среда, 15 октября 2014 г.

ՊԱՐԱՅԻՆ-ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԹԵՐԱՊԻԱ

Պարային թերապիա:
    Պարային թերապիան արտթերապիայի տեսակներից մեկն է, որն օգտագործվում է բուժման, շտկման և զարգացման նպատակներով: Պարային թերապիան հոգեթերապիայի

միջոց է, որտեղ մարմինը հանդիսանում է գործիք, իսկ շարժումները օգնում են վերապրել, գիտակցել և արտահայտել զգացմունքներն ու կոնֆլիկտները: Ըստ պարային թերապիայի մարմինն ու հոգեկանը փոխկապակցված են: Այն մարդը, ով դիմում է պարային թերապիայի, պարտադիր չէ, որ ունենա շարժողական և պարային փորձ: Այստեղ շեշտը դրվում է նրա վրա, թե ինչպես է մարդը զգում իր մարմինն ու շարժումները, այլ ոչ թե նրա վրա, թե ինչքանով է նա տիրապետում պարային տեխնիկային և ինչպես է դիտվում պարի ժամանակ:

   Պարը, միմիկան, ժեստը ինչպես նաև երաժշտությունը համարվում են զգացմունքների արտահայտման հնագույն միջոցներից:

Դեռ վաղ շրջանում պարը հանդիսանում էր զգացմունքների արտահայտման լավագույն միջոց, որոնք խոսքով արտահայտելը շատ դժվար էր: Պարն ինքնադրսևորման ուժեղ միջոց է:
   Անտիկ ժամանակաշրջանում պարը մարդկանց կողմից կիրառվում էր բուժման նպատակներով: Ավելի ուշ ժամանակներում Իտալիայում արագ, դինամիկ երաժշտության տակ տարանտիզմի/տարանտելլա-սարդի խայթոց/ բուժման էֆֆեկտիվ միջոց էին համարվում: Հիվանդները <<տարանտելլա>> պարի ընթացքում <<զայրացած>> տեմպով շարժվում էին մինչև անկարողության հասնելը՝ մարմնից դուրս բերելով թույնը:


   

Հետագայում արևմտյան մշակույթներում պարը սոցիալական հաղորդակցման և ինքնարտահայտման ձևից վերածվեց արվեստի, որի նպատակն էր հանրությանը քարոզելն ու ուրախացնելը: Այն 19-րդ դարում լավագույն ձևով արտահայտվում էր բալետի միջոցով: 20-րդ դարում  Հյուսիսային Ամերիկայում այս գործի մեջ մեծ ներդրում ունեցավ կրակոտ և ազգասեր Այսիդորա Դունկանը: Նա կարողացավ ռեալիզմի վերածել բալետի ռոմանտիկ իլյուզիան: 

   

Այսօր պարն օգտագործվում է որպես արտահայտում իրենց հույզերի, մտքերի, դիրքորոշումների: Երբ պարը օգտագործվում է թերապիայում, ապա հույզերը վերածվում են ազատ շարժումների, իմպրովիզացիայի: Պարի որպես հաղորդակցման միջոցի մասին պատկերացումները զարգացել են պարուհի Մարի Ուիգմանի կողմից:
   

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ հաշմանդամներ, պատերազմի վետերաններ կանոնավոր կերպով հաճախում էին պարային թերապիայի դասընթացների, ի դեպ նրանցից շատերը չէին կարողանում խոսել, և նրանց վրա հնարավոր չէր կիրառել վերբալ թերապիայի դասեր: Այս դասընթացներից հետո մասնակիցները հուզական ազատության և ներդաշնակության զգացմունք էին ունենում: Այս հանգամանքը շարժեց հոգեբույժների հետաքրքրությունը:
   Պարային թերապիայում գոյություն չունեն ստանդարտ պարային շարժումներ և անձնական

արտահայտման համար կարող են կիրառվել բոլոր ձևերը: Պարը կենդանի լեզու է,որով խոսում է մարդը:


Ընդհանուր նպատակները:
  
Պարային թերապևտները առանձնացնում են խմբի հետ աշխատանքի հինգ նպատակ.
   Դրանցից մեկը հանդիսանում է խմբի անդամների կողմից սեփական մարմնի, նրա կիրառման և հնարավորությունների գիտակցման ոլորտի ընդլայնումը, որը բարձրացնում է ոչ միայն ֆիզիկական և հուզական առողջությունը, այլև բազմաթիվ մարդկանց համար որպես զվարճանքի միջոց է ծառայում:
   

Երկրորդ նպատակը հանդիսանում է ինքնագնահատականի բարձրացումը մարմնի առավել դրական կեցվածքի զարգացման ճանապարհով:
   

Երրորդ նպատակը այն հաճախորդների սոցիալական կարողությունների կատարելագործմումն է, որոնք տարրական սոցիալական հմտությունների թրեյնինգի կարիք են զգում:
   

Չորրորդը խմբի անդամներին իրենց զգացմունքների հետ կոնտակնտի մեջ դնելն է՝ շարժումների և զգացմունքների միջև կապ հաստատելու ճանապարհով:
   Պարային թերապիայի հինգերորդ նպատակը կարելի է անվանել <<մոգական շրջան>>: Պարային թերապիայի խմբի ֆունկցիաները՝ համատեղ աշխատանքը, խաղը և փորձերը
ռիթմիկ գործողություններում, էքսպերիմենտները ժեստերով, դիրքերով և շարժումներով, ոչ վերբալ շփումը միմյանց հետ, ծառայում են խորը խմբային փորձի ստեղծմանը: Անգիտակցական ոլորտի վրա ազդող այդ փորձն էլ հանդիսանում է <<մոգական շրջանը>>:

Комментариев нет:

Отправить комментарий