչպիսիք են ռազմավարական մտածողությունը, պլանավորումն ու հիշողությունը։»

Զակ Համբրիկն, իր գործընկերների հետ միասին, հետազոտություն է անցկացրել 850 զույգ
երկվորյակների շրջանում` փորձելով  բացահայտել միաձվային և տարաձվային  երկվորյակների գենետիկ նմանությունները: Նա նկատել է, որ դիզիգոտային երկվորյակները նման են  50 տոկոսով, իսկ մոնոզիգոտայինները` 100:
Գիտնականներին հաջողվել է պարզել, թե հանճարեղության զարգացման որ էտապում են գեներն իրենց խոսքն ասում: Նրանց համոզմամբ, այս կամ այն ոլորտում ժամերով գործնական աշխատանք կատարելու, պարապելու կարողությունը մեծամասամբ գեների գործունեությամբ է պայմանավորված:

Գիտնականները ուսումնասիրել են 100 զույգ միաձվային  երկվորյակների: Փորձի ընթացքում մասնակիցներին մասամբ, կամ ամբողջովին զրկել են քնից: Պարզվել է, որ ուսումնասիրվող մարդկանցից մեկը գենում նախկինում չհայտնաբերված BHLHE41 մուտացիա ունի: Այն հնարավորություն է տալիս նրան, առանց առողջությունը վնասելու, հեշտությամբ տանել հինգժամանոց քունը: Նրա երկվորյակ եղբայրը, որի մոտ բացակայում է այդ մուտացիան, 7 ժամ է քնում:
Գիտնականների կարծիքով՝ գենետիկ մուտացիայի տերերը դանդաղ քնի ավելի երկար փուլ ունեն, որի ժամանակ էլ ուղեղը վերականգնում է աշխատունակությունը:

Комментариев нет:

Отправить комментарий