Փիլիսոփաները գտնում են, որ աշխարհը բաղկացած է հենց ավազից և ջրից, որոնք հոսում և տեղափոխվում են` անընդհատ փոփոխվելով: Ավազն ու ջուրը կապում են միտքն ու հոգին մարմնի հետ:
Ավազաթերապիան հնարավորություն է երեխային խաղավել, հանգստացնել ներքին բացասական հույզերը, չարտահայտված տագնապներն եւ հույզերը: Բացի դա օգնում է հաղթահարել բարդույթները:
Եթե ամփոփելու լինենք, կարելի է ասել, որ ավազաթերապիան
- նպաստում է անհատականացման գործընթացին,
- երեխաների համար ինքնարտահայտման միջոց է,
- ազատում է ներքին զգացմունքները և ակտիվացնում է հիշողությունը,
- կապ է ստեղծում անգիտակցականի և գիտակցականի, ներքինի և արտաքիինի, հոգևորի և ֆիզիկականի միջև,
- երեխային ստեղծագործ է դարձնում,
- նպաստում է մի շարք հիվանդությունների բուժմանը,
- զարգացնում է երեխայի տարածական, մաթեմատիկական մտածողությունը,
- վերացնում է վախերը, անհանգստությունները, բացասական հույզերը:
Комментариев нет:
Отправить комментарий