Բալետը լինում է կլասսիկ, ռոմանտիկ և ժամանակակից։ Բալետը առաջացել է Իտալիայում, վերածննդի դարաշրջանում (XVIդ.) սկսզբում որպես միասնական գործողությամբ կամ տրամադրությամբ մի դրվագ, երաժշտական ներկայացում, օպերայի հատված։ Զուգահեռ Ֆրանսիայում ծաղկում է Իտալիայից նմանակված թագավորական բալետը՝ որպես շքեղ հանդիսություն։ Առաջին բալետների համար (թագուհու կատակերգական բալետը, 1581 թ.) երաժշտական հիմք են հանդիսացել ժողովրդական և թագավորական պարերը, որոնք մտնում էին ֆոլկլորի մեջ։
Բալետում պարի հիմնական տեսակներն են դասական պարը և բովանդակային պարը։ Փոքր չէ բալետում նաև մնջախաղի դերը, որի միջոցով դերասանը արտահայտում է հերոսի զգացմունքները խոսակցությունների ընթացքում, տեղի ունեցողի բուն իմաստը։
Ժամանակակից բալետում օգտագործվում են նաև գիմնաստիկայի և ակրոբատիկայի տարրեր։
Բալետը թատերական արվեստի ինքնուրույն ձև է դարձել միայն 18-րդ դարի երկրորդ կեսին ֆրանսիացի բալետմեյստեր Ժ.Ժ. Նովերի կատարած ռեֆորմների շնորհիվ։ Հիմնվելով ֆրանսիացի լուսավորիչների էսթետիկայի վրա՝ նա ստեղծեց ներկայացումներ, որոնցում բովանդակությունը բացահայտվում է դրամատիկապես արտահայտիչ, ճկուն կերպարների միջոցով, հաստատեց երաժշտության դերասանական դերը՝ որպես պարողի շարժումները և գործողությունները որոշող ծրագիր։
Բալետի հետագա զարգացումը տեղի է ունենում ռոմանտիզմի ծաղկման ժամանակաշրջանում։ Դեռևս 18-րդ դարի 30–ական թվականներին բալետ պարող ֆրանսիացի Կամարգոն կարճացնում է կիսաշրջազգեստը և հրաժարվում կրունկով կոշիկներից, ինչը հնարավորություն է տալիս նրան իր պարի մեջ մասիկներ մտցնել։ Այսպիսով, բալետի զգեստը զգալիորեն դառնում է ավելի թեթև ու ազատ, ինչը մեծապես խթանում է պարի տեխնիկաի բուռն զարգացմանը։
Դելիբի «Կոպպելիան» (1870) և «Սիլվիան»(1876) համարվում են առաջին սիմֆոնիզացված բալետները։ Դրա հետ մեկտեղ առաջացավ մի նոր մոտեցում (Չ.Պունիի, Լ. Մինկուսի, Ռ. Դրիգոյի և այլոց կողմից), որի համաձայն բալետային երաժշտությունը ընդունվում էր որպես մելոդիկ, հաստատուն ռիթմ ունեցող երաժշտություն, որը ծառայում է միայն պարին ուղեկցելու համար։
Комментариев нет:
Отправить комментарий