Հայկական պարը սկիզբ է առել դեռևս նախաքրիստոնեական շրջանում, Հայկական լեռնաշխարհում, երբ դեռ պատմական Հայաստանում տիրում էր հեթանոսությունը և հանդիսացել է հայ ժողովրդի բնավորությունը նկարագրող գեղագիտական վառ արտահայտչամիջոցներից մեկը։ Իր միջոցով կարելի է տեսնել հայ ժողովրդի մտածողությունը, հոգեկան աշխարհը և բնության ու կյանքի հանդեպ ունեցած վերաբերմունքը։
Սերնդեսերունդ փոխանցվելուց և որոշակի փոփոխությունների արժանանալուց հետո, այն, միևնույն է, պահպանել է իր հիմքում ընկած և միայն իրեն հատուկ շարժական, կառուցվածքային և երաժշտական առանձնահատկությունները։
Ժողովրդական պարերը մեր ժողովրդի կենցաղի հիմնական մասն են կազմել: Այդ պարերում բացահայտվել են մարդկանց տրամադրությունը, ճկունությունը, նազանքը: Ժողովրդական պարը նպաստում է տղաների և աղջիկների միջև ընկերական հարաբերությունների հաստատմանը: Դրանք դրական ազդեցություն են ունենում աշակերտների վարքի վրա, սերմանում են ուշադիր և բարեհամբույր վերաբերմունք ընկերների հանդեպ: Պարերի էսթետիկ ազդեցությունը արտահայտվում է նաև պարող երեխաների արտաքին տեսքի նրբագեղության ձգտման մեջ:
Պետք է հուժկու հարված հասցնել այդ ամենին կենսուրախ, ակտիվ, գեղեցիկ, նազանք և ուժ պահանջող ազգային պարերով: Պարերը պետք է գաղափարապես և ֆիզիկապես այնպիսի օգտակար ազդեցություն ունենան մեր երիտասարդության վրա, ինչպիսին ունի ազգային էսթետիկ դաստիարակության ամբողջ ուղղվածությանը:
Հայկական սփյուռքում այսօր գործում են 300-ից ավելի պարախմբեր: Նրանց գործունեության ընդհանուր նպատակներն են՝ գաղափարա-գեղարվեստական դաստիարակությունը, ժողովրդական պարերի պահպանումը, մշակութային մակարդակի զարգացումը և, որ ամենակարևորն է, հայապահպանությունը:
Հայկական պարը կարելի է դասակարգել համաձայն մի քանի բնութագրիչների
Ըստ կատարման բնույթի՝
- Պարերգեր՝ պարեր, որոնք զուգորդվում են երգերով,
- Պարեր, որոնք նվագակցվում են միայն երաժշտական գործիքներով,
- Պարեր, որոնք և նվագակցվում և զուգորդվում են երաժշտական գործիքներով և երգով։
- Ըստ ձեռքերը բռնելու ձևի՝ ճկույտներով, ափերով, խաչված ափերով, ուսերով, գոտկատեղից։
Ըստ բովանդակության՝ առասպելական, էպիկական, լիրիկական, պաշտամունքային, ճանապարհի, լարախաղացների, աշխարհիկ, աշխատանքային, ռազմական, որսորդական, մանկական։
Комментариев нет:
Отправить комментарий