вторник, 31 марта 2015 г.

ԲԺՇԿԱԿԱՆ ԳԵՆԵՏԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ


Գենեիկան գիտություն է օրգանիզմների ժառանգականությանև փոփոխականության մասին։
Ժառանգականություն է կոչվում օրգանիզմների՝ մի շարք սերունդներում նման հատկանիշները կրկնելու և միջավայրի որոշակի պայմաններում անհատական զարգացման առանձնահատուկ բնույթը ապահովելու հատկությունը։
Ժառանգականության շնորհիվ ծնողներն ու սերունդներն ունեն կենսասինթեզի նման տիպ, որով բնորոշվում է հյուսվածքների քիմիաակն կազմի նյութափոխանակության բնւյթի, ֆիզիոլոգիական գործունեությունների, մորֆոլոգիական հատկանիշների և առանձնահատկությունների նմանությունը։


Փոփոխականությունը ժառանգականությանը հակադիր երևույթ է։ Փոփոխականությունը արտահայտվում է ժառանգական հատկությունների փոփոխության մեջ, ինչպես նաև օրգանիզմների զարգացման պրոցեսում արտաքին միջավայրի հետ փոխազդեցության ժամանակ իրենց դրսևորումների բազմազանության մեջ։

Գենետիկայի պատմության մեջ առանձնացվում են երեք փուլեր՝ 1-ը օրգանիզմի ժառանգականության երևույթների ուսումնասիրությունն է, 2-ը՝ բջջի, 3-ը՝ուսումնասիրություն մոլեկուլային մակարդակի վրա։
Սերունդների հատկությունների և հատկանիշների ժառանգման հիմնական օրինաչափությունները հայտնաբերել է Գ․Մենդելը  ()1822-1884թթ.)։ Նա հետազոտությունները հրապարակեց 1865թ.-ին։ Մենդելի հետազոտությունները չգրավեցին ժամանակակիցների ուշադրությունը։

Գենետիկայի ծագման պաշտոնական տարեթիվը համարվում է 1900թ.-ը, երբ հրապարակվեցին Գ Դեֆրիզի, Կ․ Կորենսի և Կ Չերմակի աշխատությունները, որոնցում հաստատվեցին Մենդելի կողմից հայտնաբերված ժառանգման օրինաչափությունները։

Մենդելը հատկանիշների ժառանգումը կապում էր ժառանգականության առանձին գործոնների հետ։  1909թ.-ին Դանիացի գիտնական Վ․ Իոհանսենը առաջարկեց այդ գործոններն անվանել գեներ։ 1906թ․ Բետսոնը այդ նոր գիտությունը անվանեց գենետիկա։ Այնուհետև ապացուցվեց գեների կապը քրքմքսոմների հետ, իսկ 1911թ․ Թ․Մորգանը իր աշխատակիցների հետ ձևակերպեց ժառանգականության քրոմոսոմային տեսությունը։ Թ․ Մորգանի և նրա գործընկերների հաջողությունները մեծապես պայմանավորված էին նրանով, որ նրանք օգտագործեցին հետազոտության նոր օբեկտ՝ դրոզոֆիլ պտղաճանճը։ Ավելի ուշ՝Վ․ Բետսոնը և մյուսները բացահայտեցին գեների փոխներգործության ձևերը։
1922թ․ Ն․Վ․ Վավիլովը ձևակերպեց ժառանգական փոփոխականության հոմոլոգիական շարքերի օրենքը, ապա Գ․Ա․ Նադսոնը և Գ․Ե․ Ֆիլիպովը Ռուսաստանում, իսկ Մյուլերը Ամերիկայում հիմք դրեցին փորձարարական մուտագենեզին։ 1928թ․ Ն․Կ․ Կոլցովը այն միտքն արտահայտեց, որ գենը ներկայացնում է  սպիտակուցային մոլեկուլ, որն օժտված է ինքնավերարտադրողական հատկությամբ

1930-1953թթ. բացահայտվեց գեներում և քրոմոսոմներում արհեստական ճանապարհով փոփոխություններ առաջացնելու հնարավորությունը։ Ցույց տրվեց նաև գեների դերը ֆերմենտների ռաջացման գործում։
1944թ․ մանրեների վրա կատարված փորձերով ապացուցվեց, որ ժառանգական ինֆորմացիայի փոխանցումը պայմանավորված է նուկլեինաթթուներով։
1953թ․ համարվում է մոլեկուլային գենետիկայի ստեղծման տարեթիվը, երբ                       Դ․Ժ ՈՒոտսոնը և Կրիկը պարզաբանեցին ԴՆԹ-ի մոլեկուլի կառուցվածքը 1958թ․ Ֆ․ Սանդժերը բացահայտեց ինսուլին սպիտակուցում ամինաթթուների դասավորությունը, այնուհետև Ֆ․ Յակոբը և Ձ․ Մոնոն ցույց տվեցին, թե ինչպես է կատարվում բակտերիայի բջջում գենի ակտիվության կարգավորումը։
1967թ․ Տեմինը և Վ․ Բոլթիմորը հայտնաբերեցին այն ֆերմենտը, որի օգնությամբ ԴՆԹ-ի մոլեկուլի վրա սինթեզվում է ԴՆԹ ։ Այլ կերպ ասած ցույց տվեցին հետադարձ տրանսկրիպցիայի հնարավորությունը։
Գենետիկան սերտորեն կապված է բժշկության հետ։ Ներկայումս գոյություն ունեն ավելի քան 3000 ժառանգական հիվանդություններ և զարգացման շեղումներ, որոնք ուսումնասիրվում են մոլեկուլային,  բջջային, օրգանիզմային և պոպուլյացիոն մակարդակնեով։
Գենետիկայի ժամանակակից նվաճումների և զարգացման պայմաններում մշակվում են տեստեր, որոնք նախազգուշական հետազոտությունների ժամանակ հնարավորություն են տալիս ի հայտ բերելու ժառանգական հիվանդությունների նկատմամբ նախատրամադրված անձանց վերցնել հաշվառման և անցկացնել կանխարգելիչ միջոցառումներ։
Գրականություն՝
Ս․Հ․ Սիսակյան,  Ընդհանուր և բժշկական գենետիկա
Ս․Հ ․ Սիսակյան, Կենսաբանություն ԲՈՒՀ ընդունվողների համար

Комментариев нет:

Отправить комментарий