вторник, 31 марта 2015 г.

ՓՈՓՈԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ։ ԳԵՆՈՏԻՊԻ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԴԵՐԸ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ԴՐՍԵՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ։


Էվոլյուցիայի ընթացքում (որոշ ըստ իս ոչ հավաստի աղբյուրների, բայց դրան կանդրադառնանք ավելի ուշ)  կենդանի օրգանիզմները ձեռք են բերել փոփոխականության ունակություն, որով հարմարվում են միջավայրի անընդհատ փոփոխվող պայմաններին։ Տարբերում ենք ֆենոտիպային և գենոտիպային փոփոխականություն։


 փոփոխականությունը չի շոշափում օրգանիզմի գենոտիպը (գեների ամբողջությունը)։ Այն ունի հարմարողական նշանակություն։ Ֆենոտիպային փոփոխության սահմանները՝ ռեակցիայի նորման, յուրաքանչյուր հատկանիշի համար որոշակի է և սահմանափակ, օրինակ՝ սենյակային բույս չինական գնարբուկի ռասսաներից մեկը սովորական պայմաններում ունենում է կարմիր գունավորում։ Բայց եթե կարմիր ծաիկներով բույսը տեղափոխեն բարձր խոնավություն և ջերմաստիճան ունեցող միջավայր  ապա նոր առաջացաած ծաղիկները կլինեն սպիտակ, իսկ նախկին ջերմաստիճանային պայմաններին վերադարձնելիս նորից կհայտնվեն կարմիր ծաղիկներ։ Գնարբուկի օրինակն ու մյուս բազմաթիվ փաստերը վկայում են այն մասին, որ ժառանգվում է ոչ թե պատրաստի հատկանիշը, այլ արտաաքին միջավայրի ազդեցության նկատմամբ ունեցած ռեակցիայի որոշակի տիպը։ Փոփոխականության դիապազոնը, որի սահմաններում արտաքին միջավայրի պայմաններից կախված միևնույն գենոտիպն ընդունակ է տարբեր ֆենոտիպեր տալու, կոչվում է ռեակցիայի նորմա։ Գնարբուկի գենոտիպն այնպիսին է, որ ծաղիկների գույնը կարող է լինել կարմիր և սպիտակ, բայց ոչ մի ջերմաստիճանի պայմաններում երկնագույն, կապույտ, մանուշակագույն կամ դեղին ծաղիկներ չեն կարող առաաջանակ։ Ըստ ծաղիկների գունավորման հատկանիշի նրա ռեակցիայի նորման այսպիսին է։

Ինչպես երևում է գենետիկական ինֆորմացիայում է դրված որոշակի հատկությունների և հատկաանիշների զարգացման ընդունակությունը։ Այս ընդունակությունը իրացվում է միայն միջավայրի ոշակի պայմաններում։ Հատկանիշի փոփոխման սահմանի՝ ռեակցիայի նորմայի իմացությունը անհրաժեշտ է տվյալ հատկանիշի զարգացման ղեկավարման առումով։ Այսպես օրինակ արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթները աանհրաժեշտ են օրգանիզմին D վիտամինի սինթեզի համար։ Սակայն այդ վիտաամինի սինթեզը կատարվում է որոշակի պայմաններում և հաստատված չէ ուղիղ համեմատական կախում  D  վիտամինի քանակի և ճառագայթահարման միջև, որովհետև ուլտրամաանուշակագույն ճառագայթների մեծացումը որոշակի սահմանից ավել  D  վիտամինի սինթեզմանը չի նպաստում։

Եթե ֆենոտիպային  փոփոխականությունն առաջանում է հայտնի գործոնների ազդեցությաան հետևանքով և դուրս է գալիս ռեակցիայի նորմայի սահմաններից, անվանում են մոդիֆիկացիա։ Մոդիֆիկացիոն ոփոխաանության տարատեսակ է համարվում ֆենոկոպիան կամ ֆենոպատճենը։ Ֆենոկոպիան միջավայրի տաարբեր գործոնների ազդեցության տակ գենոտիպի հետ չկապված այնպիսի հատկանիիշների դրսևորում է, որոնք նման են որոշակի մուտացիաներով պայմանավորված հատկանիշներին։ Օրինակ տոքսոպլազմայով, կարմրախտով հիվանդ մայրերից կամ թալիդոմիդ օգտագործած կանանցից հաճախ ծնվում են ճեղքված քիմք, շրթունք, կմախքի տարբեր մասերի բացակայություն և այլ արատներ ունեցող երեխաներ։

Ֆենոտիպային փոփոխականության օրինաչափությունների իմացությունը բժշկությաան մեջ կարևոր է նրանով, որ թույլ է տալիս բժշկին հասկանալու միջավայրի գործոնների ներգործության բնույթը օրգանիզմի անհատական զարգացման ընթացքում։

Գենոտիպային փոփոխականություն- Եթե այն տեղի է ունենում մարմնական բջիջներում, կոչվում է սոմատիկ, իսկ սեռական գեղձերի բջիջներում՝ գեներատիվ փոփոխականություն։
Տարբերում են գենոտիպաային փոփոխականության երկու հիմնական ձև՝ կոմբինաատիվ և մուտացիոն։

Կոմբինատիվ փոփոխականությունը կապված է խաչասերման, մեյոզի գործընթացում ոչ հոմոլոգ քրոմոսոմների անկախ բաշխման և գենային նոր զուգորդումների առաջացման, ինչպես նաև որոշ օրգանիզմներում տեղի ունեցող կոնյուգացիայի հետ, որի հետևանքով տեղի է ունենում գեների կամ քրոմոսոմների որոշակի տեղաամասերի վերդասավորում և նոր համակցությունների ձևավորում։

Մուտացիոն փոփոխականությունը  գենոտիպում տեղի ունեցող թռիչքաձև, հանկարծակի փոփոխություն է, որն ունի ժառանգաակաան բնույթ։
Եթե փոփոխականությունը առաջացել է փորձարարական պայմաններում, օօրգանիզմի ենթարկելով այս կամ այն մուտագենի ազդեցությանը, անվանում ենք ինդուկցված մուտացիա։ Այս մուտացիան օգտագործվում է գիտական և սելեկցիոն նպատակներով։

Եթե մուտացիան առաջացել է ինքնաբեր, անհայտ մուտագենների ներգործությամբ,  անվանում են սպոնտան կամ ինքնաբեր;

Բնական բոլո մուտացիաները սպոնտան մուտագենեզի արդյունք են։ Սպոնտան մուտացիաները առաջանում են նորմայում առանց նկատելի պաատճռների և ունեն ինքնաբերաբար, պատահակն բնույթ։

Комментариев нет:

Отправить комментарий