четверг, 16 октября 2014 г.

ԳՈՒՆԱԹԵՐԱՊԻԱ


Գույները շատ մեծ ազդեցություն են թողնում մեր կյանքի վրա:Դեռևս հնագույն ժամանակներից գույներն օգտագործում էին մարդկանց բուժելու նպատակով: Օրինակ` չինացի բժիշկները լյարդի բուժման համար օգտագործում էին դեղին գույնը: Ավիցեննան իր հայտնի աշխատություններից մեկում գրում էր, որ արյունահոսող մարդկանց խորհուրդ չի տրվում նայել կարմիր գույնին, այլ պետք է նայել կապույտին, որը կօգնի դադարեցնել արյունահոսությունը: Գույների ազդեցությունը օրգանիզմի վրա իսկապես շատ մեծ է:Լոնդոնում մի կամուրջ կար, որը ներկված էր սև գույնով:
Պարզվեց` ամենից շատ ինքնասպանությունները տեղի էին ունենում հենց այդ կամուրջից: Հոգեբանները խորհուրդ տվեցին այն ներկել կանաչ գույն, որից հետո ինքնասպանությունների թիվը զգալիորեն նվազեց : Գունաթերապիան օգնում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան խնդիրների կարգավորման հարցում: Միևնույն գույնը կարող է տարբեր ազդեցություններ թողնել մարդու օրգանիզմի ու հոգեվիճակի վրա, ուստի գույն ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել բոլոր նրբությունները, ընդհուպ մինչև տարիքը և սեռը: Գույների որոշ տեսակներ գրգռիչ ազդեցություն են թողնում, որոշ տեսակներ էլ`հանգստացնող: Օրինակ. կարմիրը կարող է ճնշումը բարձրացնել, կապույտը` նյարդերը հանգստացնել, իսկ դեղինն ու կանաչը` կարգավորել մարսողական համակարգը:
Գույների նշանակությունները
Կարմիր-դրանց ներթափանցումն օրգանիզմ ուժեղացնում է մկանային լարվածությունը, բարձրացնում արյան ճնշումը, մաքրում շնչառությունը հոգնեցնում, բերում է նյարդային համակարգի գերլարվածության:
Վարդագույն-բարության ու ռոմանտիկայի գույն է: Այն առանձնանում է բարձր զգայունակությամբ ու տրամադրում երազանքների իրականացմանը:
Նարնջագույնը- բնազդների, սեփական ուժերի հանդեպ ունեցած հավատի ու ճանաչողության գույն է: Իր ազդեցությամբ այն նման է կարմիրին, սակայն սա ագրեսիվ չէ և նյարդայնացնող ազդեցություն չունի: Նարնջագույնը ազատասիրության, արդարության, անկախության, մեծահոգության գույն է:
այս գույնը սթափ բանականության, իմաստության, հետաքրքրասիրության, ռացիոնալության ու բարեկեցության գույն է: Այն մարդկանց դրականորեն է տրամադրում կյանքի հանդեպ և խնդիրները կարգավորում է ինտելեկտի միջոցով: Դեղին-դեղինը օգնում է մարդկանց արագ կողմնորոշվել և հեշտությամբ հաղթահարել դժվարությունները:
 Կանաչ-ունիվերսալ բուժիչ գույն է, որն օգնում է ձերբազատվել ֆոբիաներից, վախերից, հոգնածությունից, անքնությունից և նյարդային լարվածությունից:
Երկնագույն-երկնագույնին ամենաբնորոշ բառերը` հանգստություն ու խաղաղությունն են, անկեղծությունն ու հավատարմությունը, ճշմարտությունն ու հոգևորը: Երկնագույնը օգնում է հաղթահարել կոնֆլիկտային իրավիճակը, փիլիսոփայորեն տրամադրվել խնդիրների նկատմամբ և դրական կողմեր նկատել նույնիսկ ամենաբարդ իրավիճակների մեջ: Այս գույնը օգնում է ձերբազատվել սթրեսներից, հանգստանալ,
Կապույտ-կապույտ գույնը նախընտրողները հակված են ամեն ինչ վերլուծության ենթարկել, վերաիմաստավորել ու դասակարգել: Երբեմն նրանք հակված են ինքնախաբեության և կարող են չզիջող լինել:
Կապույտ գույնը արդյունավետ է գլխացավերի, անքնության, ինչպես նաև մաշկային հիվանդությունների, երիկամների և թոքերի հետ կապված խնդիրների  բուժման դեպքում:
Մանուշակագույն- այս գույնը նախընտրում են ինքնավստահ, ինքնաճանաչողությանն ու ինքնակատարելագործմանը ձգտող մարդիկ: Չափից շատ այս գույնի օգտագործումը կարող է մելանխոլիկ տրամադրություն կամ դեպրեսիվ վիճակ առաջացնել:
 Շագանակագույն-կոնսերվատիվ գույն է, որն ունի հանգստացնող ազդեցություն: Շագանակագույնը նախընտրողները հանգիստ, հավասարակշռված մարդիկ են, որոնք գիտեն` ինչ  են ուզում և ինչպես հասնել դրան: 
Սպիտակ- մաքրության, հանգստության գույն է: Օգնում է հեշտությամբ կենտրոնանալ և դրականորել տրամադրվել: Շատ մասնագետներ այս գույնը համարում են ունիվերսալ դեղամիջոց բոլոր հիվանդությունների բուժման դեմ:
Սև. այս գույնը էլեգանտության ու խստության, սեքսուալության ու գաղտնիության համադրությունն է: Սևը նախընտրում են այն մարդիկ, ովքեր ունեն դեռևս  իրենց համար շատ կարևոր չիրականացված ցանկություններ ու նպատակներ, ինչպես նաև այն մարդիկ, ովքեր ցանկանում են, բայց հանգամանքների բերումով դեռևս ի վիճակի չեն փոխել իրավիճակը:

