понедельник, 4 мая 2015 г.

ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Ջ.Մ.Քեյնսը գտնում էր, որ Շուկայական տնտեսությունը չի կարող ինքնուրույն գործել: Տնտեսական քաղաքականությունը պետության կողմից կիրառվող այնպիսի միջոցառումների ամբողջություն է, որն ուղղված է այնպիսի անկախ փոփոխությունների կարգավորմանը, ինչպիսիք են կապիտալի սահմանային արտադրողականությունը, տոկոսի նորման և դրանց միջոցով զբաղվածության և ԱԵ-ի կարգավորմանը: Քեյնսը առաջնությունը տալիս էր դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությանը:

Ըստ Օյկենի` տնտեսական քաղաքականությունը պետության  կողմից կիրառվող այն միջոցառումների և եղանակների ամբողջությունն է, որն ուղղված է տնտեսական պրոցեսների (գործընթացների) կարգավորմանը:

 

 

Շուկայի անկատարությունը (ֆիասկոն)և տնտեսության պետական կարգավորման անհրաժեշտությունը

 

Շուկայական տնտեսական համակարգը իր դրական հատկանիշներով հանդերձ ունի նաև թերի կողմեր կամ անկատարություններ: Շուկայական ինքնակարգավորման մեխանիզմը երբեմն ձախողումներ է առաջացնում երկրի էկոնոմիկայում: Այդ ձախողումը կամ ֆիասկոն դրսևորվում է հետևյալ կերպով`

1.   Շուկան չի կարող ստեղծել հասարակական բարիքներ և դրանցով բավարարել երկրի կարիքներն ու պահանջմունքները:

Օրինակ՝ չի կարող ապահովել ժողովրդի կարգապահության հարցը, չի կարող զբաղվել պետության անվտանգությունով և այլն։

2.   Շուկան հաշվի չի առնում տնտեսության վրա արտադրական արտաքին ազդակները:

Օրինակ, ամեն ապրանք ունի իր ինքնարժեքը, անկախ այն բանից, թե ինչպիսի ինքնարժեք ունի արտամուծված նույն ապրանքը։

3.   Շուկան չի կարող կատարյալ տեղեկատվություն հաղորդել գնորդների և վաճառողների մասին:

Տեղեկատվական պարտականությունները ընդհանրապես կապ չունեն շուկայական ոլորտի հետ, այդ հարցերի լուծման համար պատասխանատու են պետական, կամ ոչ պետական, կամ հասարակական, սոցիաական հարցերով զբաղվող կազմակերպությունները։

4.   Շուկան անխուսափելիորեն հանգեցնում է տնտեսության մոնոպոլացման երևույթները: Ինչը և նորմալ պետություններում կանխվում է պետական համապատասխան մարմինների կողմից։ Սակայն հետամնաց երկրներում դա հաճախ դառնում է մի քանի հոգու հաջողված որս։ Այդ որսը հարստացնում է մի քանիսին և խափանում է երկրի շուկայական զարգացումը։

5.   Շուկան չի կարող լուծել հասարակության զարգացման սոցիալական բնույթի պրոբլեմները և ապահովել բնակչության սոցիալական պաշտպանվածությունը: Այսպիսի թերությունների հետևանքով պետությունը որոշակի միջամտություն է իրացնում`

1.Հասարակական բարիքների արտադրության ոլորտում: Դրանք այն բարիքներն են, որոնք ստեղծվում ու մատուցվում են պետության կողմից և տրամադրվում են մարդկանց, հիմնականում, անվճար ձևով: Հասարակության բարիքները, այլ կերպ կոչվում են նաև պետական բարիքներ: Հասարակության բարիքները համարվում են երկրի պաշտպանության` անվտանգության ապահովումը, պետության կառուցվածքը, հասարակության  կարգի պահպանումը, ճանապարհի լուսավորվածությունը և այլն: Նշված բարիքները կարող են ստեղծվել միայն պետության կողմից։ Հասարակության բարիքները ունեն 2 կարևոր հատկանիշներ`                                             

Դրանք հիմնականում տրամադրվում են անվճար կերպով, այսինքն վաճառքի կամ փոխանակության չեն ենթարկվում, հետևաբար ապրանք չեն հանդիսանում:          

Դրանք հիմնականում սպառվում են համատեղ կարգով, որովհետև դրանք չեն կարող անհատապես տրամադրվել հասարակության որևէ անդամի և հնարավոր չէ որոշել, թե ով որքանով է օգտվել տվյալ բարիքներից:

2.Շուկայական տեղեկատվությունը, որը մասնավորապես վերաբերվում է ֆիրմաների կողմից կեղծ գովազդները կանխելուն:                                                                                        

3.Շուկայի արտադրության բացասական էֆեկտների հետ պետության պայքարը, որը իրացվում է ինչպես ուղղակի` վարչական, այնպես էլ անուղղակի տնտեսական լծակների միջոցով` հարկաբյուջետային քաղաքականության, դրամավարկային քաղաքականության:

4.Պետության պայքարը մոնոպոլացման երևույթների դեմ, որպեսզի հնարավորին լավ ապահովվի մրցունակության կանոնները:

5.Պետությունը իրականացնում է նաև միջոցառումներ էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնելու համար: