
Նռան հատիկը թատերական փառատոն է, որին առաջին անգամ մասնակցեցի 2013թ-ին։ Դա իմ առաջին դերը չէր, բայց ես առաջին անգամ էի այդպիսի մեծ ներկայացման մեջ դեր կատարում։ Բեմականացրել էինք << Մերկ թագավորը>> կատակերգությունը; Ես և քույրիկս ջուլհակների դերն էինք տանում, որոնք ամբողջ պալատին պետք է հիմարեցնեին և օգնեին իրենց ընկերոջը։ Դա, իրոք, շատ հետաքրքիր էր:
Ես ու Արինան ամբողջ ներկայացման ընթացքում պետք է հավասար խոսեինք։ Ետնաբեմում մի փոքր հուզվում էի, բայց երբ բեմ բարձրացա և սկսեցի խաղալ,
.jpg)
հուզմունքն ուղղակի անհայտացավ։

Մի խոսքով, մեր թաատերախմբի վրա դրված էր հանդիսատեսին ծիծաղեցնելու պարտականությունը, և կարծում եմ, որ դա մեզ հաջողվեց։ Այսպիսով, մեր ուսուցչուհու համառ ջանքերի շնորհիվ կարողացանք պատվով ներկայանալ և հաղթել <<Նռան հատիկ 2013>> թատերական փառատոնում։
Անցել է երկու տարի, արդեն հասցրել եմ շատ դերեր փորձել և ավելի գեղեցիկ բեմերում հանդես գալ։ Բայց ամենամեծ ոգեվորությունը ունեցել եմ հենց այս դերը կատարելիս։