ԽԱՂԱՅԻՆ ԹԵՐԱՊԻԱ


                    
  Խաղային թերապիան հոգեթերապիայի ուղղություններից է, որը հոգեբանության համեմատաբար նոր ուղղություններից մեկն է, եւ կարեւր է երեխայի համար:  Խաղի միջոցով երեխաները ազատվում են ֆրուստրացիայից, սթրեսներից, հաղթահարում տարբեր դժվարություններ`այդպես նախապատրաստվելով հասուն կյանքի պարտականություններին: Խաղալիս երեխաները դառնում են ավելի ազատ ու անկաշկանդ, ինչպես նաև յուրացնում են նոր հմտություններ:

   Ֆրեյդը այդքան էլ շատ չի շփվել երեխաների հետ, սակայն նա միշտ կարեւորել է խաղը երեխայի կյանքում: Նա գտնում էր, որ խաղը հիանալի միջոց է երեխայի հետ հուզական կապ հաստատելու համար եւ կարեւոր խթան է հանդիսանում երեխայի զարգացման ու ինքնահաստատման համար: Նրա կարծիքով` յուրաքանչյուր երեխա գրողի է նման, որը ստեղծում է իր սեփական աշխարհը խաղի միջոցով կամ էլ վերափոխում է այն այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Երեխայի խաղին հետևելով` կարելի է շատ բան պարզել նրա հոգեվիճակի, մտածելակերպի, խառնվածքի, բնավորության գծերի վերաբերյալ:
   Խաղաթերապիան կոչված է 
օգնելու երեխաներին գիտակցել իրենց <<Ես>>-ը, հաղթահարել ներքին կոնֆլիկտները, վախերը, ֆոբիաները, ագրեսիվությունը, ավելորդ հուզական լարվածությունը, բարձրացնել ինքնագնահատականը, բացահայտել և զարգացնել ներքին պոտենցիալ հնարավորությունները, ինչպես նաև  հանդիսանում է տարբեր նյարդահոգեկան և հոգեսոմատիկ հիվանդությունների կանխարգելման ու շտկման միջոց:
   Խաղաթերապիան կարելի է անցկացնել երկու ձեւով՝ անհատական եւ խմբային:
   Անհատական խաղաթերապիայի ժամանակ երեխայի մոտ կարելի է ձեւավորել սոցիալական շփումը: Ի դեպ այն ունի բացառություններ: Անհատական խաղաթերապիա չի կարելի անցկացնել մտավոր հետամնացություն ունեցող մարդկանվժց հետ:
   Խմբային խաղաթերապիայի ժամանակ երեխան հնարավորություն ունի շփվել մյուսների հետ, արտահայտել իր կարծիքը, այդպիսով ավելի բարձրացնել իր ես-կոնցեպցիան, հաղթահարել ներքին կոնֆլիկտները, վախերը, ագրեսիվ մղումները, ցածրացնել անհանգստությունը եւ մեղքի զգացումը: Իհարկե, սա նույնպես ունի կետեր, որոնց առկայության դեպքում երեխան չի կարող մասնակցել խմբային թերապիայի:

1.    
վառ դրսևորված մանկական խանդը, որն արտահայտվում է մյուսների հետ մրցակցության ձևով

2.    
վառ դրսևորված հակասոցիալական վարք, որը վտանգ է ներկայացնում խմբի անդամների համար

