суббота, 17 января 2015 г.

ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԸ ԿԱՅԱՑԱՎ

Դեկտեմբերի ութին մարմարյա սրահում կազմակերպվեց կենսաբանության խաղ- մրցույթ։ Չնայած փոքրիկ խոչնդոտներին,խաղը կայացավ։ Մեծ շնորհակալություն ընկեր Հայկուշին և խաղի մասնկաիցներին։ Հաղթեց հոգեբանների թիմը՝ նվաճելով քաղցր և համեղ մրցանակ։
                                       Կենսաբանության խաղ-մրցույթի հարցերը
 
 
1) Գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ աշակերտների առաջադիմությունը մեծ դասամիջոցից հետո նվազում է մոտ 30%-ով, եթե նրանք խմած են լինում կոկա-կոլա։ Ի՞նչու։
 
Պատասխան՝ կոկա-կոլան դժվարացնում է հիպոֆիզի աշխատանքը, որը արտադրում սերոտոնին հորմոնը, իսկ այդ հորմոնը համարվում է ուրախության հորմոնը և բարձրացնում է աշխատունակությունը։
 
2) Ինչու՞ է մարդու էվոլյուցիան, որպես կենսաբանական տեսակի անհնար։
 
Պատասխան՝ մարդու էվոյյուցիան, որպես կենսաբանական տեսակի անհնար է, որովհետև մարդկանց ռասաները պատկանում են նույն տեսակին և գենետիկական մեկուսացումը անհնար է, իսկ աշխարհագրական մեկուսացումը վերանում է բնակչության ակտիվ միգրացիայի շնորհիվ։ Բացի այդ, ըստ աստվածաշնչյան տեսակետի մարդկանց ստեղծել է Աստված և այն պատկերացումները, որ մարդիկ առաջացել են ինչ-որ կոացերվատներից կամ կապիկներից պարզապես ծիծաղելի են։ Մարդու կարիոտիպում կա 46 քրոմոսոմ, իսկ կապիկի կարիոտիպում՝ 48։ Եթե այդպես լիներ կնշանակեր, որ մարդը մուտացիայի ենթարկված կապիկ է, իսկ արդյո՞ք դա չի վիրավորում ձեր ինքնասիրությունը։
 
3) Մարդու ողնաշարի վնասման դեպքում առաջանում է ծանր հիվանդություն՝ վնասվածքից ներքև գտնվող բոլոր ռեֆլեքսները անհետանում են։ Ո՞րն է պատճառը։
 
Պատասխան՝ պատճառն այն է, որ վնասվում են ողնուղեղի հաղորդող ուղիները։
 
4) Աշխարհում ի՞նչն է օժտված ամենամեծ արագությամբ։
 
Պատասխան՝ միտքը։
 
5) Մաշկի վնասվածքի դեպքում որոշ ժամանակ անց արյունահոսությունը դադարում է և առաջանում է թրոմբ։ Ինչու՞ է թրոմբը կարմիր, եթե առաջանում է ֆիբրինի սպիտակուցային թելիկներից։ Հիշենք նաև, որ թրոմբում պահպանվում են լեյկոցիտները, որոնք արյան սպիտակ մարմնիկներն են։
 
Պատասխան՝ թրոմբը կարմիր է, որովհետև այնտեղ պահպանվում են արյան բջջային տարրերը, որոնց մեջ գերակշռում են էրիթրոցիտները, որոնք էլ արյան կարմիր գնդիկներն են։
 
6) Մարդը նայում է դաստակին, որի վրա կապված է եղել ժամացույց, չնայած այն այլևս չկա, ինչու՞։
 
Պատասխան՝ սա պայմանական ռեֆլեքսի օրինակ է։
 
7) Ինչու ՞են լեռնագնացների մոտ առաջանում հալյուցինացիաներ։
 
Պատասխան՝ լեռնագնացների մոտ առաջանում են հալյուցինացիաներ, որովհետև լեռներում թթվածինը քիչ է, և նրանց ուղեղի բջիջները ավելի քիչ են թթվածին ստանում, որի պատճառով նրանց մոտ առաջանում են հալյուցինացիաներ։
 
8) Ինչու՞ մարդը հրազենային վնասվածքից հետո առաջին մի քանի րոպեների ընթացքում ցավ չի զգում։
 
Պատասխան՝ մարդը հրազենային վնասվածքից հետո առաջին մի քանի րոպեների ընթացքում ցավ չի զգում, որովհետև նրա մոտ արտադրվում է էնդոմորֆին նյութը, որը ունի ցավազրկող և հանգստացնող ազդեցություն։
 
9) Կույր հիվանդին հետազոտելիս պարզվեց, որ աչքը և տեսողական նյարդը վնասված չեն։ Այդ դեպքում ինչու՞ հիվանդը չի տեսնում։
 
Պատասխան՝ նախ հիշենք, որ տեսողական վերլուծիչը բաղկացած է 3 մասից՝ կենտրոնական(գլխուղեղի ծոծրակային բիլթ), հաղորդող(տեսողական նյարդ) և ծայրամասային(աչք)։ Եթե աչքը և տեսողական նյարդը վնասված չեն, նշանակում է, որ վնասված է գլխուղեղի ծոծրակային բիլթը, այդ պատճառով էլ հիվանդը չի տեսնում։
 
10) Ինչի՞ կարող է հանգեցնել օզոնային շերտի վնասումը։
 
Պատասխան՝ օզոզնային շերտի վնասման պատճառով երկրին հասնող արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների քանակը ավելանում է։ Օզոնային շերտի քայքայումը նմանակող լաբորատոր փորձերը ցույց են տվել, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ավելացումը արգելակում է կարևորագույն գյուղատնտեսական այնպիսի մշակաբույսերի աճը, ինչպիսիք են, օրինակ՝ լոբազգիները։ Այլ բուսատեսակների վրա կատարված փորձերը պարզել են, որ դրանց մեծամասնությունը նույնպես զգայուն է ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ։ Այդ վտանգից զերծ չեն նաև անտառները։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության տակ սոսիներն աճում են 2 անգամ դանդաղ, իսկ դա իր հերթին խախտում է բնական էկոհամակարգերի հավասարակշռությունը։
 
 
 



Комментариев нет:

Отправить комментарий