Այո, պայքար, դա մի հզոր զենք է, որը հաճախ օգտագործում ենք ինքներս մեր դեմ։ Պայքարում
չկան հաղթողներ և պարտվողներ։ Պայքարը ինքնըստինքյան մարդու չհաղթած
վիճակի ապացույցն է։
Եթե մարդը պայքարում է, նա արդեն չի հաղթել, որովհետև գտնվում է պայքարի ընթացքի մեջ։
Հաղթանակը հոգեվիճակ է, որը ինչ-որ գործողության արդյունքում չի առաջանում։ Հաղթանակը
վերապրում է։
Երանի այն անձանց, ովքեր հաղթանակ ունեն իրենց հոգիներում և չեն տանջվում պայքարի
ահեղ ճիրաններում։ Հաղթանակի համար մարդ իր ներսում պետք է ունենա մտքի և հոգու ներդաշնակություն։
Լևոն Շանթի «Հին աստվածները» պիեսի գործող անձանցից աբեղան, վանահայրը և մնացածները,
ովքեր չունեն այդ ներդաշնակությունը, դատապարտված են տանջվելու պայքարի անխնա ճիրաններում։
Ոմանց համար կյանքը պայքար է, ոմանց համար տառապանք, իսկ ոմանց համար էլ հաղթանակ։
Ապրենք հաղթանակած։