воскресенье, 18 июня 2017 г.
четверг, 8 июня 2017 г.
ՀՈԳԻ ԹԵ՞ ՄԱՐՄԻՆ
Իրականում և՛ հոգի, և՛ մարմին։ Լևոն Շանթի «Հին աստվածները»
դրամայում վանահայրը կարծում էր, որ մարդը պետք է ճնշի իր մարմինը հոգու փրկության
համար։ Նա աբեղային մեծացնում էր բույսի նման՝ քարոզելով, որ անտեսի ու ճնշի իր մարմնի
բնազդները։ Վանահոր կարծիքով, եթե մարմինը ճնշված է, փոքրանում է մեղքեր գործելու հավանականությունը
և մեծանում հոգու փրկության հավանականությունը։
Գուցե դա իրոք այդպես է, բայց եթե մարմինը
ճնշված է, հոգին չի կարող այնտեղ իրեն լիարժեք ներդաշնակ և երջանիկ զգալ։ Պատկերացրեք
կոշիկ, որի չափսը փոքր է Ձեր ոտքի չափսից։ Այն ճնշում է Ձեր ոտնաթաթի ոսկրերը, դրանք
ցավում են և Դուք Ձեզ լավ չեք զգում։
Իհարկե, երբ կոշիկը ցավեցնում է Ձեր ոտնաթաթը,
Դուք չեք կարող ասել. «Ես ինձ լավ եմ զգում, ոտքերս ցավում են, բայց ես շատ լավ եմ»։
Ցանկացած ցավ և ճնշում ազդում են ամբողջ մարմնի վրա, և այսպես մարդը չի կարող իրեն
լիարժեք ներդաշնակ և երջանիկ զգալ։
Նույնպես էլ, երբ ազդում ենք մարմնի վրա՝ ճնշելով
և անտեսելով նրա պահանջմունքները, հոգին թուլանում է, ինչպես մարդու ամբողջ մարմինն
է թուլանում միայն ոտնաթաթի ոսկրերի ցավից և չի կարող պահպանել իր այսպես կոչված կատարյալ
վիճակը։
Այսպես, հոգու և մարմնի կատարյալ ներդաշնակությունը կարող է ստեղծվել միայն
երկուսի հանգիստ և չճնշված վիճակում։ Այսինքն՝ իմ խորին համոզմամբ պետք է կատարել և՛
հոգու, և՛ մարմնի պահանջներն ու ցանկությունները՝ իհարկե բարոյական արժեքների սահմաններում։
среда, 7 июня 2017 г.
《Հրեշտակներ》պարի դպրոց
《Հրեշտակներ》պարի դպրոցում սովորում են 3-13 տարեկան երեխաները։ Ուսումնասիրում ենք դասական, հայկական ժողովրդական, տարբեր ազգերի, ժամանակակից ոճերի պարեր։
Հնգամյա կրթությունից հետո տրվում է վկայական։ Ընդունելությունը` ամեն ամսվա սկզբին` տաղանդավոր երեխաների համար։
Հասցե` Հարավ-Արևմտյան Բ1 թաղամաս, Ա.Բաբաջանյան փողոց, 《Մխիթար Սեբաստացի》կրթահամալիրի, նոր դպրոց։
Հեռ.`093740117, 093740118։
Подписаться на:
Сообщения (Atom)