3.    
արագացված սեռական զարգացում

4.    
ծայրահեղ ագրեսիվություն

5.    
ակտուալ սթրեսային վիճակ։

   
Այս բոլոր դեպքերում խմբային խաղաթերապիային պետք է նախորդի անհատական ձևը, ինչը կապահովի սուր համախտանիշների հաղթահարումը։
Խմբային խաղաթերապիան հոգեբանական և սոցիալական գործընթաց է, որում երեխաները բնական ձևով համագործակցում են. ձեռք բերում նոր գիտելիքներ ոչ միայն ուրիշների, այլև իրենց մասին։ Այս մեթոդը խաղը դարձնում է թերապևտիկ գործընթաց և հանդես գալիս որպես նյարադա-հոգեկան խանգարումների, հոգեմարմնային հիվանդությունների կարգավորման, շտկման, կանխարգելման արդյունավետ միջոց։
                           
Խումբ հավաքելիս պետք է առաջնորդվել հետևյալ չափանիշներով.

1.    Խումբը պետք կազմված լինի տարբեր շեղումներ ունեցող երեխաներից։

2.    Երեխաներին պետք ե այնպիսի խումբ, որտեղ նրանք լրացուցիչ հոգեբանական տրավմա չեն ստանա։

3.    Խմբի անդամները մինչև խաղաթերապիան պետք է ծանոթ չլինեն։

4.    Տարիքային տարբերությունը մեկ տարուց ավել չպետք է լինի։


Խաղաթերապիան պետք է ուղված լինի ոչ թե ընդհանուր խմբին, այլ առանձին անդամներին: 
Յուրաքանչյուր երեխա խմբում պետք է ունենա ազատ ինքնարտահայտման հնարավորություն, առանց սպառնալիքների, ծաղրանքների, անհաջողությունների և ժխտումների։ Խմբում չպետք է լինի հինգից ավել մարդ, և ցանկալի չէ ներառել երեխաների, որոնք չեն ընդգրկվելու խաղային թերապիայի մեջ։ Խումբը պետք է ներառի մեկ դելինկվենտ, մեկ հավասարակշռված, մեկ չեզոք վարքով երեխայի։ Երեխաների տարիքային տարբերությունը պետք է 12 ամսից ավելի չլինի։ Նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների խմբերը պետք է տարասեռ լինեն։

                                      
Այսպիսով, խաղաթերապիան կոչված է՝


1. 
օգնելու երեխային զարգացնելու առավել դրական "Ես-կոնցեպցիան"

2. 
դառնալ առավել պատասխանատու իր գործողություններում և արարքներում, դառնալ առավել ինքնակառավարվող, ավելի շատ սեփական ուժերին ապավինող

3. 
մշակել ինքնաընդունման և ինքնուրույն որոշումներ կայացնելու ընդունակություն

4. 
զարգացնել ինքնավստահությունը:
Խաղաթերապիայում կիրառվում են ինչպես ստրուկտուրավորված, այնպես Էլ չստրուկտուրավորված խաղեր։
Ստրուկտուրավորված խաղերի ժամանակ երեխան խաղում է ընտանիքի հետ կապված խաղեր, տիկնիկային թատրոն, շինարարական, կոնստրուկտիվ և դեստրուկտիվ մտադրություններ ունեցող խաղեր։
Ստրուկտուրավորված նյութը հրահրում Է ագրեսիայի արտահայտման՝ սառը զենք, կերպարների հետ, նաև կոմունիկատիվ գործողություններ՝ հեռախոս, համակարգիչ, գնացք, մեքենա։
Չստրուկտուրավորված խաղերին են պատկանում շարժողական խաղերը և վարժությունները՝ թռչկոտում,  խաղերը ջրի, ավազի, կավի հետ, որոնք պատկանում են արտթերապիայի ոլորտին (նկարչությունը վրձնով, գունավոր մատիտներով, մատերով)։
Համապատասխանաբար ոչ կառուցվածքային նյութերից են ջուրը, ավազը, կավը, պլաստիլինը
որոնց օգնությմաբ երեխան կարող Է միջնորդավորված ձևով արտահայտել իր ցանկությունները։ 
Այս մեթոդը նպաստում Է նաև սուբլիմացիայի զարգացմանը։ Մասնավորապես, որ կառուցվածքային նյութերով խաղալը կարևոր Է խաղաթերապիայի սկզբնական փուլերում, երբ երեխայի զգացմունքները դեռ տարբերակված և գիտակցված չեն:
 
Հաճախ ջրի, ներկերի, կավի հետ խաղերը թույլ են տալիս արտահայտել իր զգացմունքները ոչ նպատակաուղղված ձևով ե ապրել հաջողության զգացումը։