среда, 8 октября 2014 г.

ՊԱՏԵՐԱԶՄԸ և ՄԱՐԴԸ



Պատերազմ էր։ Անգլիան և Ֆրանսիան պատերազմի էին դուրս եկել միմյանց դեմ։ Սուրբ ծննդյան գիշեր էր։ Հրամանատար Բրայնը սկսեց երգել մի եկեղեցական երգ։ Բոլոր քրիստոնյաները լսելով իրենց հարազատ երգը դուրս եկան իրենց թաքստոցներից։ Դուրս եկավ նաև Ֆրանսիացիների հրամանատար Պիերը և նրանք սկսեցին միասին երգել այդ երգը։ Հետո  նրանք երկուսով հայտարարեցին, որ այդ օրը ծնվել է Հիսուս Քրիստոսը  և այդ տոնը պետք է նշել։ Բոլորը միասին սկսեցին երգել և  պարել։ Հակառակորդները, ովքեր մի քանի րոպե առաջ իրար վրա էին կրակում, սկսեցին ընկերանալ։ Ֆրանսիացի հրամանատար Պիերը պատմում էր, որ նոր է ամուսնացել և պետք է երեխա ունենա, իսկ անգլիացի հրամանատար Բրայնն ասում էր, որ շատ է կարոտել իր փոքր եղբորը։ Ամբողջ գիշերը անցավ ջերմ շփումներով, և պատերազմը խնջույքի վերածվեց։ Առավոտյան հայտարարեցին, որ գեներալն է գալիս, և բոլորը իրենց տեղերը գրավեցին։ Պիերը մտածեց, որ դեռ կհասցնի կատակել, հագավ Բրայնի համազգեստը և <<մենք քրիստոնյա ենք>> գոչելով դուրս եկավ թաքստոցից։ Մի ֆրանսիացի շարքային զինվոր կրակեց Պիերի ուղղությամբ և Պիերը վայր  ընկավ։ Բրայնը բղավելով դուրս եկավ իր թաքստոցից և ասաց

-Հիմա՛ր, այս ինչ արեցիր, դու քո ընկերոջը սպանեցիր։ Բրայնը գրկեց Պիերի դին և սկսեց լաց լինել։ Այդ պահին մոտեցավ գեներալը, որն արդեն տեղյակ էր գիշերվա խնջույքից, և ձերբակալեց  Բրայնին օրենքը խախտելու համար, իսկ Պիերն արդեն մահացել էր չիմանալով, որ իր առաջնեկը ծնվել է սուրբ ծննդյան գիշերը, իսկ կինը անհամբեր իրեն է սպասում։ Պատերազմը ոչ միայն Պիերի կյանքը խլեց, այլ միլիոնավոր մարդկանց կյանքեր խլեց։ Հազարավոր մայրեր առանց որդիների, հազարավոր կանայք առանց ամուսինների, և հազարավոր երեխաներ առանց հայրերի մնացին։ Ի՞նչ է տալիս պատերազմը մարդուն․․․

Ոչ մի լավ բան։ Միայն արցունքներ, կորուստներ, ցավ, վիշտ։ Զենքերի պատճառով աղտոտվում է օդը և բնությունը։ Թունավոր զենքերի պատճառով ճեղքվում է օզոնային շերտը։ Տուժում են ոչ միայն մարդիկ այլ նաև մոլորակը։

Комментариев нет:

Отправить комментарий