вторник, 14 октября 2014 г.

ԴԵՌ ՉԾՆՎԱԾ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԻ ԶՐՈՒՅՑԸ

- Դու հավատո՞ւմ ես, որ ծննդից հետո կյանք կա:
- Իհա՛րկե, բոլորին էլ պարզ է, որ ծննդից հետո կյանք գոյություն ունի: Մենք այստեղ ենք, որպեսզի ամրապնդվենք, ուժեղանանք և պատրաստվենք այն ամենին, ինչ սպասվում է մեզ ծննդից հետո:
- Է՜, հիմարություն ես խոսում, ծննդից հետո ոչ մի կյանք էլ չկա և չի էլ կարող լինել: Միայն չասես, որ արդեն պատկերացնում ես, թե ինչպիսին է քո երևակայական կյանքը ծննդից հետո:
- Չէ՛, չեմ ասում, թե ամեն բան գիտեմ: Ես բոլոր մանրամասները չգիտեմ, բայց հավատում եմ, որ այնտեղ ավելի շատ լույս կլինի ու նաև կարծում եմ, որ միգուցե մենք այնտեղ կարողանանք քայլել և ուտել սեփական բերաններով:
- Հնարավոր չէ ինքնուրույն քայլել և ուտել: Քո ասածը ծիծաղելի է:
- Ես վստահ եմ, որ դա հնարավոր է: Ամեն բան ուղղակի մի փոքր այլ կերպ կլինի: Մենք դա կարող ենք պատկերացնել:
- Այնտեղից դեռ ոչ ոք չի վերադարձել: Կյանքն ուղղակի ավարտվում է ծննդաբերությամբ: Եվ ընդհանրապես կյանքը մի մութ խոռոչում երկար տառապանք է:
- Չէ՛, չէ՛… Մի բան հաստատ գիտեմ, ծննդից հետո մենք կտեսնենք մայրիկին, ու նա մեզ կխնամի, հոգ կտանի մեզ համար:
- Մայրիկի՞ն… դու հավատում ես «մայրիկին»… Քեզ մոտ լրիվ միջնադար է… Եվ որտե՞ղ է նա գտնվում: Գիտությունն ապացուցել է, որ մանուկները ձվաբջջից են առաջացել` էվոլյուցիայի հետևանքով:
- Ախր նա ամենուր է, մենք նրա մեջ ենք, նրա շնորհիվ և նրանով գոյություն ունենք, նրա մեջ ենք շարժվում և ապրում: Առանց մայրիկի մենք չենք կարող գոյություն ունենալ:
- Կատարյալ զառանցանք է… ես ոչ մի մայրիկի էլ չեմ հավատում… ես միայն իմ աչքի տեսածին եմ հավատում:
- Չեմ կարող համաձայնվել: Չէ՞ որ երբեմն, երբ շրջապատում անեմ ինչ լռում է, կարողանում ենք լսել, թե ինչպես է նա երգում, զգալ, թե ինչպես է նա շոյում մեր աշխարհը… Ես հավատում եմ ու վստահ եմ, որ կա՛ կյանք ծննդից հետո: Եվ մի օր անպայման մենք կտեսնենք մայրիկին…

 

Комментариев нет:

Отправить комментарий