среда, 7 января 2015 г.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՏՐՎՈՂ ՈՂՆԱՇԱՐԸ» ԵՎ «ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ» ՖԻԼՄԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Հ․Հ կառավարությունը հանքարդյունաբերությունը հռչակել է տնտեսոսւթյան զարգացման գերեկա ճյուղերից մեկը։ Պաշտոնական տվյալներով Հայաստանում հաշվառված է օգտակար հանածոների մոտ 670 հանքավայր։ Ընդամենը 29.000 կմ² տարածքում արդեն շահագործվում են 400-ը, որոնցից  2-ը մետաղական են։ Շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը ամենամեծ վնասը հասցնում են մետաղական հանքերը, որոնց մեծ մասը գտնվում են Սյունիքում։ Մետաղական հանքերի շահագործման արդյունքում առաջանում են պոչամբարներ։ Պոչամբարը հանքաքարի քիմիական վերամշակման արդյունքում առաջացած թունավոր թափոնների ամբար է, որը լցվում է գետերն ու ձորերը և աղտոտում շրջակա միջավայրը։ Պաշտոնական տվյալներով Հայաստանում կա 19 պոչամբար, որոնց ընդհանուր ծավալը կազմում է մոտ 200 մլն մ³։ Սակայն միայն Արծվանիկի պոչամբարում այժմ լցված է ավելի քան 300 մլն մ³ պոչանք։ Այսինքն պաշտոնական տվյալները ճիշտ չեն։ Ըստ Հ․Հ․ հռչակագրի՝ Հայաստանի հողը, ընդերքը, ջրային և այլ օգտակար պաշարները հայ ժողովրդի սեփականությունն են։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կառուցվել է 1951թ․-ին, որպես պետական ձեռնարկություն։ Այն կառուցվել է Քաջարանի հանքի կողքին, որտեղ գտնվում է ամբողջ աշխարհի մոլիբդենի պաշարների շուրջ 7%-ը։ Բացի մոլիբդենից հանքում կան նաև ոսկի, արծաթ, թելուր, սելեն և այլ թանկարժեք ու հազվագյուտ մետաղների պաշարներ։ 2004թ․-ին Հ․Հ․ կառավարությունը կոմբինատը վաճառեց ընդամենը 132 մլն ԱՄՆ դոլարով։ Գործարքի հիմնավորումն էր՝ շուտով մետաղների գները կնվազեն և մենք կկանգնենք կոտրած տաշտակի առաջ եթե շուտափույթ չվաճառենք կոմբինատը։ Կոմբինատի սեփականատերերն են՝ Գերմանական «Քրոնիմետ մայնինգ»-60% բաժնեմասով, «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ 15% բաժնեմասով, «Արմենիան մոլիբդենիում փրոդաքշն» ՍՊԸ 12.5% բաժնեմասով, «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ 12.5% բաժնեմասով։ Կոմբինատի ընդհամենը մեկ տարվա եկամուտը կազմել է 190 մլն ԱՄՆ դոլար։ Հետաքրքիր է Հ․Հ․ կառավարությունը ինչից ենթադրեց, որ մետաղների գները իջնելու են։ Պարզից էլ պարզ է, որ կոմբինատի մասնավոր սեփականատերերը այն վաճառել են ոչ, թե հայ ժողովրդի բարօրության, այլ իրենց սեփական գրպանների բարօրության համար։ Բացի այդ ըստ ՀՀ հռչակագրի Հայաստանի օգտակար հանածոները հայ ժողովրդի սեփականությունն են, այլ ոչ, թե մասնավոր անձանց սեփականությունը։ Նրանք ոչ միայն առանց հայ ժողովրդի համաձայնության վերացնում են Հայաստանի հրաշալի բնությունը, որպեսզի շահագործեն հանքը, այլև ժողովրդին նվեր են թողնում հանքավայրի շահագործման պատճառով առաջացած պոչամբարները։ Քաջարանի հանքավայրը ունի մոտ 3 կմ երկարություն, 2 կմ լայնություն, 500 մ խորություն, զբաղեցնում է 340 հա տարածք և սա միայն 2007թ,-ի տվյալներով։ Քաջարանի հանքախոռոչի չափսերը աստիճանաբար ավելանալու են։ Երբ հանքը ամբողջությամբ շահագործված կլինի, այն կլինի հսկայական խոռոչ։ Անձրևաջրերը և ձնհալի ջրերը, նաև այլ տեղերից հոսող ջրեր կհավաքվեն  այդ խոռոչուում, և իրենց մեջ լուծելով ծանր մետաղների աղերը, կլցվեն գետերը և կաղտոտեն դրանք։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը այժմ ունի տարեկան 12.5 մլն տ հանքաքար արդյունահանելու իրավունք, սակայն նրանք տարեկան արդյունահանում են ավելի քան 15-17 մլն տ։ Ըստ ընկերության Տնօրեն Մաքսիմ Հակոբյանի նրանք պատրաստվում են հանքանյութի վերամշակման տոննաները հասցնել 25 մլն տ-ի՝ առանց դրա թույլտվությունը ունենալու։ Զանգեզուրի հանքավայրը ունի 4 պոչամբարներ՝ մեկը գործող, իսկ երեքը փակ։ Փակ պոչամբարների վրա բարակ շերտով հող են լցնում և մարդիկ սկսում են այդ հողի վրա գյուղատնտեսական գործունեություն ծավալել։ Կենդանիները և մարդիկ ուտում են այդ հողում աճած բույսերը, որոնք պաչունակում են մեծ քանակությամբ ծանր մետաղներ և թունավոր նյութեր։ Այդ թունավոր նյութերը թափանցում են նաև օդի և ջրի մեջ, որոնք մարդիկ և կենդանիները շնչում և խմում են։ Արդյունքում մարդկանց մոտ առաջանում են բազմաթիվ հիվանդություններ՝ ուռուցքներ, չբերություն, սիրտ-անոթային բազմաթիվ հիվանդություններ։ Բազմաթիվ անոմալ ծնունդներ են լինում։ Օրինակ՝ Մասիսի շրջանում՝ ավազահանքի հարևանությամբ  չքավորության մեջ ապրում էր մի երեխա, ում դառը ճակատագիր էր բաժին հասել։ Երեխան գայլի երախով է ծնվել և ապրում է աղքատության մեջ։ Երեխայի մայրը նշում էր, որ պետությունը նրանց ոչ մի գումար չի տալիս։ Չնայած, որ հենց հանքարդյունաբերության  առաջացրած աղտոտումների պատճառով են առաջանում այսպիսի հիվանդություններ, միևնույնն է հանքերի սեփականատերերին դա ընդհանրապես չի հուզում։ Նրանք շարունակում են շահագործել հանքերը, վաճառել դրանք այլ երկրներին և հայ ժողովուրդը դրանից ոչ մի օգուտ չի ունենում, անգամ այն մարդիկ ովքեր տուժել են հանքարդյունաբերության պատճառով, չնայած որ  Հ․Հ․ հռչակագրի համաձայն այդ բոլոր հանքերը պատկանում են հայ ժողովրդին։

                                                          

Комментариев нет:

Отправка комментария