понедельник, 23 марта 2015 г.

ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱՅԻ ՈՍԿԵՂԵՆ ԱՂՈԹՔՆԵՐԻՑ



Երբ ես սոված եմ, ուղարկի՛ր նրան, ում կարող եմ կերակրել, իսկ երբ ծարավ եմ, ուղարկի՛ր նրան, ում կարող եմ ջուր տալ:

Երբ մրսում եմ, ուղարկի՛ր նրան, ում կարող եմ ջերմացնել:

Երբ թախծում եմ, ուղարկի՛ր նրան, ում կարող եմ ինքս մխիթարել:

Երբ խաչս շատ ծանր լինի և չկարողանամ այլևս տանել այն, երբ ինձ օգնական անհրաժեշտ լինի, իսկ կողքիս ոչ-ոք չլինի, թեթևացրո՛ւ իմ ծանր խաչը և տո՛ւր ինձ մեկին, ով արժանի է սիրո, և ուղարկի՛ր մեկին, ում կարող եմ ծառայել:

Երբ ժամանակի կարիք ունենամ, թո՛ւյլ տուր նստել մեկի կողքին:

Երբ սրտումս ծանրություն լինի, օգնի՛ր գտնել մեկին, ում կստիպեմ ժպտալ:

Երբ ինձ օգնություն անհրաժեշտ լինի, ցո՛ւյց տուր նրան, ում մասին կարող եմ ինքս հոգ տանել:

Երբ աղքատանամ, ուղարկի՛ր ինձ մոտ կարիքավորներին:

Երբ աչքերս դադարեն տեսնել այն, ինչ սուրբ է, թո՛ւյլ տուր ինձ տեսնել Քրիստոսին յուրաքանչյուրի աչքերում, ում ես կերակրում եմ

Աղբյուր՝  Էլինա Հակոբյանի բլոգ

 

Комментариев нет:

Отправить комментарий